ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 9-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 5-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2018 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձևակերպման և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 5-Լ հրամանի հավելվածի.
i
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «Ոստիկանության պետի թույլտվությամբ» բառերից հետո ավելացնել «ոստիկանության պետի տեղակալներին,» բառերը,
2) 3-րդ կետի 1-ին ենթակետում «օգնականին» բառը փոխարինել «օգնականներին» բառով,
i
3) 5-րդ կետում «Ոստիկանության պետի աշխատակազմում» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում» բառերով,
i
4) 14-րդ կետում «Ոստիկանության պետի 2005 թվականի հունիսի 28-ի թիվ 6-Ն հրամանով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ 898-Ն որոշմամբ» բառերով,
5) 37-րդ կետից հանել «կադրերի գործող ռեզերվում կամ» բառերը,
i
6) 41-րդ կետում «քաղաքացիական ծառայողների» բառերից հետո ավելացնել «հայեցողական պաշտոններ զբաղեցնողների» բառերը,
2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության անձնակազմին:
Ժամանակավոր պաշտոնակատար,
ոստիկանության գնդապետ Ա. Սարգսյան
15 փետրվարի 2020 թ.
Երևան