ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
15 նոյեմբերի 2019 թվականի N 3404-Ա
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՆՐԷԱԶԵՐԾ ՍԵՂԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետերով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) «Վիրաբուժական միջամտությունների ժամանակ մանրէազերծ սեղանի բացման գործունեության ընթացակարգը»` համաձայն հավելված 1-ի,
2) «Վիրաբուժական միջամտությունների ժամանակ մանրէազերծ սեղանի բացման գործունեության ալգորիթմը» համաձայն հավելված 2-ի:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված 1
Առողջապահության նախարարի
2019 թվականի նոյեմբերի 15-ի
թիվ 3404-Ա հրամանի
.______________________________________________________________________.
|Փաստաթղթի տեսակը |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ |
|___________________|__________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը|Վիրաբուժական միջամտությունների ժամանակ մանրէազերծ |
| |սեղանի բացման |
|___________________|__________________________________________________|
|Կոդը | |
.______________________________________________________________________.
.______________________________________________.
|Պատրաստված է|Պաշտոնը|Ամսաթիվ |ստորագրություն|
| | |(dd.mm.yy)| |
|____________|_______|__________|______________|
|Ստուգված է |Պաշտոնը|Ամսաթիվ |ստորագրություն|
| | |(dd.mm.yy)| |
|____________|_______|__________|______________|
|Հաստատված է |Պաշտոնը|Ամսաթիվ |ստորագրություն|
| | |(dd.mm.yy)| |
.______________________________________________.
1. ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Նպատակ`
1) Սույն գործունեության ընթացակարգի (այսուհետ` ընթացակարգ) նպատակն է բուժաշխատողների կողմից իրականացնել վիրաբուժական միջամտությունների ժամանակ մանրէազերծ սեղանի բացման գործընթացը: Այս ընթացակարգը հնարավորություն կտա հոսպիտալային համաճարակաբաններին/վարակի հսկողության պատասխանատուներին բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելումը:
2. Կարգավորման ոլորտը`
1) Սույն ընթացակարգը կարգավորում է վիրաբուժական միջամտությունների ժամանակ մանրէազերծ սեղանի բացման գործընթացը:
3. Կիրառման ոլորտ`
1) Սույն ընթացակարգը նախատեսված է այն բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են մանրէազերծ սեղանի պատրաստում:
2) Մանրէազերծ սեղանի պատրաստման գործընթացը իրականացվում է սույն ընթացակարգի վերաբերյալ դասընթաց անցած բուժաշխատողների կողմից:
2. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ (ԿԱՏԱՐՈՂ) ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ (ՎԵՐԱՀՍԿՈՂ) ԱՆՁԻՆՔ
4. Անձնակազմի պարտականություններ
._______________________________________________.
|N|Առաջադրանք|Պատասխանատու |Հաշվետու (վերահսկող)|
| | |(կատարող) անձ|անձ |
|_|__________|_____________|____________________|
|1|Մանրէազերծ|Բուժքույր |Բուժող բժիշկ, |
| |սեղանի | |համաճարակաբան |
| |պատրաստում| | |
._______________________________________________.
5. Պարտականություններ և պահանջներ` կապված անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ.
1) Մանրէազերծման սեղանի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված ողջ անձնակազմը պարտավոր է պահպանել ստանդարտ նախազգուշական միջոցառումներ (անհատական անվտանգության կանոններ)` կիրառելով անհատական պաշտպանության միջոցներ (խալաթ, ձեռնոցներ, դիմակ):
2) Ձեռնոցների կիրառման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 2718-Ա հրամանի «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» մեթոդական ուղեցույցի պահանջներով:
3) Բժշկական թափոնների անվտանգ գործածության, ինչպես նաև անկանխատեսելի դեպքերի, արտակարգ իրավիճակների ժամանակ (պատահական ծակոցներ, թափոնների արտահոսք և այլն) հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 ՍանԿևՆ պահանջների:
4) Ձեռքերի հիգիենան իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 2700-Ա հրամանով հաստատված «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն:
3. ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
6. Բուժանձնակազմի նախապատրաստում`
1) Բուժանձնակազմի ձեռքերի մշակում` ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով,
2) Ձեռնոցների կիրառում (մանրէազերծ և ոչ մանրէազերծ):
7. Մանրէազերծ սեղանի բացման նախապատրաստում`
1) Մանրէազերծ սեղանի պատրաստման գործընթացը` մանրէազերծ սեղանի եռաշերտ ծածկումն է մանրէազերծ սավանով: Վիրաբուժական միջամտությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ է բացել մանրէազերծ սեղանը` պահպանելով բժշկական գործիքների և բժշկական նշանակության իրերի մանրէազերծման գործընթացը:
8. Անհրաժեշտ սարքավորումներ և պարագաներ`
1) Անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ),
2) Վիրահատական մեծ սեղան, գործիքների համար նախատեսված սեղան, աշխատանքային սեղան,
3) Մանրէազերծ սպիտակեղեն (սավան) և պացիենտի սպիտակեղենի հավաքածու,
4) Մանրէազերծ խալաթ, մանրէազերծ և ոչ մանրէազերծ ձեռնոցներ,
5) Վիրաբուժական գործիքներ և բժշկական նշանակության պարագաներ:
9. Աշխատանքային ընթացակարգ`
1) Ստուգել մանրէազերծ սպիտակեղենային հավաքածուի հերմետիկությունը,
2) Ստուգել մանրէազերծման ամսաթիվը,
3) Ստուգել հավաքածուի անվանումը,
4) Ստուգել գործիքների փաթեթավորման և թմբուկի վրա զգայորոշիչ թեստերի (ինդիկատորների) առկայությունը և արդյունքը,
5) Հագնել խալաթ, դիմակ, բժշկական գլխարկ,
6) Ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով,
7) Թմբուկից հանել մանրէազերծված վիրաբուժական խալաթը, ձեռնոցները` պահպանելով ասեպտիկայի բոլոր կանոնները,
8) Սավանը փռել մեծ սեղանին,
9) Սավանների միջոցով պատրաստել վիրահատական սեղանը`
ա. առաջին մանրէազերծ սավանը այնպես փռել սեղանին, որ ծածկի բոլոր եզրերը և ներքևից 30 սմ կախվի,
բ. երկրորդ սավանը առաջինին ուղղահայաց փռել այնպես, որ ներքևից կախվի 20 սմ,
գ. երրորդ սավանով ծածկել սեղանը նույն հերթականությամբ, այնպես որ ներքևից կախվի 10 սմ,
10) Դասավորել վիրաբուժական գործիքներն ու վիրակապական նյութերը,
11) Աշխատանքային սեղանը ծածկել պաշտպանիչ մանրէազերծ սավանով,
12) Պահեստային գործիքները թողնել ցանցի մեջ` նույն սեղանի վրա և ծածկել սավանով,
13) Միջամտության վերջում բոլոր գործիքները, այդ թվում նաև չօգտագործվածները, ուղարկել կենտրոնական մանրէազերծման բաժանմունք:
Հավելված 2
Առողջապահության նախարարի
2019 թվականի նոյեմբերի 15-ի
թիվ 3404-Ա հրամանի
ՄԱՆՐԷԱԶեՐԾ ՍԵՂԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄ
4. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին թիվ 48-Ն հրաման:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2718-Ա հրաման:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբեր 6-ի «Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2837-Ա հրաման:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2700-Ա հրաման:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 ՍանԿևՆ: