Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ...

 

 

ԻՐՏԵԿ

  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին»

 ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 մարտի 2021 թվականի N 814-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշման 23-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները վերապրոֆիլավորել և նույն մասնաշենքում կազմակերպել միայն կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:

2. «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Վարդուհի Սիսակյանին`

1) 2021 թվականի մարտի 4-ից դադարեցնել Կազմակերպության հիվանդանոցային մասնաշենքում տեղակայված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գործունեությունը,

2) Հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել` հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ,

3) եռօրյա ժամկետում Առողջապահության նախարարություն ներկայացնել կազմակերպության վերապրոֆիլավորված ծառայությունների հաստիքացուցակը և կառուցվածքը` վերապրոֆիլավորված գործառույթներին համապատասխան,

4) սահմանված կարգով ապահովել բուժանձնակազմի իրազեկվածությունը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պացիենտի կլինիկական վարման, կասկածի դեպքում հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտման վերաբերյալ,

5) սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը,

6) սահմանված կարգով Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրել իրենց հայտնի` ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները` անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվը, բուժում անցնելու վայրի հասցեն, հեռախոսահամարները, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը:

3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`

աջակցել կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը` նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:

4. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին'

սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը:

5. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`

սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:

7. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2021 թվականի մարտի 4-ից ծագած հարաբերությունների վրա:

8. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

հրամանը տեղադրել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

9. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.03.2021
N 814-Լ
Հրաման