ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 4-Լ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 31.07.2018Թ. ԹԻՎ 7-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն ՀՀ վարչապետի 11.06.2018թ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ ոստիկանության պետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդականների և օգնականների միջև պարտականությունները բաշխելու վերաբերյալ ցանկը հաստատելու մասին» թիվ 7-Լ, հրամանով հաստատված հավելվածի.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական` Գ. Աբովյան
«Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների և ոստիկանության համակարգի միջև ակտիվ փոխհամագործակցության աշխատանքների կազմակերպում և վերահսկողություն:»,
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
i
«5. ՀՀ ոստիկանության պետի խորհրդական` Ա. Կիրակոսյան
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ոլորտի համակարգում, քաղաքականության մշակում, ինչպես նաև խնդրահարույց հարցերի լուծմանն ուղղված խորհրդատվությունների տրամադրում:»:
2. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Վ. ՕՍԻՊՅԱՆ
2019թ. մարտի 28
Երևան