i
ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 մարտի 2021 թվականի N 813-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունք` 40 մահճակալով:
2. ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանին`
1) 2021 թվականի մարտի 11-ից դադարեցնել Կազմակերպության կողմից (40 մահճակալի մասով) իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:
2) Վերապրոֆիլավորված բաժանմունքում հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել` հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել սույն հրամանով հաստատված հավելվածին համապատասխան:
3) Եռօրյա ժամկետում Առողջապահության նախարարություն ներկայացնել Կազմակերպության հաստիքացուցակը և կառուցվածքը` վերապրոֆիլավորված գործառույթներին համապատասխան:
4) Սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ:
5) Սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը:
3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
4. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը COVID ծառայության մասով` փոխհատուցման համար հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացված բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
6. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2021 թվականի մարտի 11-ից ծագած հարաբերությունների վրա:
7. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան`
հրամանը տեղադրել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
8. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ