Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ «ԶՎԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 մայիսի 2021 թվականի N 1767-Ա

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ «ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԲԸ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշմամբ հաստատված «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագրի 43-րդ կետի 8-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Շարժական պատվաստումային խմբի միջոցով «Զվարթնոց միջազգային օդանավակայան» ՓԲԸ-ի տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:

2. Առաջարկել Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար` Արամ Հովհաննիսյանին (համաձայնությամբ), «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն` Լիլիթ Գասպարյանին (համաձայնությամբ) ապահովել.

1) Շարժական պատվաստումային խմբի ձևավորումը «Զվարթնոց միջազգային օդանավակայան» ՓԲԸ-ի տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:

3. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել.

1) Սույն հրամանի տեղադրումն առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
13.05.2021
N 1767-Ա
Հրաման