Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԻՊԻ ԴԵՏՔԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՐԻՊԻ ԴԵՏՔԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿ ...

 

 

ԻՐՏԵԿ   Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 օգոստոսի 2019 թվականի N 2134-Լ

 

ԳՐԻՊԻ ԴԵՏՔԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՐԵԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔԸ, ԳՐԻՊԱՆՄԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ԾԱՆՐ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՐԻՊԻ ԴԵՏՔԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՐԵԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՔՐԻՆԻՆԳ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև հանրապետությունում գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգում ներառման ենթակա պարեկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընտրության ու գնահատման գործիքը, գրիպանման հիվանդության, ծանր սուր շնչառական վարակների նկատմամբ հսկողություն իրականացնող պարեկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ընտրության և գնահատման սքրինինգ հարցաշարերը հաստատելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել` «Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգում ներառման ենթակա պարեկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընտրության և գնահատման գործիքը»` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել`»Գրիպանման հիվանդության ուղղությամբ գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգում ներառման ենթակա պարեկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընտրության և գնահատման սքրինինգ հարցաշարը»` համաձայն հավելված N 2-ի,

3. Հաստատել` «ծանր սուր շնչառական վարակների ուղղությամբ գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգում ներառման ենթակա պարեկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընտրության և գնահատման սքրինինգ հարցաշարը»` համաձայն հավելված N 3-ի:

4. Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Առողջապահության նախարարության կայքում:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված N 1
Առողջապահության նախարարի
2019 թվականի օգոստոսի 2-ի
թիվ N 2134-Լ հրամանի

 

ԳՈՐԾԻՔ ԳՐԻՊԻ ԴԵՏՔԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՐԵԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համեմատած գրիպի պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության համակարգի հետ, գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգը (այսուհետ` ԳԴՀՀՀ) հնարավորություն է տալիս ապահովել ներկայացուցչական և ավելի մանրամասն տվյալներ նույնիսկ ոչ մեծ թվով գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգում ընդգրկված պարեկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` պարեկ ԲԿ) առկայության դեպքում` օգտագործելով սակավաթիվ ռեսուրսներ: Պարեկ ԲԿ-ների մանրամասն ընտրությունը կարող է ժամանակի ընթացքում ապահովել ԳԴՀՀՀ-ի կայուն գործադրումը:

2. Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգում ենթակա պարեկ ԲԿ-ներն ենթարկվում են սքրինինգի` տեղում ԳԴՀՀՀ նախաձեռնության իրագործելիությունը գնահատելու, ԳԴՀՀՀ-ի հետ կապված լրացուցիչ աշխատանքային ծանրաբեռնվածությունը նվազագույնի հասցնելու և առավելագույնի հասցնելու հավաքված տվյալների որակը: Հավաքված տվյալների քանակը, որակը և ներկայացուցչությունը նույնպես գնահատվում է: Պարեկ ԲԿ-ները ենթարկվում են սքրինինգի կամ նոր ԳԴՀՀՀ ստեղծվելու կամ առկա համակարգն ընդլայնելու դեպքում:

 

2. ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ՆՊԱՏԱԿ

 

3. Սույն հրամանով հաստատված գործիքը նախատեսվում է ԳԴՀՀՀ-ում ընդգրկված կամ ընդգրկվող ԲԿ-ների (անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գերատեսչական պատկանելիությունից) համար:

4. Սույն փաստաթուղթը ներկայացնում է գնահատման չափանիշներ` ԳԴՀՀՀ ներառելու պարեկ ԲԿ-ներ (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ):

 

3. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

5. 2009 թվականի գրիպի (գրիպի Ա տեսակ H1N1pdm09 ենթատեսակ) համավարակից հետո, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ` ԱՀԿ) առաջարկել է ԱՀԿ անդամ պետություններին ուժեղացնել գրիպի համաճարակաբանական հսկողությունը, մասնավորապես`

1) գրիպի սեզոնի առանձնահատկության, տարածվածության գնահատման,

2) սեզոնային աշխուժացման, համաճարակների ծանրության և ազդեցության գնահատման,

3) շրջանառվող գրիպի տեսակները և ենթատեսակները բացահայտելու,

4) ցանկացած նոր առաջացող (զոոնոզ և համավարակի ներուժ ունեցող) գրիպի վիրուսները հայտնաբերելու,

5) անհրաժեշտության դեպքում գրիպով պայմանավորված համավարակներին դիմակայելու, պատրաստվելու և արձագանքմանը աջակցելու համար:

6. ԳԴՀՀՀ-ն արդյունավետ միջոց է ապահովելու բարձրորակ և ամբողջական, ներառյալ` լաբորատոր տվյալներ, նույնիսկ սահմանափակ քանակությամբ պարեկ ԲԿ-ներից, այդ թվում` բացահայտելով հիվանդների միջև համաճարակաբանական կապը:

7. Սակավաթիվ պարեկ ԲԿ-ների ներգրավումն ունի երկու հիմնական առավելություն, մասնավորապես`

1) հնարավորություն է տալիս ավելի մանրամասն մշտադիտարկման ենթարկել հավաքված տվյալներն` ապահովելով բարձրորակ և նեչկայացուցչական տվյալներ,

2) ռեսուրսների ավելի արդյունավետ կիրառում, որը կարող է ապահովել տվյալներ` շրջանառվող գրիպի տեսակները, ենթատեսակները, դրա տարածման և զարգացման միտումները բացահայտելու համար:

8. Երկրում առաջին անգամ դետքային հսկողություն իրականացնելիս, այն ի սկզբանե կարող է ներառել սակավաթիվ պարեկ ԲԿ-ներ (1-ից 3), միաժամանակ` ապահովելով բարձրորակ և արժանահավատ տվյալներ: Համակարգն ընդլայնվում է միայն այն դեպքում, երբ ԳԴՀՀՀ գնահատվել է և կան ապացուցողական տվյալներ, որ այն գործադրված է լիարժեք, առկա են ներկայացուցչական տվյալներ և կայուն է տեղական մակարդակում:

9. ԳԴՀՀՀ մեջ ներառվող պարեկ ԲԿ-ների առավելագույն քանակը կախված է երկրում առկա գրիպի լաբորատորիայի (ների) կարողությունից (տես Աղյուսակ 1) և հասանելի ֆինանսական միջոցներից (օրինակ, լաբորատորիան շաբաթական հետազոտում է 40 նմուշ` 20 գրիպանման հիվանդության (այսուհետ` ԳՆՀ) և 20 ծանր սուր շնչառական վարակների (այսուհետ` ԾՍՇՎ)): Շաբաթական մեկ պարեկ ԲԿ-ից 5-ից պակաս նմուշի ապահովումը կարող է արդյունավետ չլինել` հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԳԴՀՀՀ ստեղծելու և պահպանելու համար: Մեկ շաբաթում հավաքվող նմուշների ընդհանուր քանակը կախված է հետազոտման նպատակից:

10. ԳՆՀ-ների և ԾՍՇՎ-ների դեպքերի ստանդարտ բնորոշումները հաստատված են Առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 15-ի թիվ 886-Ա և 2018 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2523-Ա հրամաններով:

 

Աղյուսակ 1

 

ԳՆՀ և ԾՍՇՎ առավելագույն նմուշների շաբաթական հաշվարկ`

ըստ կազմակերպությունների

 

.________________________________________________________________________.

|Առավելագույն |Առավելագույն |ԳՆՀ` շաբաթական|Առավելագույն |ԾՍՇՀ` շաբաթական|

|ընդհանուր    |շաբաթական    |նմուշներ      |շաբաթական    |նմուշներ       |

|շաբաթական    |ԳՆՀ նմուշներ |______________|ԾՍՇՀ նմուշներ|_______________|

|դետքային     |             |Քանակ         |             |Քանակ          |

|նմուշներ     |             |              |             |               |

|_____________|_____________|______________|_____________|_______________|

|մինչև  20    |մինչև  10    |0 |  |  |  |  |մինչև  10    |0 |  |  |  |   |

|_____________|_____________|__|__|__|__|__|_____________|__|__|__|__|___|

|մինչև  40    |մինչև  20    |0 |0 |  |  |  |մինչև  20    |0 |0 |  |  |   |

|_____________|_____________|__|__|__|__|__|_____________|__|__|__|__|___|

|մինչև  60    |մինչև  30    |0 |5 |0 |  |  |մինչև  30    |0 |5 |0 |  |   |

|_____________|_____________|__|__|__|__|__|_____________|__|__|__|__|___|

|մինչև  80    |մինչև  40    |0 |0 |3 |0 |  |մինչև  40    |0 |0 |3 |0 |   |

|_____________|_____________|__|__|__|__|__|_____________|__|__|__|__|___|

|մինչև  100   |մինչև  50    |0 |5 |7 |2 |0 |մինչև  50    |0 |5 |7 |2 |0  |

.________________________________________________________________________.

 

11. Պարեկ ԲԿ-ները.

1) սահմանված կարգով ապահովում են դեպքերի հայտնաբերում և հաղորդում` առանց պարեկ ԲԿ-ում աշխատանքի ծանրաբեռնվածությունն անհարկի ուռճացնելու,

2) ապահովում են ներկայացուցչական տվյալներ, ինչի օգնությամբ հնարավորություն է ընձեռվում մշտադիտարկելու գրիպի զարգացման միտումները, բացահայտելու գրիպի շրջանառվող վիրուսի տեսակներն ու ենթատեսակները:

12. Պարեկ ԲԿ-ներում դետքային հսկողություն իրականացնելու ամենապարզ ու հեշտ ձևը` յուրաքանչյուր պարեկ ԲԿ-ում աշխատանքի, հիվանդների հոսքի վերանայումն է` հարցազրույց վարելով պարեկ ԲԿ-ի աշխատակազմի առանցքային անդամների հետ: Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները.

1) իրագործելիությունը և ընդունելիությունը,

2) դեպքերի հավանական թիվը և պարեկ ԲԿ-ից հավաքած տվյալների որակը:

13. Իրագործելիությունը կախված է ենթակառուցվածքի և ԳԴՀՀՀ-ի ներդրման ուղղությամբ աջակցության հասանելությունից:

14. Պարեկ ԲԿ-ներն ապահովում են այնպիսի տվյալներ, որոնք ամրագրված են իրավական ակտերն և հաստատված են առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:

15. Անհրաժեշտ է հաշվի առնել նաև պարեկ ԲԿ-ի կողմից սպասարկվող բնակչության և հաստատության կողմից ներկայացված դեպքերի թիվը: Սպասարկվող բնակչության թվի մասին տվյալները համարվում են հաշվարկային բաժանարար` տվյալ դեպքերի հաճախականությունը որոշելու համար:

16. Այն պարեկ ԲԿ-ներում որտեղ սպասարկվող ազգաբնակչության թվի մասին տվյալները հասանելի չեն (օրինակ` բոլոր պատճառներով պոլիկլինիկական դիմելիության կամ հիվանդանոցներ ընդունման տվյալներ), որոնք կարող են օգտագործվել սուր շնչառական վարակների (այսուհետ` ՍՇՎ) ախտորոշումների մեջ` կազմելով համամասնությունը կլինիկայում` համեմատած բոլոր պատճառներով խորհրդատվությունների կամ ժամանակի ընթացքում ընդունումների հաշվարկման համար չեն ընտրվում:

17. Պոլիկլինիկական կազմակերպություններում անհրաժեշտ է հաշվի առնել այն դեպքերի համամասնությունը և հատկանիշները, որոնք բժշկական օգնություն են ստանում բժիշկների կողմից տուն այցելությունների ժամանակ, քանի որ վերջինս կարող է ազդել հիվանդանոցում ներկայացված դեպքերի թվի և ներկայացուցչության տվյալների ապահովման վրա: Հաշվի է առնվում նաև ազգաբնակչության դիմելիությունը, որոնց բժշկական սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (օրինակ` երեխաներ):

 

4. ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

18. Սույն հրամանով հաստատված 2-րդ և 3-րդ հավելվածներում ներկայացված սքրինինգ հարցաշարերը համարվում են մեթոդներ` ԳԴՀՀՀ-ում պարեկ ԲԿ-ներ ներառելու համար:

19. Պարեկ ԲԿ-ների սքրինինգն իրականացվում է եռափուլ, մասնավորապես`

1) պոլիկլինիկաների և հիվանդանոցների նախասքրինինգ` բացահայտելու համար պարեկ ԲԿ-ները,

2) պարեկ ԲԿ-ների տեղում գնահատում,

3) պարեկ ԲԿ-ների տվյալների ուսումնասիրություն:

 

5. ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՆԱԽԱՍՔՐԻՆԻՆԳ, ՈՐՊԵՍ` ԳՆՀ ՊԱՐԵԿ ԲԿ

 

20. Երկրում պոլիկլինիկաների թիվը կարող է շատ մեծ լինել, հետևաբար` ընտրությունն անհրաժեշտ է իրականացնել մի քանի քաղաքներում` ինչը հնարավորություն կընձեռի պարեկ ԲԿ-ների ընտրությունն իրականացնել սույն հրամանով հաստատված պահանջների համաձայն: Այս դեպքում անհրաժեշտ է ապահովել ընտրված քաղաքի պոլիկլինիկաների ցանկը:

21. ԳՆՀ պարեկ ԲԿ-ները ընտրելիս հաշվի է առնվում դրանց բժշկական սպասարկման իրականացման տեսակը և սպասարկվող հիվանդների տարիքային կազմը:

22. ԳՆՀ պարեկ ԲԿ-ի համար անհրաժեշտ է ներկայացնել ամփոփ տեղեկատվություն, մասնավորապես`

1) ԲԿ-ի տեսակը (օրինակ` ընտանեկան բժշկություն և այլն),

2) արդյո՞ք ԲԿ-ն ընդունում է ՍՇՎ պայմանավորված հիվանդներ,

3) հիվանդների տարիքային կազմ,

4) ԲԿ-ի սպասարկման տարածք,

5) ԲԿ-ի սպասարկման տարածքի ազգաբնակչություն:

23. Օգտագործելով պետական վիճակագրական տվյալները ԳՆՀ պարեկ ԲԿ-ների համար, շաբաթական կտրվածքով, անհրաժեշտ է.

1) պարզաբանել նախորդ տարվա բոլոր պատճառներով խորհրդատվությունների ընդհանուր թիվը,

2) պարզաբանել նախորդ տարում կամ գրիպի սեզոնին ՍՇՎ-ների վերաբերյալ խորհրդատվությունների ընդհանուր թիվը (օգտագործել ցանկացած հասանելի ախտորոշում, օրինակ` Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչի կոդեր J00-J22, ՍՇՎ, ԳՆՀ, գրիպ, թոքաբորբ):

3) եթե տեղեկությունը հնարավոր չէ ապահովել մինչ գնահատումը, ապա դրանք հավաքվում են տեղում` գնահատման ժամանակ:

24. Անհրաժեշտ է ուսումնասիրել մինչև հինգ ԲԿ-ի տվյալներ` սքրինինգի և որպես պարեկ ԲԿ ընտրելու համար: Ինչպես նաև անհրաժեշտ է`

1) բացառել ձմռան ամիսներին ՍՇՎ-ներով համեմատաբար քիչ ընդունելություն և/կամ խորհրդատվություն ապահոված կլինիկաները, օրինակ` որտեղ գրիպի սեզոնի 50-ից և 10-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում ՍՇՎ-ներով խորհրդատվությունները քիչ են 100-ից,

2) հաշվի առնել հիվանդների տարիքային կազմը (օրինակ` երեխաներ, չափահասներ, բոլոր տարիքային խմբեր) և ընտրել այն պոլիկլինիկաները, որոնք սպասարկում եմ համեմատաբար առավել մեծ թվով ազգաբնակչություն (օրինակ` մանկական և մեծահասակների կամ ընտանեկան բժշկության կենտրոնները),

3) հաշվի առնել պոլիկլինիկայի աշխարհագրական դիրքն ու սպասարկման տարածքը,

4) հաշվի առնել նմուշների հետազոտության համար պարեկ ԲԿ-ից լաբորատորիա նմուշների ժամանակին տեղափոխելու կարողությունը,

5) հաշվի առնել ֆինանսավորման աղբյուրը (եթե երկրում առկա են մասնավոր սակավաթիվ կլինիկաներ, ապա դրանք կարող են չընդգրկվել: Սակայն, եթե մասնավոր պոլիկլինիկաները սպասարկում են բնակչության զգալի մաս կամ եթե դրանք ծառայում են կոնկրետ սոցիալ-տնտեսական խմբերին, ապա դրանք անհրաժեշտ է հաշվի առնել որպես դետքային հնարավոր հաստատություն):

 

6. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՍՔՐԻՆԻՆԳ, ՈՐՊԵՍ` ԾՍՇՎ ՊԱՐԵԿ ԲԿ

 

25. Նշված գործընթացի համար անհրաժեշտ է կազմել հիվանդանոցների ցանկը, որոնք իրականացնում են ՍՇՎ-ով պայմանավորված ծանր կլինիկական ընթացք ունեցող հիվանդների բուժում: Ներառվում են ընդհանուր պրոֆիլի, բազմապրոֆիլ հիվանդանոցները, մանկական կամ մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցները: Չեն ներառվում նաև այնպիսի հիվանդանոցները, որտեղ ՍՇՎ հիվանդների թիվը փոքր է կամ ունեն մահճակալային համեմատաբար քիչ ներուժ: Չեն ներառվում նեղ մասնագիտացված ԲԿ-ները, օրինակ` ատամնաբուժարանները:

26. Պարեկ ԲԿ-ներն ընտրելիս հաշվի է առնվում դրանց բժշկական սպասարկման իրականացման տեսակը և սպասարկվող հիվանդների տարիքային կազմը:

27. ԾՍՇՎ պարեկ ԲԿ-ի համար անհրաժեշտ է ներկայացնել ամփոփ տեղեկատվություն

1) հաստատության տեսակի (ընդհանուր, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական և այլն),

2) հիվանդների տարիքային կազմի,

3) հիվանդանոցի պատկանելիության (մարզային, քաղաքային, ազգային),

4) հիվանդանոց մակարդակի` երկրորդային կամ երրորդային,

5) ՍՇՎ ախտորոշումով հիվանդներ հոսպիտալացնելու բաժանմունքների,

6) թերապևտիկ բաժանմունքի առկայության,

7) վերակենդանացման բաժանմունքի առկայության,

8) սպասարկման տարածքի,

9) սպասարկվող ազգաբնակչության մասին:

28. Ցանկը վերանայելիս անհրաժեշտ է բացառել այն ԲԿ-ները, որոնք չունեն ՍՇՎ-ով հիվանդների հոսպիտալացման համար թերապևտիկ և վերակենդանացման բաժանմունքներ:

29. Օգտագործելով պետական վիճակագրական տվյալները ԾՍՇՎ պարեկ ԲԿ-ների համար անհրաժեշտ է շաբաթական կտրվածքով ուսումնասիրել ներքոհիշյալ տվյալները.

1) նախորդ տարում հոսպիտալացումների ընդհանուր թիվը,

2) նախորդ տարում կամ գրիպի սեզոնին ՍՇՎ-ներով հոսպիտալացումների ընդհանուր թիվը (օգտագործել ցանկացած հասանելի ախտորոշում, օրինակ` Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգիչ, կոդեր J00-J22, ՍՇՎ, ԳՆՀ, գրիպ, թոքաբորբ),

3) եթե տեղեկությունը հնարավոր չէ ապահովել մինչ գնահատումը, ապա դրանք հավաքվում են տեղում` գնահատման ժամանակ:

30. Անհրաժեշտ է ուսումնասիրել մինչև հինգ ԲԿ-ի տվյալներ` սքրինինգի և որպես պարեկ ԲԿ ընտրելու համար: Ինչպես նաև անհրաժեշտ է`

1) բացառել ձմռան ամիսներին ՍՇՎ-ներով համեմատաբար քիչ ընդունելություն և/կամ խորհրդատվություն ապահոված կլինիկաները, օրինակ` որտեղ գրիպի սեզոնի 50-ից և 10-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում ՍՇՎ-ներով խորհրդատվությունները քիչ են 100-ից,

2) հաշվի առնել սպասարկման առանձնահատկությունը (օրինակ` մանկական և մեծահասակների կամ խառը),

3) հաշվի առնել հիվանդանոցի աշխարհագրական դիրքը և սպասարկման տարածքը,

4) հաշվի առնել նմուշների հետազոտության համար հիվանդանոցից լաբորատորիա նմուշները ժամանակին տեղափոխելու կարողությունը,

5) հաշվի առնել ֆինանսավորման աղբյուրը (եթե երկրում առկա են մասնավոր սակավաթիվ կլինիկաներ, ապա դրանք կարող են չընդգրկվել: Սակայն, եթե մասնավոր պոլիկլինիկաները սպասարկում են բնակչության զգալի մասին կամ եթե դրանք ծառայում են կոնկրետ սոցիալ-տնտեսական խմբերին, ապա դրանք համարվում են դետքային հնարավոր պարեկ հաստատություն):

 

7. ԳՆՀ ԵՎ ԾՍՇՎ ՊԱՐԵԿ ԲԿ-ՆԵՐԻ ՏԵՂՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

31. Յուրաքանչյուր պարեկ ԲԿ-ի (ԳՆՀ և ԾՍՇՎ) գնահատման ժամանակ անհրաժեշտ է կիրառել սույն հրամանով հաստատված Հավելված 2-ի Ձև 1-ը (ԳՆՀ) և Հավելված 3-ի Ձև 1-ը (ԾՍՇՎ):

32. Հավելված 2-ի Ձև 1-ը (ԳՆՀ) և Հավելված 3-ի Ձև 1-ը (ԾՍՇՎ) լրացնելիս առանցքային տեղեկությունը տրամադրվում է պարեկ ԲԿ-ի տնօրենի, բժիշկների, քույրերի, լաբորատորիայի անձնակազմի (եթե կիրառելի է), համաճարակաբանների, վիճակագրերի և այլ անձնակազմի կողմից:

33. Անհրաժեշտ է հավաքագրել նախնական տվյալներ պարեկ ԲԿ-ի մասին, ներառյալ` գրանցված հիվանդների, ախտորոշումների, անձնակազմի, հիվանդասենյակների, բաժանմունքների մասին, որտեղ կարող են հոսպիտալացվել ՍՇՎ-ով հիվանդներ, ինչպես նաև բժիշկների և քույրերի մասին, ովքեր վարում և/կամ խնամում են ՍՇՎ-ով հիվանդներ:

34. Անհրաժեշտ է հետևել աշխատանքի հոսքին և պարեկ ԲԿ-ի ենթակառուցվածքին, օրինակ.

1) հիվանդի գրանցման ընթացակարգը,

2) հիվանդների հոսքը,

3) առօրյա փաստաթղթերը և լրացման ընթացակարգերը ՍՇՎ ախտորոշված հիվանդների համար,

4) ընթացակարգերը և պայմանները` նմուշների հավաքման, պահման և փոխադրման համար,

5) ընթացակարգերը` առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնին սահմանված կարգով դեպքերի հաղորդումը,

6) Տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությունը:

35. Անհրաժեշտ է պարզաբանել պարեկ ԲԿ-ում ինչպիսի՞ կլինիկական ախտորոշումներ են կիրառվում շնչառական հիվանդությունների համար (Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչի կոդեր J00-J22, ՍՇՎ, ԳՆՀ, գրիպ, թոքաբորբ):

36. Պարզաբանել արդյո՞ք սպասարկվող բնակչության կամ գրանցված հիվանդների վերաբերյալ բաժանարար տվյալներ հասանելի են ըստ տարիքային խմբի` ամբողջ հաստատության և յուրաքանչյուր բժշկի կամ բաժանմունքի մակարդակով, որը/ով կարող է ընդգրկվել ԳԴՀՀՀ-ում: Հնարավորության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել արդյո՞ք ընդունված հիվանդները պարեկ ԲԿ-ի սպասարկման տարածքից են, թե` ոչ:

37. Գնահատման գործընթացի դյուրինացման նպատակով` անհրաժեշտ է առաջարկել պարեկ ԲԿ-ի ղեկավարությանը նշանակելու կոնտակտային անձ, ով կստանձնի ամբողջական պատասխանատվությունը` հսկողության իրականացման համար, ինչպես նաև բժիշկներ, ովքեր կարող են ներկայացնել հետաքրքրող դեպքերի վերաբերյալ մանրամասներ, և աշխատակազմի այլ անդամներ, ովքեր կկարողանան աջակցել տվյալների և նմուշների հավաքման գործում:

38. Օգտագործելով տվյալները (ինչպես նաև գնահատման ժամանակ ստացած տպավորությունը/դատողությունը)` գնահատել պարեկ ԲԿ-ում ԳԴՀՀՀ-ի ներդրման և իրականացման ընդունելիությունը և իրագործելիությունը, մասնավորապես` աշխատակազմի մոտիվացիան և հանձնառությունը` ԳԴՀՀՀ-ում ընդգրկվելու ուղղությամբ:

 

8. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

 

39. ՍՇՎ վերաբերյալ խորհրդատվությունների և ընդունումների մասին տվյալների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարեկ ԲԿ-ում մոտավոր հաշվարկելու ԳՆՀ և ԾՍՇՎ դեպքերը:

40. Տվյալները հավաքելիս հիմք է ընդունվում սույն հրամանի հավելված 2 և 3-ի Աղյուսակ 1-ը` ներքոհիշյալ տեղեկատվությունն ապահովելու համար.

1) շաբաթական կտրվածքով բոլոր պատճառներով խորհրդատվությունների և հոսպիտալացումների ընդհանուր թիվը,

2) շաբաթական կտրվածքով ՍՇՎ-ներով խորհրդատվությունների և հոսպիտալացումների ընդհանուր թիվը (կիրառել ցանկացած հասանելի ախտորոշում, օրինակ` Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչի J00-J22 կոդեր, ՍՇՎ, ԳՆՀ, գրիպ, թոքաբորբ):

41. Բժշկական քարտի ուսումնասիրման ժամանակ օգտագործվում է սույն հրամանով հաստատված Հավելված 2 և 3-ի Ձև 2-ը` ներքոհիշյալ տվյալների ապահովման համար.

1) ՍՇՎ դեպքերի թիվը, որոնք տվյալ ժամանակահատվածում համապատասխանել են ԳՆՀ և ԾՍՇՎ դեպքերի սահմանմանը (սրանք կարող են հետագայում համարվել ԳՆՀ և ԾՍՇՎ դեպքեր),

2) ինչպես ԳՆՀ և ԾՍՇՎ դեպքերը կարող են ինտեգրվել պարեկ ԲԿ-ի, այդ թվում` համաճարակաբանական հսկողության և ընթացիկ աշխատանքներում,

3) եթե ԳՆՀ դեպքի սահմանմանը համապատասխանող դեպքերի թիվը ցածր է, ապա կարելի է մշտադիտարկել ՍՇՎ դեպքերը (խորհրդատվությունները) և նմուշներ վերցնել նրանցից, ովքեր համապատասխանում են ԳՆՀ դեպքի սահմանմանը:

42. Բժշկական քարտերի ուսումնասիրման համար կիրառվում են ներքոհիշյալ տեղեկատվական աղբյուրները` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները.

1) հիվանդների գրանցամատյանները, որտեղ գրացվել են նախորդ գրիպի սեզոնի (նախորդ տարվա 40-րդ շաբաթից ընթացիկ տարվա 20-րդ շաբաթ) ընթացքում դիմելիությունները: Եթե նշված գրանցամատյանները ներառում են տեղեկություն նաև ախտանշանների մասին (օրինակ` շնչառական ախտանշաններ և տենդ), ապա դրանք կարող են բավարար լինել ուսումնասիրության համար: Այս դեպքում հիվանդների բժշկական քարտերը չեն ուսումնասիրվում,

2) եթե հիվանդների գրանցամատյանում ախտանշանների մասին տվյալներ առկա չեն կամ գրանցամատյան չի վարվում, ապա ուսումնասիրվում են հիվանդների բժշկական քարտերը,

3) անհրաժեշտ է ապահովել ՍՇՎ ախտորոշմամբ նվազագույնը հիսուն հիվանդի բժշկական քարտ (նախորդ գրիպի սեզոնից): Կիրառելի են Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման J00-J22 կոդերը, ՍՇՎ, ԳՆՀ, գրիպ, թոքաբորբ և շնչառական համակարգի հետ կապված այլ ախտորոշումները:

4) ուսումնասիրվում են ընդհանուր համաճարակաբանական հսկողության շրջանակներում նախորդ սեզնին առավել բարձր դեպքեր արձանագրված շաբաթը կամ ամիսը: Պատահականության սկզբունքով վերցվում են բժշկական մի քանի քարտեր, օրինակ` եթե պարեկ ԲԿ-ն գրիպի նախորդ սեզոնի ընթացքում արձանագրել է ՍՇՎ 500 դեպք, ապա ուսումնասիրվում է արձանագրված դեպքերի յուրաքանչյուր 10-րդ բժշկական քարտը:

 

9. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

43. Տվյալների վերլուծության նպատակով վերլուծվում են.

1) տվյալները` խորհրդատվությունների և հոսպիտալացումների վերաբերյալ.

ա. Խորհրդատվությունների և հոսպիտալացումների ընդհանուր թվի և պարեկ ԲԿ-ում ՍՇՎ-ների վերաբերյալ խորհրդատվությունների և հոսպիտալացումների ընդհանուր թիվ և տոկոսը` շաբաթական, նախորդ տարվա կամ գրիպի նախորդ սեզոնի համար,

2) բժշկական քարտերի ուսումնասիրման տվյալները, ներառյալ`

ա. ընտրված հիվանդների միջին, նվազագույն և առավելագույն տարիքը, սեռը,

բ. ընտրված հիվանդների հիվանդների թիվը և տոկոսն` ըստ տարիքային խմբի (0-4, 5-14, 15-29, 30-64, >=65 տարեկան),

բ. ընտրված հիվանդների սեռային բաշխվածությունը (թիվ և տոկոս),

գ. ընտրված հիվանդների ախտանշանների ի հայտ գալու և խորհրդատվության կամ հոսպիտալացման միջև միջին, նվազագույն և առավելագույն օրերի թիվը,

դ. ընտրված հիվանդների մոտ առկա սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների հաճախականությունն ու տոկոսը (կարելի նաև ներկայացնել գծապատկերով):

ե. բոլոր կլինիկական ախտորոշումների հաճախականությունն ու տոկոսը և Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչի կիրառված կոդերը (եթե կիրառվում են):

զ. ՍՇՎ / ԳՆՀ կամ ԾՍՇՀ դեպքերի սահմանմանը համապատասխանող հիվանդների թիվն ու տոկոսն` ընդհանուր և ըստ տարիքային խմբերի:

 

10. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

 

44. Պարեկ ԲԿ-ում գնահատման մեկնաբանման համար անհրաժեշտ է հաշվի առնել ստորև ներկայացվածը.

1) շաբաթվա կտրվածքով բոլոր պատճառներով և ՍՇՎ-ով պայմանավորված խորհրդատվությունները և հոսպիտալացումները, ՍՇՎ դեպքերի թիվն ու համամասնությունը, որոնք համապատասխանել են ԳՆՀ և ԾՍՇՎ դեպքերի ստանդարտ բնորոշումներին (բժշկական քարտերի վերանայման արդյունքում):

2) արդյո՞ք հիվանդները պարեկ ԲԿ-ի սպասարկման տարածքից են, թե` ոչ:

 

_______________________

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.08.2020
N 2134-Լ
Հրաման