Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 24.07.2018 Թ. Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 24.07.2018 Թ. ԹԻՎ 5-Լ ՀՐԱՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 27-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 24.07.2018 Թ. ԹԻՎ 5-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի 8-րդ ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. ՀՀ ոստիկանության պետի 24.07.2018 թ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձևակերպման և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 5-Լ հրամանը լրացնել 11.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«11.1 Ամենամյա արձակուրդի տրամադրումը, այն թույլատրելու իրավասություն ունեցող ղեկավարի կողմից, հաշվի առնելով ծառայողական անհրաժեշտությունը, կարող է հետաձգվել, եթե ոստիկանության ծառայողը մեղադրվում է կարգապահական խախտում կատարելու մեջ և նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:

Ծառայողական քննությունը ավարտվելու կամ դրա ընթացքը կասեցվելու դեպքում` նշված սահմանափակումը վերանում է:»

2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմին:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. Սարգսյան

 

2019 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
06.12.2019
N 27-Լ
Հրաման