Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 3-Լ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ N 752-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության սովորողների, վերապատրաստում անցնող անձանց ներգրավման կարգ` համաձայն հավելվածի:

2. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

1 փետրվարի 2021թ.

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

«01» փետրվարի 2021թ.

թիվ 3-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) սովորողների, վերապատրաստում անցնող անձանց հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ներգրավվելու կարգը:

2. Սույն իրավական ակտի դրույթները տարածվում են ուսումնական հաստատության պետական պատվերի շրջանակներում ուսուցման սովորողների, հեռակա ուսուցման ոստիկանության ծառայողների, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստում անցնող անձանց վրա:

3. ՈՒսումնական հաստատության պետական պատվերի շրջանակներում ուսուցման սովորողները (այսուհետ` սովորող) և (կամ) հեռակա ուսուցման ոստիկանության ծառայողները, լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստում անցնող անձինք հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ներգրավվում են տվյալ բնագավառը համակարգող` ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գրավոր հանձնարարականի հիման վրա:

4. Բնագավառը համակարգող` ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գրավոր հանձնարարականն ստանալուց հետո ուսումնական հաստատությունը ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն է ներկայացնում սովորողների ցուցակը, ովքեր ենթակա են ներգրավման հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում:

5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունն ուսումնական հաստատությանը գրավոր իրազեկում է ՀՀ ոստիկանության կառուցվածքային այն ստորաբաժանման (ստորաբաժանումների) և ժամկետի վերաբերյալ, որոնց կազմում սովորողներն ընդգրկվելու են հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում:

6. Ուսումնական հաստատությունը գրավոր իրազեկվելուց հետո պարտավոր է ապահովելու սովորողների սահմանված ժամկետներում և պատշաճ ներկայությունը տվյալ ստորաբաժանում:

7. ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը, որի կազմում ընդգրկվել են սովորողները, պարտավոր է ստուգել նրանց ներկայությունը, իրականացնել հրահանգավորում, պատշաճ հսկողություն, անհրաժեշտության դեպքում կազմել ծառայության ժամանակացույց, իսկ հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում սովորողների ինքնուրույն մասնակցության դեպքում` ոստիկանության փորձառու ծառայողներից նշանակել ղեկավար:

8. ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում սովորողների ներգրավման ավարտի մասին իրազեկում է ուսումնական հաստատությանը:

9. Այն դեպքում, երբ տվյալ բնագավառը համակարգող ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գրավոր հանձնարարականը ներառում է հեռակա ուսուցման ոստիկանության ծառայողներին և (կամ) լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստում անցնող անձանց հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ներգրավման մասին նշում, ապա ուսումնական հաստատությունը դադարեցնում է վերոնշյալ ոստիկանության ծառայողների ուսումնական պարապմունքները, իսկ այդ անձինք վերադառնում են մշտական ծառայության վայրի` ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում:

10. Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում հեռակա ուսուցման ոստիկանության ծառայողներին և (կամ) լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստում անցնող անձանց ներգրավման ավարտի մասին ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը գրավոր իրազեկում է ուսումնական հաստատությանը, որից հետո վերսկսում է դադարեցված ուսումնական պարապմունքները:

 

Սույն հրամանը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 2 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
01.02.2021
N 3-Լ
Հրաման