041.0835.150915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 սեպտեմբերի 2015 թվականի N 835-Ա
 
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի`
Հաստատել`
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի պահեստային կազմը` համաձայն N 2 հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2015թ. սեպտեմբերի 15-ի
N 835-Ա որոշման
 
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
Քրիստինա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության հավասար հնարավորությունների
ապահովման վարչության պետ, մարդկանց թրաֆիքինգի
և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական
աշխատանքային խմբի անդամ (հանձնաժողովի նախագահ)
 
     Տիգրան Պողոսյան       - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված
                             հանցագործությունների գործերով վարչության
                             դատախազ, առաջին դասի խորհրդական, մարդկանց
                             թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
                             միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
                             (համաձայնությամբ)
 
     Հաբեթ Մկրտչյան        - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր
                             վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված
                             հանցագործությունների դեմ պայքարի վարչության
                             թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, մարդկանց
                             թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
                             միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
 
     Վիկտորիա  Ավակովա     - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի
                             ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և
                             շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական
                             աշխատանքային խմբի անդամ (համաձայնությամբ)
 
     Ենոք Շատվորյան        - «Հույս և  օգնություն» հասարակական
                             կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց
                             թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
                             միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
                             (համաձայնությամբ)
 
     Հասմիկ Էդիլյան        - «Դեմոկրատիան այսօր» հասարակական
                             կազմակերպության ներկայացուցիչ, մարդկանց
                             թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
                             միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
                             (համաձայնությամբ)
 
     Մերրի Սարիբեկյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի
                             նախարարության հավասար հնարավորությունների
                             ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և
                             կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ
                             (հանձնաժողովի քարտուղար)   
 
(1-ին հավելվածը փոփ. 01.06.16 թիվ 453-Ա, 10.04.17 թիվ 350-Ա, 12.05.2021 թիվ 513-Ա որոշումներ)
 
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2015թ. սեպտեմբերի 15-ի
N 835-Ա որոշման
 
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Սոֆի Բոստանչյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի
                             նախարարության հավասար հնարավորությունների
                             ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և
                             կանանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի
                             նախագահ)
 
Շուշանիկ Իսրայելյան  - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության պետի
տեղակալ, դատախազ, արդարադատության երկրորդ դասի
խորհրդական (համաձայնությամբ)
 
     Սարգիս Ղալթախչյան     - ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր
                             վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված
                             հանցագործությունների դեմ պայքարի վարչության
                             թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ
 
     Աննա Կարապետյան       - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի
                             ներկայացուցիչ (համաձայնությամբ)
 
     Նորա Մնացականյան      - «Հույս և  օգնություն» հասարակական
                             կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
 
     Գյուլնարա Շահինյան    - «Դեմոկրատիան այսօր» հասարակական
                             կազմակերպության ներկայացուցիչ, կազմակերպության
                             հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ)
 
     Մերրի Սարիբեկյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի
                             նախարարության հավասար հնարավորությունների
                             ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և
                             կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ
                             (հանձնաժողովի քարտուղար)
 
(2-րդ հավելվածը փոփ. 12.05.2021 թիվ 513-Ա որոշում)