Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2021 թվականի N 1069-Ա

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակների հաղթահարման, արագ արձագանքման և անհրաժեշտ միջոցառումների համակարգված իրականացման նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ստեղծել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողով:

2. Հաստատել`

1) «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի հաղթահարման միջոցառումների պլանը»` համաձայն հավելված 1-ի:

2) «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողովի կազմը»` համաձայն հավելված 2-ի:

3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի արագ արձագանքման հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբին`

1) Իրազեկել հանրությանը Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացում հնարավոր ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ և պարբերաբար տրամադրել թարմացված տեղեկատվություն:

4. Առաջարկել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանին (համաձայնությամբ), «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանին (համաձայնությամբ)` ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո հնարավոր հետպատվաստումային ծանր անբարեհաջող դեպքերի հոսպիտալացումը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը:

5. Առաջարկել մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, Երևանի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Դավիթ Համբարյանին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)` ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո հետպատվաստումային շրջանի դիտարկումները և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման ընթացակարգը` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների:

2) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո հնարավոր հետպատվաստումային ծանր անբարեհաջող դեպքերի ուղեգրումը և հոսպիտալացումը «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում և «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնում' նախապես համաձայնեցնելով բժշկական կենտրոնների հետ:

6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել.

1) Սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի ապրիլի 1-ի

N 1069-Ա հրամանի

 

ՊԼԱՆ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ             |Պատասխանատու կառույց|Իրականացման ժամկետ   |

|__________________________|____________________|_____________________|

|Կորոնավիրուսային          |Առողջապահության     |Պարբերաբար,          |

|հիվանդության (COVID-19)   |նախարարություն,     |ճգնաժամային իրավիճակի|

|դեմ պատվաստումների        |Հանձնաժողով         |արձանագրման դեպքում` |

|գործընթացում հնարավոր     |                    |24 ժամվա ընթացքում   |

|ճգնաժամային իրավիճակի     |                    |                     |

|արագ արձագանքման          |                    |                     |

|հանձնաժողովի (այսուհետ`   |                    |                     |

|Հանձնաժողով) անդամների    |                    |                     |

|պարբերաբար հանդիպումներ,  |                    |                     |

|ծանոթացում առկա խնդիրներին|                    |                     |

|և  հիմնական զեկուցողի     |                    |                     |

|որոշում` լրատվամիջոցներին |                    |                     |

|և  շահագրգիռներին         |                    |                     |

|արդյունավետ տեղեկատվության|                    |                     |

|տրամադրման համար          |                    |                     |

|__________________________|____________________|_____________________|

|Առողջապահության           |Առողջապահության     |Անմիջապես            |

|նախարարության կողմից      |նախարարություն      |(ժամանակացույցը      |

|օպերատիվ իրազեկում        |                    |սահմանվում է         |

|ճգնաժամային իրավիճակի     |                    |ճգնաժամային իրավիճակի|

|վերաբերյալ Հանձնաժողովին  |                    |արձանագրման պահից    |

|                          |                    |հաշված)              |

|__________________________|____________________|_____________________|

|Ճգնաժամային իրավիճակի     |Առողջապահության     |24 ժամվա ընթացքում   |

|ռիսկի մակարդակի գնահատում |նախարարություն,     |(ժամանակացույցը      |

|                          |Հանձնաժողով         |սահմանվում է         |

|                          |                    |ճգնաժամային իրավիճակի|

|                          |                    |արձանագրման պահից    |

|                          |                    |հաշված)              |

|__________________________|____________________|_____________________|

|Ճգնաժամային իրավիճակի     |Առողջապահության     |24 ժամվա ընթացքում   |

|արձանագրումից հետո կարճ   |նախարարություն,     |(ժամանակացույցը      |

|հաղորդագրության տարածում  |Հանձնաժողով         |սահմանվում է         |

|դեպքի վերաբերյալ          |                    |ճգնաժամային իրավիճակի|

|                          |                    |արձանագրման պահից    |

|                          |                    |հաշված)              |

|__________________________|____________________|_____________________|

|Ճգնաժամի ընթացքում        |Առողջապահության     |24 ժամվա ընթացքում   |

|տեղեկությունների          |նախարարություն,     |(ժամանակացույցը      |

|տրամադրման մեխանիզմի      |Հանձնաժողով         |սահմանվում է         |

|սահմանում                 |                    |ճգնաժամային իրավիճակի|

|(ով, երբ և  ինչպես)       |                    |արձանագրման պահից    |

|                          |                    |հաշված)              |

|__________________________|____________________|_____________________|

|Տվյալ իրավիճակի համար     |«ՀՎԿ» ԱԶԳԱՅԻՆ       |24 ժամվա ընթացքում   |

|հիմնական ուղերձների և     |ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ,      |(ժամանակացույցը      |

|հայտարարությունների,      |Հանձնաժողով         |սահմանվում է         |

|հաճախակի տրվող հարցերի,   |                    |ճգնաժամային իրավիճակի|

|դրանց պատասխանների և      |                    |արձանագրման պահից    |

|հիմնական փաստարկների      |                    |հաշված)              |

|մշակում                   |                    |                     |

|__________________________|____________________|_____________________|

|ԶԼՄ-ների տվյալների        |Առողջապահության     |Մշտապես              |

|գույքագրում և  ցանկի      |նախարարություն      |                     |

|պարբերաբար թարմացում      |                    |                     |

|__________________________|____________________|_____________________|

|Շահագրգիռ կառույցների     |Առողջապահության     |Մշտապես              |

|անմիջական տեղեկատվական    |նախարարություն,     |                     |

|գործիքների ցանկի կազմում  |Հանձնաժողով         |                     |

|(կայք, սոցիալական ցանցեր, |                    |                     |

|էլեկտրոնային փոստ, մամուլի|                    |                     |

|հաղորդագրություն և  այլն)`|                    |                     |

|նրանց տեղեկատվություն     |                    |                     |

|տրամադրելու համար         |                    |                     |

|__________________________|____________________|_____________________|

|Հանրային արձագանքի        |Առողջապահության     |Մշտապես              |

|մոնիթորինգի լայնածավալ    |նախարարություն,     |                     |

|իրականացում (օրինակ       |«ՀՎԿ» ԱԶԳԱՅԻՆ       |                     |

|սոցիալական ցանցերի և/կամ  |ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ,      |                     |

|թեժ գծի միջոցով)' անհապաղ |Հանձնաժողով         |                     |

|արձագանքելու համար բոլոր  |                    |                     |

|նոր զարգացումներին,       |                    |                     |

|իրադարձություններին կամ   |                    |                     |

|ապատեղեկատվությանը:       |                    |                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի ապրիլի 1-ի

N 1069-Ա հրամանի

 

ԿԱԶՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Անուն, ազգանուն     |Պաշտոն                                      |

|___|____________________|____________________________________________|

|1. |Արա Բաբլոյան        |Արաբկիր բժշկական համալիր/Երեխաների          |

|   |                    |և  դեռահասների առողջության կենտրոնի գիտական |

|   |                    |ղեկավար (հանձնաժողովի նախագահ)              |

|___|____________________|____________________________________________|

|2. |Գայանե Սահակյան     |Առողջապահության նախարարության               |

|   |                    |«Հիվանդությունների վերահսկման և             |

|   |                    |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր|

|   |                    |տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային |

|   |                    |ծրագրի ղեկավար                              |

|___|____________________|____________________________________________|

|3. |Աննա Չոբանյան       |Իմունականխարգելման ազգային                  |

|   |                    |փորձագիտական խորհրդատվական հանձնաժողովի     |

|   |                    |նախագահ, Երևանի  քաղաքապետարանի «Սուրբ      |

|   |                    |Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինտենսիվ     |

|   |                    |թերապիայի բաժանմունքի վարիչ                 |

|___|____________________|____________________________________________|

|4. |Աննա Բալյան         |Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի       |

|   |                    |գնահատման և  հետաքննման հանրապետական        |

|   |                    |հանձնաժողովի նախագահ, Երևանի  պետական       |

|   |                    |բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոնի|

|   |                    |ասիստենտ, Երևանի  պետական բժշկական          |

|   |                    |համալսարանի թիվ 1 «Հերացի» հիվանդանոցային   |

|   |                    |համալիրի գլխավոր բժշկի ամբուլատոր գծով      |

|   |                    |տեղակալ                                     |

|___|____________________|____________________________________________|

|5. |Սարգիս Ղազարյան     |ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական       |

|   |                    |կենտրոնի «Քովիդ կլինիկայի» ղեկավար          |

|___|____________________|____________________________________________|

|6. |Մարինե Հովհաննիսյան |Երևանի  պետական բժշկական համալսարանի        |

|   |                    |Հանրային առողջության ֆակուլտետի դեկան       |

|___|____________________|____________________________________________|

|7. |Վարդուհի Պետրոսյան  |Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային    |

|   |                    |առողջապահության ֆակուլտետի դեկան            |

|___|____________________|____________________________________________|

|8. |Արման Բադալյան      |Երևանի  պետական բժշկական համալսարանի        |

|   |                    |համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս    |

|___|____________________|____________________________________________|

|9. |Նունե Բաղդասարյան   |ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական       |

|   |                    |կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար    |

|___|____________________|____________________________________________|

|10.|Ղազարյան Լիլիթ      |Առողջապահության նախարարության «Դեղերի և     |

|   |                    |բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական        |

|   |                    |կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ                |

|___|____________________|____________________________________________|

|11.|Տեր-Ստեփանյան Մերի  |Երևանի  պետական բժշկական համալսարանի        |

|   |                    |համաճարակաբանության ամբիոնի դոցենտ          |

|___|____________________|____________________________________________|

|12.|Իրիցյան Սևան        |ԵԴԱԻ «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների   |

|   |                    |և  դեռահասների առողջության ինստիտուտի       |

|   |                    |լաբորատոր ծառայության ղեկավար               |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
01.04.2021
N 1069-Ա
Հրաման