Սեղմել Esc փակելու համար:
{23.04.2021 - 30.07.2025} ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{23.04.2021 - 30.07.2025} ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.04.2021  -ից մինչեւ   30.07.2025  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.1218.170918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 1218-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 3-ամսյա ժամկետում սահմանել Պետական պահպանության ծառայության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:

(վերնագիրը փոփ. 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 17-ի

N 1218-Լ որոշման

 

i

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ` Պետական պահպանության ծառայություն) ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:

(1-ին կետը փոփ. 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

i

2. Պետական պահպանության ծառայության բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 1, նկար 2, 8, 9, 12 և 13) ներառում է`

1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կարմիր երիզով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով երիզ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

5) կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` կարովի, ասեղնագործված ոսկեգույն թելերով: Տաբատը` բրդյա դեղնականաչավուն գույնի գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և 1 նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ,

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` 1 գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: ՈՒսադիրները` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստղերը` ասեղնագործված,

9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

10) թիկնոց-ուսնոց` անջրաթափանց դեղնականաչավուն գույնի գործվածքից, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով,

11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

13) ձեռնոց` ձմեռային` հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման,

14) (14-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

15) ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք միջադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, 1 ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն գույնի: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,

16) (16-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

17) (17-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

18) կոշիկ` սև գույնի` երեսացուն` սև, բնական կաշվից,

19) (19-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

20) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

21) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

22) (22-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

23) (23-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

24) փողկապ` սև գույնի` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,

25) (25-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

26) (26-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

27) (27-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

28) կաշվե գոտի` ճարմանդով, բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

29) (29-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

30) (30-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

31) (31-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

(2-րդ կետը փոփ. 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

i

3. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 2, նկար 1, 9, 10, 13 և 14) ներառում է`

1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կապույտ երիզով, բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կապույտ մահուդից երիզ: Գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշանը` դափնեպսակի տեսքով, իսկ գլխարկակատարին` Հայաստանի Հանրապետության զինանշանը,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

3.1) կեպի գլխարկ` սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

5) կիտել` տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` ոսկեգույն, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,

5.1) տակտիկական տաբատ (շալվար)` արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները: Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)` կեռիկներ ամրացնելու համար: Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով` սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան` բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ` ոտքերի կողային հատվածներում` անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

7.1) բաճկոն` սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ: Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է: Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք` բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով: Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ` արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում: Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ: Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան` գլխարկը թաքցնելու համար: Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ` կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ` գոտկատեղի հատվածում` ջրապաշտպան շերտերով: Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը` ֆիքսված` գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը` հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար: Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր` հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ` կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ` նույնականացման պիտակներ ամրացնելու համար,

8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնը միալանջ, կոճկվում է գաղտնի կոճկվածքով, միջադիրը` բիազ, 4 վրադիր գրպան` կափույրներով, որոնցից երկուսը` կրծքամասում, իսկ երկուսը` կողային, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, 2 վրադիր գրպան կափույրներով ծնկի հատվածում, հետևի մասում` 2 ներկարված գրպան` կափույրներով, առջևի մասում տեղադրված է շղթա կամ կոճակներ: Կեպին` կոշտ հովհարով, միջնամասով, կողամասերով և հատակով, ներսից` բիազ գործվածքով մշակված,

9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

10) թիկնոց-ուսնոց` կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,

11) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով (հանովի) կամ առանց դրա, բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, կարող է ունենալ գլխանոց: Բաճկոնն ունի 4 վրադիր գրպաններ` կափույրներով, որոնցից երկուսը` կրծքամասում, իսկ երկուսը` կողային հատվածում, 1 ծոցագրպան: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային ներկարված գրպանով, 2 վրադիր կափույրներով գրպանով ծնկի հատվածում: Առջևի մասում տեղադրված են շղթա կամ կոճակներ,

11.1) դասական կոստյում` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են` երկու կոճակ` օղակով, կողային հատվածում` երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան: Շալվարը` դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը` փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,

12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

13) կիսաճտքավոր կոշիկ` կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման,

14) կոշիկ` կարված է սև, բնական կաշվից,

14.1) տակտիկական կոշիկ` շագանակագույն, բնական կաշվից, ներսից` 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն` ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը` ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է` ներքևից` արհեստական կտորից, մեջտեղում` ռետինե շերտից, դրսից` արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը` կապրոնից,

15) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

15.1) երկարաթև սև վերնաշապիկ` բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում` առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին` կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,

16) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

17) (17-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

18) (18-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

18.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին` փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար: Կրծքավանդակին` ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում` ռադիոկապի փոքրիկ ժապավեն,

19) փողկապ` սև գույնի` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

20) (20-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

21) (21-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

22) մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղեն` գործվածքը` բամբակյա թելից,

23) (23-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

24) (24-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

25) բրդյա հինգմատնյա ձեռնոց` խիտ բրդյա գործվածքից,

26) գոտկատեղի կաշեգոտի` բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

27) (27-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

28) (28-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

(3-րդ կետը փոփ. 12.02.2020 թիվ 184-Լ, 22.04.2021 թիվ 426-Լ, 29.07.2025 թիվ 656-Լ որոշումներ)

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

i

4. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող իգական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 3, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8) ներառում է`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

2) գլխարկ` ամենօրյա` սև գույնի կեպի, տաք ներդիրով` լրացված լայնեզր դարձվածքով: Լայնեզր դարձվածքը լցված է 5 մմ հեռավորություն ունեցող զարդակարերով: Ունի զարդապարան, որը քունքամասերում 2 կողմից ամրանում է ոսկեգույն կոճակներով, գլխարկանշան, որն ամրացվում է գլխարկի ճակատամասում,

3) գլխարկ` տոնական` մուգ կապույտ գույնի գործվածքից, կառուցվածքով և ձևով նման է սույն կետի 2-րդ ենթակետում նկարագրվածին,

3.1) կեպի գլխարկ` սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,

4) ձմեռային վերարկու` մահուդից, տաք ներդիրով, երկարությունը` գետնից 29 սմ բարձր, մեկեզրանի, 3 կոճակով, օձիքով, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելիեֆակարերով, ռելիեֆակարերը գոտկամասում միացված են գոտիով,

5) կիտել` տոնական ուսադիրներով և կիսաշրջազգեստ` կիտելը` կապույտ գույնի գործվածքից, երկեզրանի օձիքով, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` երկար, վերջնամասում` փակ դարձվածքով, 3 կոճակով: Կիսաշրջազգեստը` մուգ կապույտ գույնի, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով, բաց դարձածալով,

6) կիտել` ամենօրյա ուսադիրներով և կիսաշրջազգեստ` մոխրագույն գործվածքից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` անգլիական, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված: Թիկունքամասը` կենտրոնակարով և 4 ռելիեֆակարով: Թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով,

7) կիտել` ամառային և կիսաշրջազգեստ` դարչնագույն գործվածքից, մեկեզրանի` 5 ոսկեգույն փոքր կոճակով, օձիքով, կրծքի մասում` լայնակի կտրվածքով, փոքր կափույրներով, որոնք կիտելին ամրանում են ոսկեգույն փոքր կոճակներով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներկարված` ռելիեֆակարերով, վրադիր մեծ գրպաններով, որոնք կոճկվում են կափույրներով և փոքր ոսկեգույն կոճակներով, գրպանները` ձևավորված հանդիպակաց դարձածալով: Կիտելի բոլոր եզրակարերը զարդակարվում են: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` 2 քառորդ, եզրը` դարձածալով և զարդակարով,

8) ամառային վերարկու` մոխրագույն գործվածքից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի,

9) բաճկոն, տաբատ և կեպի` գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության,

9.1) տակտիկական տաբատ (շալվար)` արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները: Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)` կեռիկներ ամրացնելու համար: Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով` սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան` բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ` ոտքերի կողային հատվածներում` անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,

9.2) բաճկոն` սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ: Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է: Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք` բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով: Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ` արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում: Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ: Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան` գլխարկը թաքցնելու համար: Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ` կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ` գոտկատեղի հատվածում` ջրապաշտպան շերտերով: Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը` ֆիքսված` գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը` հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար: Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր` հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ` կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ` նույնականացման պիտակներ ամրացնելու համար,

9.3) դասական կոստյում` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են` երկու կոճակ` օղակով, կողային հատվածում` երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան: Շալվարը` դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը` փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,

9.4) տակտիկական կոշիկ` շագանակագույն, բնական կաշվից, ներսից` 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն` ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը` ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է` ներքևից` արհեստական կտորից, մեջտեղում` ռետինե շերտից, դրսից` արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը` կապրոնից,

10) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, 1 ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,

11) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

11.1) երկարաթև սև վերնաշապիկ` բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում` առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին` կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,

12) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

12.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին` փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար: Կրծքավանդակին` ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում` ռադիոկապի փոքրիկ ժապավեն,

13) թիկնոց-ուսնոց` կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,

14) կանացի ներքնազգեստ` ներքնազգեստ` բամբակյա գործվածքից,

15) փողկապ` սև գույնի` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

16) փողկապ` մուգ կապույտ գույնի` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

17) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,

18) երկարաճիտ կոշիկ` սև գույնի կաշվից: Երկար ճիտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով,

19) կանացի կոշիկ` սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,

20) կաշվե գոտի` բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,

21) թիկնոց-ուսնոցի կաշեգոտի` օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից:

 

5. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՎՐԱ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՆՇԱՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Պետական պահպանության ծառայության զինծառայողի համազգեստի վրա շքանշանները, մեդալները, պարգևանշանները, դրանց ժապավենները և այլ տարբերանշանները տեղադրվում են համաձայն N 4 ձևի (նկար 1, 2, 3 և 4):

 

Ձև 1

 

i

Նկ. 1 (1-ին նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 2

Ամառային տոնական համազգեստ` շարքից դուրս, բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 3 (3-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 4 (4-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 5 (5-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 6 (6-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 7 (7-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 8

Ամառային տոնական համազգեստ (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 9

Ամառային տոնական համազգեստ (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում

 

Նկ. 10 (10-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 11 (11-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 12

Ձմեռային դաշտային համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 13

Ամառային դաշտային համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 2

 

i

Նկ. 1

Ամառային տոնական համազգեստ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 2 (2-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 3 (3-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 4 (4-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 5 (5-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 6 (6-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 7 (7-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 8 (8-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 9

Ամառային տոնական համազգեստ (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 10

Ամառային տոնական համազգեստ (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում

 

Նկ. 11 (11-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 12 (12-րդ նկարն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Նկ. 13

Ձմեռային դաշտային համազգեստ` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 14

Ամառային դաշտային համազգեստ` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 3

 

Նկ. 1

Կիտել և կիսաշրջազգեստ` տոնական` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 2

Գլխարկ` տոնական` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 3

Կիտել և կիսաշրջազգեստ` ամենօրյա` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 4

Գլխարկ` ամենօրյա` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 5

Կիտել և կիսաշրջազգեստ` ամառային` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 6

Ձմեռային վերարկու` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 7

Ձմեռային դաշտային համազգեստ` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 8

Ամառային դաշտային համազգեստ` իգական սեռի զինծառայողների համար

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 4

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 2

i

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 17-ի

N 1218-Լ որոշման

 

ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

1. Պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշաններն են`

i

1) թևքանշան ամենօրյա և տոնական համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 8 սմ, կապույտ ֆոնի վրա (ձև N 1, նկար 1): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.

1.1) թևքանշան դաշտային համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 10 սմ, դարչնագույն ֆոնի վրա (ձև N 1.1, նկար 1): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.

1.2) թևքանշան ամենօրյա համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 8 սմ շառավիղով, սև գույնի զամշե կամ համանման կտորից, գրառումները` ոսկեգույն: Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.

2) խորհրդանշաններ` 1,4 սմ x 2,7 սմ, ոսկեգույն կամ կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե (ձև N 2, նկար 1, 2 և 3).

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

4) գլխարկանշաններ (ձև N 4, նկար 2, 3, 4, 5 և 6), այդ թվում` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, մետաղյա (ձև N 4, նկար 1).

5) ուսադիրներ.

ա. տոնական` ոսկեգույն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 1, 2 և 3), սպիտակ վերնաշապիկի համար` սպիտակ դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 4, 5, 6 և 7), իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 8, 9, 10, 11, 12 և 13),

բ. ամենօրյա` իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 20, 21, 22, 23

գ. դաշտային` (ձև N 5, նկար 26, 27, 28 և 29).

դ. ամենօրյա` սև գույնի դաշտով, առանց մակաշերտերի, ոսկեգույն աստղերով (ձև N 5.1, նկար 1, 2 և 3).

6) վիրավորվածության թվաքանակի նշաններ (ձև N 6, նկար 1, 2, 3, 4, 5 և 6).

7) այլ տարբերանշաններ (ձև N 7, նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):

(1-ին կետը փոփ. 12.02.2020 թիվ 184-Լ, 29.07.2025 թիվ 656-Լ որոշումներ)

2. Պետական պահպանության ծառայության սպայական և ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն աղյուսակի և N 8 ձևի (նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):

 

______________

ԻՐՏԵԿ - 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերի նկարները չեն բերվում

i

(3-րդ ձևն ուժը կորցրել է 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

(N 5 ձևի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ նկարներն ուժը կորցրել են` 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Զինվորական        |Աստղերի    |Աստղերի  |Տարածությունն |Ուսադիրների  |

|կոչումը           |թիվը       |տրամագիծը|ուսադիրի      |երկարությամբ |

|                  |ուսադիրների|(մմ)     |ներքևի  եզրից |աստղերի      |

|                  |վրա        |         |մինչև  1-ին   |կենտրոնների  |

|                  |           |         |աստղի կենտրոնը|միջև  ընկած  |

|                  |           |         |(մմ)          |տարածությունը|

|                  |           |         |              |(ՄՄ)         |

|__________________|___________|_________|______________|_____________|

|         1        |     2     |    3    |      4       |      5      |

|__________________|___________|_________|______________|_____________|

|Գեներալ-լեյտենանտ |          2|       22|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Գեներալ-մայոր     |          1|       22|            45|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Գնդապետ           |          3|       22|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Փոխգնդապետ        |          2|       22|            25|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Մայոր             |          1|       22|            45|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Կապիտան           |          4|       13|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ավագ լեյտենանտ    |          3|       13|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Լեյտենանտ         |          2|       13|            25|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ավագ ենթասպա      |          3|       13|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ենթասպա           |          2|       13|            25|           25|

._____________________________________________________________________.

 

_______________________

(1.1-ին ձև լրաց. 12.02.2020 թիվ 184-Լ որոշում)

ԻՐՏԵԿ - Ձև 8-ի նկարները չեն բերվում

 

Ձև N 5.1

 

Նկ. 3

(5.1-ին ձևը լրաց. 29.07.2025 թիվ 656-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2018
N 1218-Լ
Որոշում