Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 օգոստոսի 2020 թվականի N 311-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

i

1) 17-րդ կետում «ձևով» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հավելվածի 18.1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերով.

2) լրացնել նոր` 18.1-18.10-րդ կետեր.

i

«18.1. Ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների, բնակչության առողջության պահպանման, անվտանգության ապահովման անհրաժեշտության դեպքերում վերապատրաստումը կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով` կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ` համաձայնեցնելով նախարարության հետ:

18.2. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ կառավարիչների վերապատրաստման դասընթացն անցկացվում է կառավարիչների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում` տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:

18.3. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցմամբ անցկացնելու մասին որոշումը դիտորդ խորհրդի կողմից, որպես կանոն, կայացվում է վերապատրաստման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ, որի մասին նախարարությունը, վերապատրաստում անցնող կառավարիչները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

18.4. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ վերապատրաստումն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:

18.5. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացները անցկացվում են նախապես սահմանված վերապատրաստման ծրագրին համապատասխան:

18.6. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, կառավարիչներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է կառավարիչների և դասընթացավարների` էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:

18.7. Էլեկտրոնային հղումը ուղարկվում է նաև նախարարություն` սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում հեռավար դասընթացներին նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար:

18.8. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը դասընթացի ողջ ընթացքին պարտադիր է:

18.9. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար դասընթացավարը կառավարիչների ներկայության ստուգումն իրականացնում է ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում կառավարիչները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով: Յուրաքանչյուր օրվա ավարտից հետո դասընթացավարի կողմից կազմված և ստորագրված` դասընթացին մասնակցած կառավարիչների ցուցակը ոչ ուշ, քան հաջորդ օրը ուղարկվում է կազմակերպություն` հաճախելիության մատյանում դրանք լրացնելու համար: Հաճախելիության մատյանները ստորագրում է կազմակերպության ներկայացուցիչը` կցելով նաև դասընթացավարների կողմից ուղարկված ցուցակները:

18.10. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված և առկա դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հավելվածի 18.1-18.9-րդ կետերով նախատեսված դրույթներին:».

i

3) 20-րդ կետում «ներկայացուցիչը» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հավելվածի 18.8-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.

4) 21-րդ կետում լրացնել նոր նախադասություն.

i

«Սույն կետը չի տարածվում հեռավար ուսուցմամբ անցկացվող դասընթացների նկատմամբ»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.08.2020
N 311-Ն
Հրաման