Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ...

 

 

050.0214.140801

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2001 թվականի թիվ 214

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկներում:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` մինչև 2002 թվականի ապրիլի 15-ը սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգը» ներդնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում:

4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգը» ուժի մեջ է սույն որոշման 3-րդ կետով սահմանված փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2001 թվականի օգոստոսի 14-ի

թիվ 214 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

Սույն կարգով կանոնակարգվում է արտարժույթի առքից առաջացած չիրացված եկամուտների և ծախսերի հաշվառումը, ինչպես նաև հետագայում արտարժույթի վաճառքի ժամանակ համապատասխան եկամուտների և ծախսերի իրացումն ու դրանց ազդեցությունը ֆինանսական արդյունքների վրա:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

1.2. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունն ընդգրկում է հետևյալ փուլերը` ձեռքբերում, վերագնահատում, վաճառք:

1.2.1. Ձեռքբերում է համարվում արտարժույթի գնումը ՀՀ դրամով կամ այլ արտարժույթով:

1.2.1.1. Երբ արտարժույթը գնվում է ՀՀ դրամով, 1 միավոր արտարժույթի գնման գին է համարվում 1 միավոր արտարժույթի դիմաց վճարված ՀՀ դրամի գումարը:

1.2.1.2. Երբ արտարժույթը գնվում է այլ արտարժույթով, 1 միավոր արտարժույթի գնման գին է համարվում 1 միավոր արտարժույթի դիմաց վճարված արտարժույթի ծավալը` հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

1.2.1.3. Արտարժույթի ձեռքբերման ժամանակ հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի և գնման փոխարժեքով հաշվարկված արտարժույթի միջև առաջացած տարբերությունը համարվում է չիրացված եկամուտ կամ ծախս և ընդգրկվում է 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում:

1.2.2. Ձեռք բերված արտարժույթը վերագնահատվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

12.2.1. Ձեռք բերված արտարժույթի վերագնահատումից առաջացած տարբերությունները հաշվառվում են 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվում:

1.2.3. Վաճառք է համարվում արտարժույթի վաճառքը ՀՀ դրամով կամ այլ արտարժույթով:

1.2.3.1. Երբ արտարժույթը վաճառվում է ՀՀ դրամով, 1 միավոր արտարժույթի վաճառքի գին է համարվում 1 միավոր արտարժույթի դիմաց ստացված ՀՀ դրամի գումարը:

1.2.3.2. Երբ արտարժույթը վաճառվում է այլ արտարժույթով, 1 միավոր արտարժույթի վաճառքի գին է համարվում վաճառված արտարժույթի ծավալը` հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

1.2.3.3. Արտարժույթի վաճառքի պահին «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» և «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշիվներում հաշվառվող չիրացված եկամուտն ու ծախսը ընդգրկվում են արդյունքների հաշվում, որպես իրացված եկամուտ և ծախս արտարժույթի առք ու վաճառքից:

i

1.3. Իրացված եկամուտը և ծախսը հաշվարկելու նպատակով գնված արտարժույթը հաշվառվում է արտահաշվեկշռային 9403 «ՀՀ դրամով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» և 9404 «Արտարժույթով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար» հաշիվներում սկզբնական արժեքով, որը որոշվում է միջին կշռված արժեքի եղանակով, ըստ որի տվյալ օրվա միջին արժեքը հաշվարկվում է օրվա ընթացքում բոլոր արտարժութային գնումներից: Օրվա ընթացքում վաճառքի ծավալը գնումներին գերազանցելու դեպքում այն իրականացվում է պաշարների (գնված արտարժույթի մնացորդի) հաշվին, և սկզբնական արժեքը հաշվարկվում է նախորդ օրվա կամ օրերի միջին արժեքով: Նոր միջին արժեք հաշվարկվում է ամեն անգամ, երբ գնվում է լրացուցիչ արտարժույթ:

(3.1 կետը փոփ. 27.11.01 թիվ 305 որոշում)

1.3.1. Միջին կշռված արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱԳԾn x ԳԳn

ՄԿԱ= -------------------

ԱԳԾn

որտեղ`

ՄԿԱ - միջին կշռված արժեքն է

ԱԳԾ - արտարժույթի առքի ծավալն է

ԳԳ - առքի գինն է

n - իրականացված գործարքների քանակն է

1.3.2. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների ժամանակ տեղի ունեցած ցանկացած հաշվապահական հաշվառման սխալ ուղղվում է` հիմք ընդունելով ընթացիկ օրվա գնված արտարժույթի միջին կշռված արժեքը:

 

2. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀՀ ԴՐԱՄՈՎ

 

2.1. Երբ հաշվարկային փոխարժեքը բարձր է գնման փոխարժեքից, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ»- հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և գնման փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի միջև առաջացած տարբերության չափով

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (օրինակ 2ա):

 

2.2. Երբ հաշվարկային փոխարժեքը ցածր է գնման փոխարժեքից, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ»- հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և գնման փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի միջև առաջացած տարբերության չափով

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (օրինակ 1ա):

 

3. ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

 

3.1. Հաշվարկային փոխարժեքի բարձրացման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»- արտարժույթի նախորդ վերագնահատված գումարի և ներկա հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության չափով (օրինակ 1.1ա):

 

3.2. Հաշվարկային փոխարժեքի նվազման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»- արտարժույթի նախորդ վերագնահատված գումարի և ներկա հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության չափով (օրինակ 2.1 ա)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

 

4. ՀՀ ԴՐԱՄՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԱՃԱՌՔ ՀՀ ԴՐԱՄՈՎ

 

4.1. Երբ արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային դրական գումարի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից»

 

4.2. Երբ արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս (օրինակ 1), տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով) (օրինակ 1.2 ա)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով) (օրինակ 1.2 բ)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային դրական գումարի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (օրինակ 1.2 գ)

 

4.3. Երբ արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային դրական գումարի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (վաճառքի գնի և գնման գնի տարբերության չափով)

 

4.4. Երբ արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (մնացորդային բացասական գումարի չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (վաճառքի գնի և գնման գնի տարբերության չափով)

 

4.5. Երբ արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի գնման գնից, և նույն վաճառքի գինը ցածր է արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (առաջացած դրական մնացորդ չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից»

 

4.6. Երբ արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի գնման գնից, և նույն վաճառքի գինը ցածր է արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ (օրինակ 2), տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (օրինակ 2.2 ա)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով) (օրինակ 2.2 բ)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային դրական գումարի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (օրինակ 2.2 գ)

 

4.7. Երբ արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի գնման գնից, և նույն վաճառքի գինը ցածր է արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային դրական գումարի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից»

 

4.8. Երբ արտարժույթի վաճառքի գինը ցածր է արտարժույթի գնման գնից, և նույն արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ (օրինակ 3), տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումներ`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (օրինակ 3.2 ա)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով) (օրինակ 3.2 բ)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր (գնման գնի և վաճառքի գնի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (օրինակ 3.2 գ)

 

4.9. Երբ արտարժույթի վաճառքի գինը ցածր է արտարժույթի գնման գնից, և նույն արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումներ`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր (գնման գնի և վաճառքի գնի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային բացասական գումարի չափով)

 

4.10. Երբ արտարժույթի վաճառքի գինը ցածր է արտարժույթի գնման գնից, և նույն արտարժույթի վաճառքի գինը բարձր է արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր (գնման գնի և վաճառքի գնի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային բացասական գումարի չափով)

 

4.11. Երբ արտարժույթի վաճառքի գինը ցածր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ (օրինակ 4), տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (օրինակ 4.2 ա)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով) (օրինակ 4.2 բ)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր (գնման գնի և վաճառքի գնի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (օրինակ 4.2 գ)

 

4.12. Երբ արտարժույթի վաճառքի գինը ցածր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» (վաճառքի գնի և գնման գնի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» (մնացորդային բացասական գումարի չափով)

 

4.13. Երբ արտարժույթի վաճառքի գինը ցածր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ»

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (մնացորդային չափով)

ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» (վաճառքի գնի և գնման գնի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

 

4.14. Երբ արտարժույթի վաճառքի գինը ցածր է արտարժույթի գնման գնից և արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ ՀՀ դրամով (վաճառքի գնի չափով)

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (վերագնահատված արժեքի չափով)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» (վաճառքի գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» (մնացորդային բացասական գումարի չափով)

 

5. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԱՅԼ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ

 

5.1. Արտարժույթի առք ու վաճառքը այլ արտարժույթով դիտվում է որպես մեկ արտարժույթի գնում և մյուս արտարժույթի վաճառք:

5.2. Արտարժույթի` այլ արտարժույթով առք ու վաճառքի ժամանակ հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գնված արտարժույթի գումարի և հաշվարկային փոխարժեքով հաշվարկված վաճառված արտարժույթի գումարի տարբերությունը համարվում է գնված արտարժույթի գծով առաջացած չիրացված եկամուտ կամ ծախս և ընդգրկվում է հաշվեկշռային 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում արտարժույթի գնման պահին:

 

5.3.1. Երբ գնված արտարժույթի գնման գինը բարձր է հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գնից, տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար - հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով) (օրինակ 5ա):

 

5.3.2. Երբ գնված արտարժույթի գնման գինը ցածր է հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գնից, տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար - հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (օրինակ 5.2 ա):

 

5.4. Գնված արտարժույթի հաշվարկային փոխարժեքի բարձրացման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»- արտարժույթի նախորդ վերագնահատված գումարի և ներկա հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության չափով (օրինակ 5.3 ա):

 

5.5. Գնված արտարժույթի հաշվարկային փոխարժեքի նվազման դեպքում տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»- (արտարժույթի նախորդ վերագնահատված գումարի և ներկա հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (օրինակ 5.1ա)

 

5.6. Արտարժույթի` այլ արտարժույթով առք ու վաճառքի ժամանակ վաճառված արտարժույթի վերագնահատված արժեքի և նրա գնման գնի տարբերությունը համարվում է վաճառված արտարժույթի գծով իրացված եկամուտ կամ ծախս և ընդգրկվում է ֆինանսական արդյունքների հաշվում:

 

5.6.1. Երբ վաճառված արտարժույթի գնման գինը ցածր է վաճառված արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» վաճառված արտարժույթի համար (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար (օրինակ 5.4.ա)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (օրինակ 5.4 բ)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար (արտարժույթի գնման գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (օրինակ 5.4 գ)

 

5.6.2. Երբ վաճառված արտարժույթի գնման գինը ցածր է վաճառված արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» վաճառված արտարժույթի համար (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

ԴՏ կամ ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար (մնացորդային դրական գումարի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (վաճառված արտարժույթի գնման գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

 

5.6.3. Երբ վաճառված արտարժույթի գնման գինը ցածր է վաճառված արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» վաճառված արտարժույթի համար (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

ԴՏ կամ ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար (մնացորդային դրական գումարի չափով)

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» (վաճառված արտարժույթի գնման գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

 

5.6.4. Երբ վաճառված արտարժույթի գնման գինը բարձր է վաճառված արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները (օրինակ 5.2)`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» վաճառված արտարժույթի համար (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով) (օրինակ 5.2 ա)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով) (օրինակ 5.2 բ)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» (արտարժույթի գնման գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար (մնացորդային բացասական գումարի չափով) (օրինակ 5.2 գ)

 

5.6.5. Երբ վաճառված արտարժույթի գնման գինը բարձր է վաճառված արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը դրական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված ծախս, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» վաճառված արտարժույթի համար (գնման պահին առաջացած չիրացված ծախսի չափով)

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

ԴՏ կամ ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

գ. ԴՏ 7371»Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» (արտարժույթի գնման գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար (մնացորդային բացասական գումարի չափով)

 

5.6.6. Երբ վաճառված արտարժույթի գնման գինը բարձր է վաճառված արտարժույթի վերագնահատված արժեքից, 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդը բացասական է, և այդ արտարժույթի գծով 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» հաշվում գնման պահին առաջացել է չիրացված եկամուտ, տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» վաճառված արտարժույթի համար (գնման պահին առաջացած չիրացված եկամտի չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար

բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

ԴՏ կամ ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» գնված արտարժույթի համար (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և արտարժույթի գնման գնի միջև առաջացած տարբերության չափով)

ԿՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ արտարժույթով (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի չափով)

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» (արտարժույթի գնման գնի և վերագնահատված արժեքի տարբերության չափով)

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» վաճառված արտարժույթի համար (մնացորդային բացասական գումարի չափով)

 

Օրինակ 1. USD-ի գնում ՀՀ դրամով

 

    Գնման գին                        1 USD = 500 դրամ

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք   1 USD = 495 դրամ

 

ա. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 495 դրամ

 

ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

ԿՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 500 դրամ

 

Օրինակ 1.1. USD-ի վերագնահատում

 

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 505 դրամ

 

ա. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

1021 դրամարկղ USD 10 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 10 դրամ

 

Օրինակ 1.2. USD-ի վաճառք ՀՀ դրամով

 

Վաճառքի գին 515 դրամ

 

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 5 դրամ

 

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

բ. ԴՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 515 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 505 դրամ

 

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» 10 դրամ

 

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 5 դրամ

 

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» 5 դրամ

 

Օրինակ 2. USD-ի գնում ՀՀ դրամով

 

Գնման գին 1 USD = 490 դրամ

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 495 դրամ

 

ա. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 495 դրամ

 

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

ԿՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 490 դրամ

 

Օրինակ 2.1. USD-ի վերագնահատում

 

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 493 դրամ

 

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 2 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 2 դրամ

 

Օրինակ 2.2. USD-ի վաճառք ՀՀ դրամով

 

Վաճառքի գին 491 դրամ

 

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 5 դրամ

 

բ. ԴՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 491 դրամ

 

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 2 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 493 դրամ

 

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 1 դրամ

 

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» 1 դրամ

 

Օրինակ 3. USD-ի գնում ՀՀ դրամով

 

Գնման գին 1 USD = 500 դրամ

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 505 դրամ

 

ա. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 505 դրամ

 

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

ԿՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 500 դրամ

 

Օրինակ 3.1. USD-ի վերագնահատում

 

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 485 դրամ

 

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 20 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 20 դրամ

 

Օրինակ 3.2. USD-ի վաճառք ՀՀ դրամով

 

Վաճառքի գին 490 դրամ

 

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 5 դրամ

 

բ. ԴՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 490 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 5 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 485 դրամ

 

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» 10 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 10 դրամ

 

Օրինակ 4. USD-ի գնում ՀՀ դրամով

 

Գնման գին 1 USD = 500 դրամ

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 505 դրամ

 

ա. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 505 դրամ

 

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

ԿՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 500 դրամ

 

Օրինակ 4.1. USD-ի վերագնահատում

 

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 498 դրամ

 

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 7 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 7 դրամ

 

Օրինակ 4.2. USD-ի վաճառք ՀՀ դրամով

 

Վաճառքի գին 490 դրամ

 

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 5 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 5 դրամ

 

բ. ԴՏ 3111 Բանկի թղթակցային հաշիվ ՀՀ դրամ կամ

1011 դրամարկղ ՀՀ դրամ 490 դրամ

 

ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 8 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 498 դրամ

 

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» 10 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» USD 10 դրամ

Օրինակ 5. USD-ի գնում DEM-ով

 

Գնման գին 1 USD = 2 DEM

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 1,84 DEM

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 460 դրամ

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 DEM = 250 դրամ

 

ա. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 460 դրամ

 

ԴՏ «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» 5611 USD 40 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ DEM կամ

1021 դրամարկղ DEM 500 դրամ

 

Օրինակ 5.1. USD-ի վերագնահատում

 

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 390 դրամ

 

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշիվ USD 70 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 70 դրամ

 

Օրինակ 5.2. GBP-ի գնում USD-ով

 

Գնման գին 1 USD = 0,8 GBP

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 0,5 GBP

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 USD = 390 դրամ

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 GBP = 780 դրամ

 

ա. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշիվ USD 40 դրամ

 

ԿՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» USD 40 դրամ

 

բ. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ GBP կամ

1021 դրամարկղ GBP 624 դրամ

 

ԿՏ «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» 5611 GBP 234 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ USD կամ

1021 դրամարկղ USD 390 դրամ

 

գ. ԴՏ 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից ծախսեր» 110 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշիվ USD 110 դրամ

Օրինակ 5.3. GBP-ի վերագնահատում

 

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 GBP = 800 դրամ

 

ա. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ GBP կամ

1021 դրամարկղ GBP 16 դրամ

 

ԿՏ «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշիվ 5511 GBP 16 դրամ

 

Օրինակ 5.4. EUR-ի գնում GBP-ով

 

Գնման գին 1 EUR = 0,8 GBP

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 EUR = 0,7 GBP

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 GBP = 800 դրամ

ՀՀ ԿԲ-ում հաշվարկային փոխարժեք 1 EUR = 560 դրամ

 

ա. ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» GBP 234 դրամ

 

ԿՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշիվ GBP 234 դրամ

 

բ. ԴՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ EUR կամ

1021 դրամարկղ EUR 560 դրամ

 

ԴՏ 5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ» EUR 80 դրամ

 

ԿՏ 1111 «Նոստրո» թղթակցային հաշիվ GBP կամ

1021 դրամարկղ կամ GBP 640 դրամ

 

գ. ԴՏ 5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ» հաշիվ GBP 250 դրամ

 

ԿՏ 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» 250 դրամ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
14.08.2001
N 214
Որոշում