ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 5-Լ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 25.02.2020Թ. ԹԻՎ 12-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1671-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 25.02.2020թ. «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 12-Լ հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետում «ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Աղաջանյան» բառերը փոխարինել «ոստիկանության կապիտան Ա.Գասպարյան» բառերով:
2. Հրամանը հայտարարել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի անդամներին:
ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
4 փետրվարի 2021թ.
Երևան
Սույն հրամանը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 8 փետրվարի 2021 թվական: