ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 նոյեմբերի 2020 թվականի N 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2020 թվականի մարտի 30-ի «2020 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 01-Ն հրամանով հաստատված հավելվածի 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «15» բաժնով.
._____________________________________________________________________.
|15. |ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ |
|____|________________________________________________________________|
|15.1|Զինծառայողների |7 նամականիշ|III եռամ- |120 |10 000 |
| |ապահովագրության | |սյակ |220 |10 000 |
| |հիմնադրամ | | |230 |10 000 |
| | | | |280 |10 000 |
| | | | |330 |10 000 |
| | | | |380 |10 000 |
| | | | |500 |10 000 |
._____________________________________________________________________.
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված «#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ», «#ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ԺՊՏԱԼՈՒ ԵՆՔ», «#ԵՐԳԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆԿԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆՎԱԳԵԼՈՒ ԵՆՔ» և «#ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ» 7 նամականիշի, համաձայն NN 1-7 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված «#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ», «#ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ԺՊՏԱԼՈՒ ԵՆՔ», «#ԵՐԳԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆԿԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆՎԱԳԵԼՈՒ ԵՆՔ» և «#ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ» 7 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120, 220, 230, 280, 330, 380 և 500 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 10 000 հատ:





Հ. Արշակյան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 նոյեմբերի 2020 թվական: