ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 10-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում օպերատիվ հաշվառման, անվանացուցակային գործերի, մատյանների և այլ փաստաթղթերի, նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները կազմակերպելու նպատակով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 11.06.2018 թ. «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) ՀՀ ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց փոփոխման (կամ ազատման) դեպքում օպերատիվ հաշվառման, անվանացուցակային գործերի, մատյանների և այլ փաստաթղթերի, նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կարգը` համաձայն հավելված 1-ի,
2) հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքներով կազմվող արձանագրության ձևը` համաձայն հավելվածի 2-ի,
3) հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքներով կազմվող տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 3-ի:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետին:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քաղաքացիական աշխատանք կատարողներին:
Ժամանակավոր պաշտոնակատար,
ոստիկանության գնդապետ Ա. Սարգսյան
2020 թ. փետրվարի 24
Երևան
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
ժամանակավոր պաշտոնակատարի
2020 թվականի փետրվարի 24-ի
թիվ 10-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ, ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ ոստիկանության գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող և քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (այսուհետ` ծառայողներ) փոփոխման /կամ ազատման/ դեպքում օպերատիվ հաշվառման, անվանացուցակային գործերի, մատյանների և այլ փաստաթղթերի, նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների ընթացակարգը:
1) ՀՀ ոստիկանության ծառայողների փոփոխման /կամ ազատման/ դեպքում օպերատիվ հաշվառման, անվանացուցակային գործերի, մատյանների և այլ փաստաթղթերի, նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները կազմակերպվում են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում (այսուհետ` ստորաբաժանումներ) գաղտնիության ռեժիմի ապահովման նպատակով ստեղծված մշտական գործող փորձաքննական հանձնաժողովների միջոցով,
2) այն ծառայողները, ովքեր չեն հանդիսանում նյութական պատասխանատու անձ, որոնց պատասխանատվության տակ գտնվող փաստաթղթերն ու նյութատեխնիկական միջոցները հնարավոր է հանձնել համապատասխան հաշվառման մատյանների միջոցով, ինչպես նաև դրանց ծավալը զգալի չէ, ապա ստորաբաժանման պետի հանձնարարությամբ հանձնման-ընդունման աշխատանքները կատարվում են նյութատեխնիկական միջոցների և փաստաթղթերի հաշվառման մատյանների վարման պատասխանատուների կողմից վերոնշյալ մատյաններով հանձնվածը ստորագրությամբ հետ ստանալու և արձակման թերթիկում համապատասխան նշումներ կատարելու և ստորագրելու եղանակով:
3) անհրաժեշտության դեպքում հանձնման-ընդունման աշխատանքներին կարող են ներգրավվել ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների ծառայողներ,
4) հանձնման-ընդունման ժամանակ իրականացվում է միայն տվյալ անձի պատասխանատվության տակ գտնվող փաստաթղթերի և նրան ամրակցված նյութատեխնիկական միջոցների հանձնում-ընդունում:
2. Հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները, մինչև հանձնման-ընդունման արձանագրություն կազմելը կազմվում են տեղեկանքներ /երկու օրինակից/ հետևյալ ուղղություններով`
1) օպերատիվ հետախուզական գործունեության վերաբերյալ գործերի և նյութերի փաստացի առկայության համապատասխանությունը հաշվառման տվյալներին /ուղարկվում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն/,
2) նորմատիվ իրավական ակտերի, մատյանների, գործերի և փաստաթղթերի, ինչպես նաև կնիքների և դրոշմակնիքների փաստացի առկայության համապատասխանությունը հաշվառման տվյալներին /ուղարկվում ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն/,
3) նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայության համապատասխանությունը հաշվառման տվյալներին /ուղարկվում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչություն/,
4) զենքի, զինամթերքի փաստացի առկայության համապատասխանությունը հաշվառման տվյալներին /ուղարկվում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչություն/,
5) կապի, տեխնիկական միջոցների փաստացի առկայության համապատասխանությունը հաշվառման տվյալներին ուղարկվում է /ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն/,
6) աշխատակիցների անձնական գործերի, վկայականների և անցագրերի փաստացի առկայության համապատասխանությունը հաշվառման տվյալներին /ուղարկվում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն/,
7) անձնագրերի և անցագրերի փաստացի առկայության համապատասխանությունը հաշվառման տվյալներին /ուղարկվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն/:
3. Հանձնման-ընդունման արդյունքներով, վերոհիշյալ տեղեկանքների հիման վրա կազմվում է հանձնման-ընդունման արձանագրություն` երկու օրինակից: Ստորաբաժանման պետերի փոփոխման /կամ ազատման/ դեպքում կազմված հանձնման-ընդունման արձանագրության առաջին օրինակը պահվում է տվյալ ստորաբաժանման քարտուղարությունում վարվող համապատասխան անվանացուցակային գործում, երկրորդ օրինակն ուղարկվում է ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն, իսկ ոստիկանության մյուս ծառայողների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց փոփոխման /կամ ազատման/ դեպքում կազմված հանձնման-ընդունման արձանագրության առաջին օրինակը պահվում է ստորաբաժանման քարտուղարությունում վարվող համապատասխան անվանացուցակային գործում, երկրորդ օրինակն ուղարկվում է համապատասխան վերադաս ծառայություն:
4. ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների փոփոխման /կամ ազատման/ դեպքում կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները հաստատվում են ստորաբաժանման պետերի կողմից, իսկ ստորաբաժանման պետերի փոփոխման /կամ ազատման/ դեպքում` վերադասության կարգով:
5. Հանձնման-ընդունման արձանագրության հաստատվելուց հետո սույն կետով նախատեսված տեղեկանքները հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից ստորագրվելուց հետո` ստորաբաժանման պետի փոփոխման /կամ ազատման/ դեպքում ուղարկվում է ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի համապատասխան ծառայություններ, իսկ ոստիկանության մյուս ծառայողների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց փոփոխման /կամ ազատման/ դեպքում` համապատասխան վերադաս ծառայություն: Տեղեկանքները կազմվում են ազատ տեքստային տարբերակով, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված` ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությանը ուղարկվող տեղեկանքի:
6. Հանձնման-ընդունման աշխատանքները իրականացնելու ընթացքում օպերատիվ հաշվառման, անվանացուցակային գործերի, մատյանների և այլ փաստաթղթերի, նյութատեխնիկական միջոցների փաստացի առկայության և հաշվառման տվյալների միջև անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես գրավոր զեկուցվում է վերադաս ստորաբաժանման պետին:
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
ժամանակավոր պաշտոնակատարի
2020 թ. փետրվարի 24-ի
թիվ 10-Լ հրամանի
Գաղտնի
/լրացման պահից/
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
___________________________
___________________________
(ստորաբաժանման ղեկավար)
«»_____________ 20 թ.
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հանձնման-ընդունման
ՀՀ ոստիկանության_____________________________________________________
(ստորաբաժանման անվանումը, պաշտոնատար անձի կոչումը,
անունը ազգանունը)
գաղտնիության ռեժիմի ապահովման մշտական գործող փորձաքննական հանձնաժողովը հետևյալ կազմով.
Նախագահ` ______________________________________________________,
/պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը/
Անդամներ` ______________________________________________________,
/պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը/
Հանձնող` ______________________________________________________,
/պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը/
Ընդունող` ______________________________________________________,
/պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը/
____________________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը, պաշտոնատար անձի կոչումը, անունը ազգանունը)
փոփոխվելու /կամ ազատվելու/ կապակցությամբ կազմեցինք սույն արձանագրությունը հետևյալի մասին.
1. Օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ գործերի և նյութերի փաստացի առկայությունը համապատասխանում է փաստաթղթային հաշվառմանը /հանձնման-ընդունման արձանագրությանը կից թիվ 1 տեղեկանք` ________ թերթից, 2 օրինակից, գաղտնի, գրանցման համարը թիվ ___ «»_______20 թ./:
2. Նորմատիվ իրավական ակտերի, մատյանների, գործերի և փաստաթղթերի, ինչպես նաև կնիքների և դրոշմակնիքների առկայությունը համապատասխանում է հաշվառման տվյալներին /թիվ 2 տեղեկանք` թերթից, 2 օրինակից, գաղտնի, գրանցման համարը թիվ ___ «»_______20 թ./:
3. Նյութատեխնիկական միջոցների առկա քանակությունը համապատասխանում է փաստաթղթային հաշվառմանը /թիվ 3 տեղեկանք` _____ թերթից, 2 օրինակից, գաղտնի, գրանցման համարը թիվ ___ «»_______20 թ./:
4. Զենքի և զինամթերքի փաստացի առկայությունը համապատասխանում է փաստաթղթային հաշվառմանը /թիվ 4 տեղեկանք` _____ թերթից, 2 օրինակից, գաղտնի, գրանցման համարը թիվ ___ «»_______20 թ./:
5. Կապի և տեխնիկական միջոցների առկայությունը համապատասխանում է փաստաթղթային հաշվառմանը /թիվ 5 տեղեկանք` ____ թերթից, 2 օրինակից, գաղտնի, գրանցման համարը թիվ ___ «»_______20 թ./:
6. Աշխատակիցների անձնական գործերի, վկայականների, անցագրերի և աշխատանքային գրքույկների առկա քանակությունները համապատասխանում են փաստաթղթային հաշվառմանը /թիվ 6 տեղեկանք` _____ թերթից, 2 օրինակից, գաղտնի, գրանցման համարը թիվ ___ «»_______20 թ./:
7. Անձնագրերի, անցագրերի, կնիքների և դրոշմակնիքների առկա քանակությունները համապատասխանում են փաստաթղթային հաշվառմանը /թիվ 7 տեղեկանք` ____ թերթից, 2 օրինակից, գաղտնի, գրանցման համարը թիվ ___ «»_______20 թ./:
առարկություններ, առաջարկություններ
____________________________________________________________________
____________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ` /_________________________ /
Հանձնաժողովի անդամներ` /_________________________ /
Հանձնող` /_________________________ /
Ընդունող /_________________________ /
Ծանոթություն`
Վերը նշված կետերով նախատեսված տեղեկանքները կազմվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր փոփոխվող /կամ ազատվող/ անձի ծառայության բնույթի առանձնահատկությունները` պահպանելով դրանց հերթական համարները:
Հավելված 3
ՀՀ ոստիկանության պետի
ժամանակավոր պաշտոնակատարի
2020 թվականի փետրվարի 24-ի
թիվ 10-Լ հրամանի
Գաղտնի
/լրացման պահից/
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ ոստիկանության ____________________________________________________
/ստորաբաժանման անվանումը, պաշտոնատար անձի կոչումը,
անունը ազգանունը/
փոփոխվելու /կամ ազատվելու/ կապակցությամբ ՀՀ ոստիկանության
__________________________________________________________________
/ստորաբաժանման անվանումը/
Գաղտնիության ռեժիմի ապահովման մշտական գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից կատարվեց հույժ գաղտնի, գաղտնի նորմատիվ իրավական ակտերի, փաստաթղթերի, գործերի և գրանցման մատյանների, ինչպես նաև կնիքների և դրոշմակնիքների ընդունում-հանձնում:
Պարզվեց, որ ՀՀ ոստիկանության_________________________________ առկա են
/ծառայողի պաշտոնը, կոչումը և
անուն ազգանունը/
1._____ թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ, ՀՀ ոստիկանության հույժ գաղտնի հրամաններ և նորմատիվ իրավական այլ փաստաթղթեր թվով «» հատ:
Թիվ 1 ցուցակը կցվում է, առդիր` «» թերթից, գաղտնի, ՄԲ - գ:
2. ՀՀ ոստիկանության գաղտնի հրամաններ և նորմատիվ իրավական այլ փաստաթղթեր թվով «» հատ:
Թիվ 2 ցուցակը կցվում է, առդիր` «» թերթից, գաղտնի, ՄԲ - գ:
3. Կնիքներ և դրոշմակնիքներ թվով «» հատ:
Թիվ 3 ցուցակը կցվում է, առդիր` «» թերթից, գաղտնի, ՄԲ - գ:
4. _________ թթ. անվանացուցակներ` թվով» «հատ:
5. _________ թթ. ____________________________պետի հրամանների հաշվառման
/ստորաբաժանման անվանումը/ մատյաններ «» հատ:
6. _________ թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ, ՀՀ ոստիկանության գաղտնի հրամանների և նորմատիվ իրավական փաստաթղթերի հաշվառման թվով «» հատ:
7. Մատյանների և գործավարությամբ ավարտված գործերի հաշվառման մատյաններ թվով «» հատ:
8. Մատյանների li քարտարանների հաշվառման մատյաններ թվով «» հատ:
9. Մեքենագրական բյուրոյում տպագրված գաղտնի փաստաթղթերի հաշվառման մատյաններ թվով «» հատ:
10. Մտից և ելից գաղտնի փաստաթղթերի հաշվառման մատյաններ թվով «» հատ:
11. Քաղաքացիներից ստացվող առաջարկությունների, դիմումների և բողոքների հաշվառման մատյաններ թվով «» հատ:
առարկություններ, առաջարկություններ
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ` /_____________________ /
Հանձնաժողովի անդամներ` /_____________________ /
Հանձնող` /_____________________ /
Ընդունող` /_____________________ /