ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 փետրվարի 2019 թվականի N 370-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 2300-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուների անվանական ցանկն ըստ մասնագիտությունների, խորհրդատուին ներկայացվող պահանջ-պայմանները և նրանց գործունեության նկարագիրը, ոլորտային վերլուծության ու հաշվետվության ձևաչափը, մասնագիտական խորհրդատվության, խորհրդատուի պաշտոնական ձևաթղթի և խորհրդատուի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման բացակայության կամ առկայության հայտարարագրի ձևանմուշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 22-ի N 2293-Ա և 2016 թվականի հուլիսի 29-ի N 2405-Ա հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2300-Ա հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Հրամանով հաստատված հավելվածի 1-ի ցանկի 27-րդ տողում «ՀՀ ԱՆ խորհրդատու Երիկամաբանության և հեմոդիալիզի գծով» բառերը փոխարինել «ՀՀ ԱՆ խորհրդատու Երիկամաբանության գծով» բառերով:
2) Հրամանով հաստատված հավելվածի 1-ի ցանկում ավելացնել «46. «ՀՀ ԱՆ խորհրդատու հեմոդիալիզի գծով Հելեն Վարդանի Նազարյան» բառերը:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ