Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻԴԵՐ ՊՐՈ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻԴԵՐ ՊՐՈ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 մայիսի 2021 թվականի N 1803-Լ

 

«ԼԻԴԵՐ ՊՐՈ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել` «ԼԻԴԵՐ ՊՐՈ» մաշկային հականեխիչ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան` հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2021թ. մայիսի 14-ի

թիվ 1803-Լ հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ «ԼԻԴԵՐ ՊՐՈ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Լիդեր պրո» («LIDER PRO») մաշկային հականեխիչ ախտահանիչ միջոցը (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է կիրառման համար պատրաստի թափանցիկ (թույլատրվում է թեթև օպալեսցենտում) անգույն կամ կիրառվող ներկանյութի գույնով, սպիրտի կամ կիրառվող բուրանյութի յուրահատուկ հոտով հեղուկ: Որպես ազդող նյութեր` միջոցը պարունակում է ն-պրոպիլ սպիրտ (պրոպանոլ-1)` 25,0+-2,5% զանգվ., իզոպրոպիլ սպիրտ (պրոպանոլ-2)` 45,0+-2,5%, 0,6+-0,1% քլորհեքսիդին բիգլյուկոնատ և 0,5+-0,1% ջրածնի պերօքսիդ, ինչպես նաև օժանդակ բաղադրիչներ, այդ թվում մակերեսային ակտիվ նյութեր, ձեռքերի մաշկը խոնավացնող և խնամող հավելումներ և ջուր: Միջոցի pH-ը 6,5+-1,0 է:

2. Միջոցը թողարկվում է հետևյալ տեսքով.

1) Հեղուկի`

ա. կոմպոզիցիոն նյութից (բաղադրանյութային) անհատական հերմետիկ ծրարներում 0,002 դմ3-ից մինչև 0,006 դմ3 («սաշե» փաթեթավորում),

բ. 0,05 դմ3-ից մինչև 2,0 դմ3 տարողությամբ պոլիմերային սրվակներում (ցողացրիչ-գլխադիրով, բաժնավորիչով (դոզատորով) փրփուրառաջացնող գլխադիրով և առանց դրա),

գ. 1,0 դմ3-ից մինչև 30 դմ3 տարողությամբ պոլիմերային կանիստրներում,

դ. 120 դմ3-ից մինչև 250 դմ3 տարողությամբ պոլիմերային տակառներում: Կամ սպառողի համար ընդունելի ցանկացած այլ տարայի մեջ` ըստ գործող նորմատիվ փաստաթղթի:

ե. Որպես տոգորանյութ` ոչ գործվածքային նյութից չոր անձեռոցիկների համար:

2) Կրկնակի սեղմակային կափարիչով պոլիմերային բանկաների (ներքին կափարիչը մեկ անձեռոցիկ հանելու համար), ինչպես նաև հերմետիկ դույլեր դիսպենսերով և կայուն հատակով հերմետիկ եռակցված ծրարով պոլիմերային նյութերից («դոյ-պակ» փաթեթավորում) 30-ից մինչև 500 անձեռոցիկ, տոգորված միջոցով, ծակոտկեն ժապավենի տեսքով, ձևավորված գլանափաթեթի տեսքով` 30-190 մմ (բարձրությունը), 30-190 մմ (լայնությունը) չափսերով,

3) Փափուկ պոլիմերային փաթեթավորումների` հերմետիկացնող կափույրով 10-ից մինչև 200 անձեռոցիկ, տոգորված միջոցով («ֆլոու-պակ» փաթեթավորում) 50-240 մմ (բարձրությունը), 50-180 մմ (լայնությունը) չափսերով,

4) Եռաշերտ կոմպոզիցիոն նյութից անհատական հերմետիկ ծրարների, միջոցով տոգորված 1-ական անձեռոցիկով («սաշե» փաթեթավորում), 50-190 մմ (բարձրությունը), 30-190 մմ (լայնությունը) չափսերով,

5) Պոլիմերային նյութից ծրարների մեջ 10-ից մինչև 150 հատ` կրկնակի անձեռոցիկներ, 200 * 300 մմ չափսի, պարագծով ամրացված երեք կողմից և նախատեսված ձեռքին հագնելու համար (թաթմանի նման):

3. Միջոցի պիտանելիության ժամկետը արտադրողի չբացված փաթեթավորմամբ և պահման պայմանները պահպանելու ժամանակ 6 տարի է պատրաստման օրվանից, անձեռոցիկներով փաթեթավորման պաշտպանիչ թաղանթը բացելուց հետո` 6 ամիս, կիրառման և պահման պայմանները պահպանելու ժամանակ:

4. Միջոցն օժտված է հակամանրէային ակտիվությամբ գրամբացասական և գրամդրական մանրէների (այդ թվում աղիքային վարակների` Escherichia coli, Salmonella spp. և այլն, տուբերկուլոզի` թեստավորված Mycobacterium terrae-ի վրա, ներհիվանդանոցային վարակների, ներառյալ Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, հատուկ վտանգավոր վարակների (ՀՎՎ)` ժանտախտի, խոլերայի, տուլարեմիայի և այլ հարուցիչների), վիրուսների (այդ թվում պոլիոմիելիտի, ընդերային և արտաընդերային հեպատիտների, ՄԻԱՎ վիրուսների, Կոքսակի էնտերովիրուսների, ECHO, ռոտավիրուսների, ադենովիրուսների, ռինովիրուսների, գրիպի վիրուսների, այդ թվում` A (H1N1, H5N1 և այլ), պարագրիպի, կարմրուկի վիրուսի, սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ), կորոնավիրուսի (այդ թվում «ատիպիկ թոքաբորբի» (SARS) վիրուսի), հերպեսի, ցիտոմեգալովիրուսային վարակի, Էբոլա վիրուսի և այլն) նկատմամբ, սնկասպան ակտիվությամբ (Կանդիդա և Տրիխոֆիտոն ցեղի ախտածին սնկերի նկատմամբ): Միջոցը համապատասխանում է ԳՕՍՏ Ռ 56990-2016 և ԳՕՍՏ Ռ 58151.1-2018-ին: Միջոցը մակերեսների վրա ակտիվորեն քայքայում է կենսաբանական թաղանթները, օժտված է լավ լվացող հատկություններով, միջոցի լուծույթով տոգորված անձեռոցիկները օժտված են բարձր դիմացկունությամբ, օգտագործման ժամանակ չեն պատռվում և գնդիկի չեն վերածվում: Մակերեսների վրա հետքեր և բծեր չի թողնում ամբողջությամբ չորանալուց հետո, չի փչացնում մշակվող օբյեկտները, չի գունաթափում գործվածքները: Միջոցն օժտված է առնվազն 3 ժամ երկարաձգված մանրէասպան ազդեցությամբ:

5. Ըստ սուր թունավորության չափանիշների, ԳՕՍՏ 12.1.007- 76 դասակարգման համաձայն, միջոցը ստամոքս ներմուծվելիս և մաշկի վրա լցվելիս պատկանում է քիչ վտանգավոր միացությունների 4-րդ դասին, արտաընդերային ներմուծման (որովայնի խոռոչ) ժամանակ պատկանում է գործնականում ոչ տոքսիկ նյութերի 5-րդ դասին (ըստ Կ. Կ. Սիդորովի դասակարգման), ներշնչական ազդեցության ժամանակ ըստ սուր թունավորության ազդեցության գոտու միջոցը գոլորշիների տեսքով (ծախսի նորման պահպանելու դեպքում) պատկանում է քիչ վտանգավոր միացությունների 4-րդ դասին, ըստ ախտահանիչ միջոցների ներշնչական վտանգավորության աստիճանի դասակարգման, աէրոզոլի տեսքով` բարձր վտանգավոր նյութերի 2-րդ դասին: Միջոցը չի առաջացնում տեղային-գրգռիչ, մաշկային ռեզորբտիվ և գերզգայունացնող ազդեցություն կիրառման առաջարկվող ռեժիմներով: Միջոցը սկարիֆիկացված մաշկի վրա լցնելիս չի բարդացնում արհեստականորեն առաջացած վերքերի լավացումը: Միջոցը շաղկապենու պարկի մեջ լցվելիս առաջացնում է աչքերի լորձաթաղանթի չափավոր գրգռվածություն: Ներշնչական (ինհալյացիոն) վտանգավորությունը կիրառման ռեժիմներով քիչ հավանական է: Աշխատանքային գոտու օդում պրոպանոլ-1-ի, պորպանոլ-2-ի ՍԹԽ-ն (սահմանային թույլատրելի խտություն) 10 մգ/մ3 է (գոլորշիներ` վտանգավորության 3-րդ դաս): Աշխատանքային գոտու օդում ջրածնի պերօքսիդի ՍԹԽ-ն` 0,3 մգ/մ3, աշխատանքային գոտու օդում քլորհեքսիդինի բիգլյուկոնատի ՍԹԽ-ն` 3,0 մգ/մ3:

6. Միջոցը նախատեսված է տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն) (այդ թվում ատամնաբուժական սենյակներում, ախտորոշման կաբինետներում, ընդունարանային բաժանմունքներում, էնդոսկոպիական և կոլոնոսկոպիական բաժանմունքներում, վերակենդանացման, վիրահատական, ակնաբուժական, մանկական ստացիոնարներում, ծննդատներում և մանկաբարձական կլինիկաներում (ներառյալ նեոնատոլոգիական բաժանմունքները, նորածնային սենյակները, արտամարմնային բեղմնավորման բաժանմունքները), վիրակապարաններում, զննման սենյակներում, ամբուլատոր ընդունման սենյակում, արյան փոխներարկման կայաններում, վարակի օջախներում, մեկուսարաններում, բոքսերում, ախտորոշիչ, կլինիկական, մանրէաբանական և այլ լաբորատորիաներում, շտապօգնության մեքենաներում, ՔՊ, ԱԻՆ, սանիտարական տրանսպորտում, սանթողարաններում, մանկական նախադպրոցական, դպրոցական հաստատություններում, ռազմական օբյեկտներում (զորանոց, պոլիգոն և այլն), քրեակատարողական հիմնարկներում, քիմիադեղագործական, կենսատեխնոլոգիական, օծանելիքակոսմետիկական արդյունաբերության, հանրային սննդի և առևտրի (առևտրազվարճանքի կենտրոն, արդյունաբերական և պարենային շուկաներ և այլն), սննդի և վերամշակման արդյունաբերության (մսի, կաթի, թռչնավերամշակման, հրուշակեղենի, հացաթխման, ձկնային և այլն), անասնաբուժական կազմակերպություններում, սոցիալական ծառայություն մատուցող հիմնարկներում (տարեցների, հաշմանդամների տներ և այլն), սպասարկման ոլորտի օբյեկտներում (վարսավիրանոց, մերսման և կոսմետիկական սրահներ, գեղեցկության սրահ, ՍՊԱ-սրահ, հյուրանոց, հանրակացարան, լվացքատուն, բարբերշոփ և այլն), մարզաառողջարարական նշանակության օբյեկտներում (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոններ, ֆիթնես-կենտրոններ, մարզահամալիրներ և այլն), ծիսական ծառայություն մատուցող օբյեկտներում, առողջարանակուրորտային հաստատություններում (պանսիոնատ, հանգստյան տուն և այլն), մարդկանց զանգվածային այցելության և երկարատև մնալու տեղերում մաքրման և շտապ ախտահանման նպատակով կիրառման համար.

1) Բժշկական կազմակերպության վիրաբույժների, վիրահատող բուժանձնակազմի ձեռքերի մշակման համար,

2) Բժշկական կազմակերպությունում պացիենտի վիրահատական դաշտի մշակման համար,

3) Արյան փոխներարկման կայաններում և այլ տեղերում դոնորների արմնկային ծալքերի մշակման համար,

4) Մաշկի մշակման համար կաթետեր տեղադրելուց և հոդի պունկցիայից առաջ,

5) Բժշկական կազմակերպությունում պացիենտի ներարկային դաշտի մաշկի մշակման համար,

6) Շտապօգնության մեքենաներում, սոցիալական ծառայություն մատուցող հիմնարկներում (հոսպիս, տարեցների, հաշմանդամների տուն և այլն), առողջարանակուրորտային հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև մեծահասակ ազգաբնակչության կողմից կենցաղում, արտակարգ իրավիճակների գոտում, ռազմական (այդ թվում զորանոց),

7) Որպես մաշկային հականեխիչ` ձեռքերի մշակման համար, ձեռքերի հիգիենիկ մշակման համար, այդ թվում կանխիկ գումարի հետ աշխատանքի ժամանակ,

8) Կենցաղում` բնակչության կողմից, այդ թվում վարակիչ հիվանդությունների օջախում և ծանր հիվանդների և ընտանիքի պառկած (կամ անկողնային) անդամների խնամքի կազմակերպման ժամանակ,

9) Մաշկի մասնակի սանիտարական մշակում (այդ թվում ոտնաթաթերի` սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով),

10) Պոտենցիալ վարակված նյութի հետ աշխատելու ժամանակ (մանրէաբանական լաբորատորիաներ), ներարկում իրականացնելիս, Բ դասի բժշկական թափոնի հավաքման ժամանակ անձնակազմի ձեռքերին հագած բժշկական ձեռնոցի (լատեքսից, նեոպրենից, նիտրիլից և քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ կայուն այլ նյութերից) ախտահանման համար, ինչպես նաև մանրէազերծ արտադրանք թողարկող ձեռնարկությունների աշխատակիցների,

11) Սենքերում մակերեսների (հատակ, պատեր, լուսամուտագոգ, դուռ, դռների և պատուհանների բռնակներ, անջատիչներ, շտապ կանչի կոճակ և այլն),

12) Կահավորանքի պարագաների (զուգարանի դարակներ, ջեռուցման ռադիատորներ, լուսավորիչ սարքեր, շերտավարագույր և այլն), կոշտ գույքի (այդ թվում վիրահատական, գործողությունների, բարուրասեղանների, ծննդաբերական և սեկցիոն սեղանների, գինեկոլոգիական և ատամնաբուժական բազկաթոռների, վերակենդանացման ներքնակների, հարմահճակալային սեղանիկների և պահարանների, պատգարակների և սայլակների, գլխակալների և արմնկակալների, աթոռների, մահճակալների և այլն), դռների և պատուհանների բռնակների և այլն, սանիտարատեխնիկական սարքավորումների,

13) բժշկական սարքերի (ապարատների) և սարքավորման, այդ թվում արհեստական շնչառության սարքերի, անեսթեզիոլոգիական և հեմոդիալիզի սարքերի, կուվեզների, էնդոսկոպիական սարքերի չհանվող հանգույցների և մասերի արտաքին մակերեսների, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ սարքերի, բարոխցերի և օքսիգենոբարոթերապիայի այլ սարքավորման, օպտիկական սարքերի, ռենտգենաբանական սարքերի, ներառյալ մամոգրաֆները, ՄՌՏ, ինչպես նաև այլ ախտորոշիչ սարքավորման, մանրէասպան լամպերի, որոնց մշակումը սպիրտի հիմքով ախտահանիչ միջոցով թույլատրված է արտադրողի կողմից,

14) Ախտորոշիչ սարքերի (ՈՒՁՀ, ԷՍԳ և այլն) մակերեսային (վերնամաշկային) տվիչների, ֆիզիոթերապևտիկ սարքավորումների, ստեթոսկոպների, ֆոնենդոսկոպների և ստեթոֆոնենդոսկոպների, ատամնաբուժական ծայրադիրների և այլ նմանատիպ բժշկական արտադրատեսակների, որոնք թույլ են տալիս ախտահանում շփման եղանակով, լաբորատոր գույքի մակերեսների և սարքավորման, կլինիկական, մանրէաբանական, վիրուսաբանական և այլ լաբորատորիաներում, այդ թվում առարկայական ապակիների (մաքրում իմերսիոն յուղից),

15) Գրասենյակային տեխնիկայի (հեռախոս, խոսափող, մոնիտոր, համակարգչային ստեղնաշար, մկնիկ և այլն) մակերեսների,

16) Սոլյարիների և սոլյարիի լամպերի մակերեսների, շտապօգնության մեքենաների և այլ սանիտարական տրանսպորտի ոչ մեծ մակերեսով մակերևույթների և սարքավորումների` վարակիչ հիվանդներ տեղափոխելուց հետո, աղտոտված սպիտակեղենի, բժշկական թափոնների և այլն,

17) Հիվանդի խնամքի պարագաների (ջերմաչափ, տականոթ, տակդիր մոմլաթ, ջեռակ և այլն), անձնական հիգիենայի միջոցների, խաղալիքների, մարզագույքի` ոչ ծակոտկեն, հարթ նյութերից (պլաստիկ, ապակի, մետաղ և այլն),

18) Ռետինե և պլաստմասե գորգերի` բժշկական, անասնաբուժական կազմակերպություններում, լողավազաններում, բաղնիքներում, շոգեբաղնիքներում և այլ սպորտային և առողջարարական կազմակերպություններում,

19) Սպորտային ներքնակների, տատամիների ոչ մեծ մակերեսով մակերևույթները, տարբեր մարզաձևի սպորտային օբյեկտներում հարթակների մակերեսները` դրանց` կենսաբանական աղտոտվածություններով (քրտինք, արյուն, թուք և այլն) բաղարկման ժամանակ,

20) Կոշիկի ներքին մակերեսի` սնկային հիվանդությունների կանխարգելման համար,

21) Օդորակիչների ներքին և արտաքին մակերեսների, կենտրոնական և կենցաղային օդորակիչների սեկցիաների, օդափոխության և օդորակման համակարգերի ռադիատորի վանդակաճաղերի, կոնդենսատի կուտակիչի և գլխադիրների,

22) Վարակիչ հիվանդությունների, այդ թվում ժանտախտի, խոլերայի և տուլարեմիայի օջախներում, սենքերի ոչ մեծ մակերեսների, կոշտ գույքի, սարքերի և սարքավորումների մակերեսների,

23) Ոչ մանրէազերծ դեղերի արտադրության C և D դասերի մաքրության սենքերում դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության ոչ մեծ սենքերի և սարքավորումների,

24) Սոլյարիների մակերեսների, վարսավիրական, մատնահարդարման և ոտնահարդարման հատուկ գործիքների և ծայրակալների, որոնք ենթակա չեն մանրէազերծման` վարսավիրանոցներում, կոսմետիկ, գեղեցկության սրահներում և սպասարկման ոլորտի վարսավիրական և կոսմետիկական ծառայություն մատուցող այլ կազմակերպություններում,

25) Ոչ մեծ մակերեսների, օբյեկտների` դիահերձարանում և ախտաբանանատոմիական ծառայության շենքերում, դատաբժշկական փորձաքննության հիմնարկներում, կոլումբարիումներում, դիակիզարաններում, թաղման գրասենյակներում, գրասենյակ-խանութներում, թաղման և ծիսական արարողակարգ իրականացնող տներում, ծիսական և թաղման ծառայություն մատուցող այլ կազմակերպությունների շենքերում ու շինություններում, ինչպես նաև ավտոդիակառքերի մշակման համար,

26) Թղթադրամների և մետաղադրամների հաշվիչների, փոխարժեքի և ակցիզային դրոշմների դետեկտորների, փաստաթուղթ ոչնչացնող սարքերի, պահոցային պահարանների և դարակաշարերի, մոնիտորների (բացառությամբ հեղուկ-բյուրեղային` LCD-մոնիտորների), համակարգիչների համալրող սարքերի (ստեղնաշար, խոսափող, տպիչ և այլն), հեռախոսների (մոբիլ, քսերոքսի և այլ օրգտեխնիկայի),

27) Չոր անձեռոցիկների տոգորման,

28) Մաշկի մասնակի սանիտարական մշակման, ներառյալ երեխաների` սկսած 3 ամսականից, այդ թվում ոտնաթաթերի` մարզաառողջարարական ուղղվածության օբյեկտներ (լողավազան, բաղնիք, շոգեբաղնիք և այլն) այցելությունից հետո:

 

2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

7. Միջոցը կիրառում են սույն հրահանգի 6-րդ կետում ներկայացված օբյեկտների ախտահանման համար: Միջոցը կիրառում են շփման և ոռոգման եղանակներով:

1) Ձեռքերի հիգիենիկ մշակում (առանց նախապես ջրով և օճառով լվանալու). 2-3 մլ միջոց լցնում են ձեռքերի ափերի մեջ և ներմերսում մաշկի մեջ` մինչև ամբողջությամբ չորանա (առնվազն 20 վրկ), հատուկ ուշադրություն դարձնելով հարեղնգային և միջմատնային հատվածների մշակման մանրակրկիտության վրա: Տուբերկուլոզի կանխարգելման համար ձեռքերի ափի մեջ երկու անգամ են լցնում 2-3 մլ միջոց, մշակման ընդհանուր ժամանակը առնվազն 3 րոպե:

2) Վիրաբույժների ձեռքերի մշակում. իրականացնում են կրկնակի մշակում` միջոցի կիրառումից առաջ ձեռքերի դաստակներն ու նախաբազուկները նախապես կրկնակի մշակում են տաք հոսող ջրով և օճառով 2 րոպե, չորացնում են մանրէազերծ թանզիվե անձեռոցիկով: Այնուհետև ձեռքերի ափերի մեջ կրկնակի 3 մլ ծավալով 1,5 րոպե, հավասարաչափ տարածում և ներմերսում են այն դաստակների և նախաբազկի մաշկին, միջոցով պահելով խոնավ վիճակում մշակման ողջ ընթացքում (մշակման ընդհանուր ժամանակը` 3 րոպե): Մանրէազերծ ձեռնոցը հագնում են միջոցի ամբողջությամբ չորանալուց հետո: Եթե մշակումից հետո ձեռքերի վրա միջոց է մնում, շարունակում են ներմերսումը երկու ձեռքերի դաստակների և նախաբազուկների մաշկին` մինչև ամբողջությամբ չորանա: Որից հետո հագնում են մանրէազերծ ձեռնոցը:

3) Դոնորների արմնկային ծալքի մաշկի մշակում. իրականացնում են կրկնակի մշակում. արմնկային ծալքի մաշկը հաջորդաբար երկու անգամ շփում են միջոցով առատ թրջված (3 մլ) առանձին մանրէազերծ թանզիվե խծուծներով: Մշակումից հետո պահաժամը` 1 րոպե:

4) Վիրահատական դաշտի մշակում, այդ թվում կաթետերի տեղադրումից, հոդերի պունկցիայից առաջ. իրականացնում են երկանգամյա մշակում: Վիրահատության նախօրյակին հիվանդը ցնցուղ (լոգանք) է ընդունում, փոխում սպիտակեղենը: Վիրահատական դաշտի մաշկը հաջորդաբար երկու անգամ շփում են միջոցով առատ թրջված (3 մլ) առանձին մանրէազերծ թանզիվե խծուծներով: Մշակումից հետո պահաժամը` 1 րոպե:

5) Ներարկային դաշտի մշակում. իրականացնում են միանվագ մշակում: Մաշկը շփում են (միանվագ, մեկ ուղղությամբ) միջոցով առատ թրջված (3 մլ) մանրէազերծ բամբակե խծուծով: Պահաժամը` մինչև միջոցի ամբողջական չորանալը` 20 վայրկյան:

6) Մաշկային ծածկույթների մշակում (այդ թվում ոտնաթաթերի` սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով). իրականացնում են միանվագ մշակում: Բամբակե խծուծը առատ թրջում են (3 մլ յուրաքանչյուր խծուծի համար) և մանրակրկիտ մշակում յուրաքանչյուր ոտնաթաթը միջոցով թրջված առանձին բամբակե խծուծով (2 րոպե յուրաքանչյուր ոտնաթաթը): Մաշկային ծածկույթների ախտահանման ենթակա տեղամասերը մշակում են միջոցով թրջված առանձին բամբակե խծուծներով/անձեռոցիկներով:

8. Միջոցը կիրառում են տարբեր նյութերից մակերեսների և օբյեկտների ախտահանման համար, բացառությամբ սպիրտների ազդեցության նկատմամբ անկայուն մակերեսների (ցածր տեսակի ներկով ներկված, լաքապատ, պլեքսիգլաս, ակրիլ և այլ մակերեսներ): Կիրառումից առաջ ստուգում են միջոցի ազդեցությունը մակերեսի ոչ մեծ քիչ նկատելի տեղամասի վրա: Սենքերում մակերեսների մշակումը շփման և ոռոգման եղանակով կարելի է իրականացնել մարդկանց ներկայությամբ` միջոցի ծախսի նորման պահպանելով: Սենքի օդափոխություն չի պահանջվում: Ծախսի նորման ոռոգման եղանակով օգտագործելու ժամանակ 40 մլ/մ2 է, ինչպես նաև շփման եղանակով` 30 մլ/մ2: Միամոմենտ մշակվում է սենքի մակերեսի 1/10-ը: Միջոցը վրան լցնելու եղանակ` կամ առատ թրջում են միջոցով, կամ ընկղմում միջոցի մեջ, որի ժամանակ միջոցի մակերեսը առնվազն 1 սմ բարձր պետք է լինի ախտահանման օբյեկտներից, օբյեկտները չպետք է հպվեն իրար, փականային մասերը պետք է լինեն բացված: Միջոցի լուծույթով տոգորված անձեռոցիկներն օգտագործելու ժամանակ մեկ անձեռոցիկով թույլատրվում է մշակել 1 մ2-ից ոչ ավելի մակերես: Ախտահանման ենթակա մակերեսները ամբողջությամբ և հավասարաչափ խոնավացվում են միջոցով ամբողջ հարթությամբ: Միջոցը չի պահանջում հետագա լվացում, չի թողնում բծեր և հետքեր մշակվող մակերեսների վրա: Որոշ դեպքերում մշակված մակերեսները շփում են անձեռոցիկներով (լվանում են ջրով) և սրբելով չորացնում (կուվեզներ, սննդամթերքի հետ շփվող օբյեկտներ): Մակերեսները պատրաստ են օգտագործման միջոցի չորանալուց անմիջապես հետո: Ախտահանումն իրականացնում են սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան:

 

Աղյուսակ 1

 

Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմներ միջոցով

 

._____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտ             |Վարակի տեսակ|Ազդեցության   |Ախտահանման|

|                              |            |ժամանակ       |եղանակ    |

|                              |            |(էքսպոզիցիա)  |          |

|______________________________|____________|______________|__________|

|Մակերեսներ (մետաղ, պլաստիկ,   |Մանրէ       |0,5           |Շփում կամ |

|ռետին, պրոպիլեն), կահավորանքի |            |              |ոռոգում   |

|պարագաներ, սարքեր, բժշկական   |____________|______________|__________|

|սարքավորումներ, կուվեզներ,    |Վիրուս      |3             |Շփում     |

|հիվանդի խնամքի պարագաներ,     |            |______________|__________|

|սանիտարական տրանսպորտ և  այլն |            |5             |Ոռոգում   |

|                              |____________|______________|__________|

|                              |Սնկային     |              |Շփում կամ |

|                              |(կանդիդոզ)  |1             |ոռոգում   |

|                              |____________|______________|          |

|                              |Սնկային     |2             |          |

|                              |(դերմատոֆի- |              |          |

|                              |տիաներ)     |              |          |

|                              |____________|______________|__________|

|                              |ՀՎՎ         |3             |Լուծույթը |

|                              |            |              |լցնում են |

|                              |            |              |վրան      |

|                              |____________|______________|__________|

|                              |Տուբերկուլոզ|3 րոպե        |Շփում կամ |

|                              |            |(կրկնակի)     |ոռոգում   |

|                              |            |______________|__________|

|                              |            |5 րոպե        |          |

|                              |            |(մեկ անգամ)   |          |

._____________________________________________________________________.

 

9. Մակերեսների, հիվանդի խնամքի պարագաների, խաղալիքների և այլ օբյեկտների ախտահանում.

1) Կենսաբանական արտադրություններով չաղտոտված` միջոցը լցնում են մշակվող մակերեսի կամ օբյեկտի վրա սփրեյի ձևով ձեռքի ցողացրիչով առնվազն 30 սմ հեռավորությունից` մինչև ամբողջությամբ դրանք թրջվեն կամ շփում են միջոցի լուծույթով տոգորված անձեռոցիկներով և թողնում են ախտահանման պահաժամով (ազդեցության ժամանակով):

2) Կենսաբանական արտադրություններով աղտոտված` մշակումն իրականացվում է երկու փուլով.

ա. 1-ին փուլ` կեղտի և կենսաբանական աղտոտվածությունների հեռացման համար միջոցը ոռոգման եղանակով ցողում են անմիջապես մաքրվող մակերեսի վրա և շփում մաքուր անձեռոցիկով կամ շփում են միջոցի լուծույթով տոգորված անձեռոցիկով: Օգտագործված անձեռոցիկները նետում են համապատասխան դասի բժշկական թափոնների տարայի մեջ` հետագա օգտահանման համար:

բ. 2-րդ փուլ` միջոցը ցողում են մշակվող մակերեսի վրա կամ ոռոգման եղանակով առնվազն 30 սմ հեռավորությունից մինչև դրանց ամբողջական թրջվելը, կամ շփում են միջոցի լուծույթով տոգորված անձեռոցիկներով և թողնում են ախտահանման պահաժամով: Ախտահանման պահաժամից հետո, անհրաժեշտության դեպքում, մակերեսները շփում են թանզիվե անձեռոցիկներով, չսպասելով դրանց չորանալուն: Խաղալիքները, հիվանդի խնամքի պարագաները ախտահանումից հետո լվանում են հոսող ջրով:

10. Պացիենտների հետ անմիջականորեն չշփվող բժշկական արտադրատեսակների, բժշկական տեխնիկայի մակերեսների մշակում, որոնց կառուցվածքային առանձնահատկությունները թույլ չեն տալիս կիրառել ընկղմման եղանակը, իրականացվում է սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին և յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի արտադրողի առաջարկներին համապատասխան:

11. Անձնակազմի ձեռքերին հագած ձեռնոցի մշակում: Իրականացնում են մեկանգամյա մշակում` ձեռնոցի արտաքին մակերեսը մանրակրկիտ շփում են միջոցով առատ թրջված (3 մլ մեկ խծուծի համար) բամբակե կամ թանզիվե խծուծով: Մշակումից հետո ախտահանման պահաժամը կազմում է` 30 վայրկյան` մանրէային (բացառությամբ տուբերկուլոզի), 3 րոպե` մանրէային (ներառյալ տուբերկուլոզը` կրկնակի մշակում), վիրուսային և սնկային վարակների ժամանակ: Արտադրություններով, արյունով և այլն ձեռնոցի աղտոտման ժամանակ ձեռքերի աղտոտումից խուսափելու համար դրանք հանելու ժամանակ, սկզբում հեռացնում են աղտոտվածությունը միջոցի լուծույթով տոգորված բամբակե խծուծով կամ անձեռոցիկով, իսկ այնուհետև իրականացնում ձեռնոցի մշակում վերևում ներկայացված ձևով: Մշակումից հետո ձեռնոցը հանում են ձեռքերից և ուղարկում օգտահանման, այնուհետև իրականացնում ձեռքերի հիգիենիկ մշակում: Պահաժամը` մինչև միջոցի ամբողջությամբ չորանալն է (առնվազն 30 վայրկյան):

12. Ախտորոշիչ սարքավորման մակերեսային (մաշկային) տվիչների (այդ թվում բժշկական տոնոմետր, ռենտգեն-կասետ, տոնոմետրի բազկակապ, ստեթոսկոպ, ֆոնենդոսկոպ, ստեթոֆոնենդասկապ, ջերմաչափ, ատամնաբուժական հայելիներ ամալգամից և այլն) ախտահանումը դրանց օգտագործումից հետո (յուրաքանչյուր պացիենտից հետո)` մշակում են նախապես միջոցով առատ թրջված անձեռոցիկով: Էքսպոզիցիոն պահաժամը` 30 վայրկյան է մանրէային (բացառությամբ տուբերկուլոզի հարուցիչների) վարակների ժամանակ, 3 րոպե` տուբերկուլոզի ժամանակ (կրկնակի մշակում), վիրուսային և սնկային վարակների ժամանակ: Ախտահանման պահաժամից հետո, անհրաժեշտության դեպքում, մաքուր անձեռոցիկով սրբում են մինչև չորանա: Ջերմաչափերը մշակում են ընկղմման եղանակով: Բժշկական նշանակության արտադրատեսակները պետք է չոր լինեն` միջոցի` ջրով նոսրացումը կանխելու համար:

13. Ատամնաբուժական ծայրակալների ախտահանում: Ծայրակալների մշակումը յուրաքանչյուր պացիենտից հետո իրականացվում է հետևյալ կերպ. ծայրակալի խողովակը լվանում են ջրով, մաքրելով հատուկ հարմարանքներով (մանդրեն և այլն), և օդ են փչում, ծայրակալը հանում են և մանրակրկիտ շփում նրա մակերեսը (մեկ անգամ կամ կրկնակի` մինչև տեսանելի աղտոտվածությունների հեռացնելը) խմելու ջրով թրջված գործվածքային անձեռոցիկներով, իրականացնում են միջոցով ախտահանում 2 րոպե ազդեցության ժամանակով (հաշվի առնելով ծայրակալի արտադրող-ընկերության առաջարկները): Հակատուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում իրականացնում են կրկնակի ախտահանում` հետագա 3 րոպե պահաժամով, ծայրակալները մշակում են գոլորշային մանրէազերծիչի մեջ:

14. Կուվեզների, որոնց մշակումը սպիրտ պարունակող միջոցներով թույլատրված է արտադրողի կողմից, մակերեսների ախտահանումը իրականացնում են առանձին, լավ օդափոխվող սենքում, երեխաների բացակայությամբ: Միջոցը մշակվող մակերեսի վրա են ցողում ոռոգման եղանակով 30 սմ հեռավորությունից, մինչև ամբողջությամբ թրջվի կամ միջոցի լուծույթով տոգորված անձեռոցիկներով, և թողնում են ախտահանման պահաժամով: Ախտահանման պահաժամից (30 վրկ) հետո կուվեզի մակերեսները երկու անգամ շփում են մանրէազերծ ջրով առատ թրջված մանրէազերծ գործվածքային անձեռոցիկով (տակաշորով): Յուրաքանչյուր լվացումից հետո կուվեզի մակերեսները մանրէազերծ գործվածքային անձեռոցիկներով (տակաշորով) սրբելով չորացնում են: Մշակումից հետո կուվեզները 10 րոպե օդափոխում են: Կուվեզների մշակումն իրականացնում են կուվեզ արտադրող ընկերության առաջարկներին համապատասխան:

15. Բնական և արհեստական կաշվից, պլաստիկե և ռետինե կոշիկների ներքին մակերեսի ախտահանումը սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով իրականացնում են միջոցի լուծույթով տոգորված երկու անձեռոցիկով շփելով (կոշիկի մեկ զույգի համար), կամ ձեռքի ցողացրիչով առնվազն 30 սմ հեռավորությունից հավասարաչափ ոռոգելով միջոցով, մինչև մակերեսի ամբողջությամբ թրջվելը, 2 րոպե ախտահանման պահաժամով: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում: Օգտագործելուց առաջ կոշիկը չորացվում է:

16. Ռետինե և պոլիպրոպիլենային գորգերի ախտահանումն իրականացվում է միջոցի լուծույթով տոգորված առանձին անձեռոցիկներով կրկնակի շփումով կամ ձեռքի ցողացրիչով առնվազն 30 սմ հեռավորությունից կրկնակի ոռոգումով միջոցով, մինչև մակերեսի ամբողջությամբ թրջվելը: Ախտահանման պահաժամը մշակումից հետո 30 վայրկյան է: Ախտահանումից հետո միջոցի լվացում չի պահանջվում:

17. Շտապօգնության և ՔՊ և ԱԻ ավտոտրանսպորտի, սանիտարական տրանսպորտի ախտահանումն իրականացնում են ոռոգումով կամ միջոցի լուծույթով տոգորված անձեռոցիկով շփումով: Մակերեսները պատրաստ են օգտագործման միջոցի չորացումից անմիջապես հետո: Ախտահանումն իրականացնում են համապատասխան վարակի ռեժիմներով, իսկ անհայտ ծագման վարակի ժամանակ` սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված վիրուսային վարակների ռեժիմներին համապատասխան: Կանխարգելիչ ախտահանումն իրականացվում է մանրէային (բացառությամբ տուբերկուլոզի) վարակների ժամանակ առաջարկվող ռեժիմներին համապատասխան:

18. Սենքերում մակերեսների, կոշտ գույքի, սարքերի ու սարքավորումների մակերեսների ախտահանումը ոչ մանրէազերծ դեղերի արտադրության դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության հիմնարկների C և D դասի մաքրության սենքերում իրականացնում են սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված մանրէային (բացառությամբ տուբերկուլոզի) վարակների ժամանակ առաջարկվող ռեժիմներին և սույն հրահանգի 8-րդ կետին համապատասխան: Ախտահանումից հետո իրականացվում է սենքերի և սարքավորումների խոնավ մաքրում:

19. Սենքերում մակերեսների, կոշտ գույքի, սարքերի ու սարքավորումների մակերեսների ախտահանումը հատուկ վտանգավոր վարակների (ժանտախտ, խոլերա, տուլարեմիա և այլն) օջախներում իրականացնում են լցնելու եղանակով, պահաժամը` 3 րոպե, հաշվի առնելով առաջարկները:

20. Մակերեսների և օբյեկտների ախտահանումը դիահերձարանում և ախտաբանանատոմիական ծառայության շենքերում, դատաբժշկական փորձաքննության հիմնարկներում, կոլումբարիումներում, դիակիզարաններում, թաղման գրասենյակներում, ծիսական և թաղման ծառայություն մատուցող այլ կազմակերպությունների շենքերում ու շինություններում իրականացնում են միջոցով սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմներին համապատասխան: Ավտոդիակառքերը մշակում են սանիտարական տրանսպորտի մշակման ռեժիմներով (սույն հրահանգի 17-րդ կետ):

21. Չոր անձեռոցիկների տոգորման համար չոր անձեռոցիկներով դիսպենսերի (բանկա, պարկուճ) մեջ լցնում են միջոց` անձեռոցիկների տոգորման համար անհրաժեշտ քանակով (մոտավորապես 1-3 գրամ մեկ անձեռոցիկի համար` կախված նյութից, որից պատրաստված են անձեռոցիկները): Անձեռոցիկների տոգորման ժամանակը 5-6 րոպե է: Անձեռոցիկների չորացումը կանխելու համար դիսպենսերի կափույրը փակ են պահում:

22. Միջոցի կիրառումը սննդի արդյունաբերության, հանրային սննդի և պարենային առևտրի կազմակերպություններում: Միջոցը կիրառում են.

1) Սննդի արդյունաբերության, հանրային սննդի և պարենային առևտրի կազմակերպությունների աշխատողների ձեռքերի հականեխման համար,

2) Տարբեր նյութերից, բացառությամբ սպիրտի ազդեցությունից փչացող (օրգապակի, սպիրտալույծ լաքով ներկված մակերեսներ) ոչ մեծ մակերեսների, ինչպես նաև մշակման համար դժվարհասանելի մակերեսների ոռոգման և շփման եղանակով մշակման համար,

3) Սննդի արդյունաբերության հիմնարկներում (մսավերամշակման, թռչնավերամշակման, կաթի, հացաթխման և այլ) արտադրական սենքերի, տեխնոլոգիական սարքավորումների (արտադրական սեղան, սայլակ, փոխակրիչ (տրանսպորտյոր) և այլն), սառնարանային սարքավորման, գույքի (կտրատելու տախտակ, դանակ, սղոց, սկուտեղ, տեփուր և այլն) ոչ մեծ մակերեսով մակերևույթների, ինչպես նաև մշակման համար դժվարհասանելի մակերեսների ախտահանման համար,

4) Սնունդ ընդունելու սրահներում, բուֆետում, բաշխման կետերում, պահեստային և կենցաղային սենքերում (սպասքի, սպիտակեղենի սենքեր, հանդերձարան), բանջարեղենի, աղածոների, կիսաֆաբրիկատների մառանների կահույքի (սեղան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, դարակաշար, ցուցափեղկ և այլն) ոչ մեծ մակերեսներով մակերևույթների ախտահանման համար,

5) Հանրային սննդի հաստատություններում (ճաշարան, խորտկարան, ռեստորան, սրճարան, բար, բուֆետ, բաշխման կետեր) արտադրական սենքերի (մսի, ձկնամթերքի, բանջարեղենի, մինչպատրաստումային, կիսահումքի, տաք, սառը, լվացման և այլ արտադրամասերի), տեխնոլոգիական սարքավորման (արտադրական սեղան, սայլակ, փոխակրիչ, բանջարեղեն լվալու սարքեր, բանջարեղեն մաքրելու սարքեր, սառցագեներատորներ և այլն), սառնարանային սարքավորումների, դեֆրոստերների, գույքի (կտրատելու տախտակ, դանակ, սղոց, սկուտեղ, տեփուր, սննդամթերքի կտրատման սարք (սլայսեր), հաց կտրելու մեքենաներ, վակուումային փաթեթավորման արտադրամասում փաթեթների տակդիրներ և այլն) ոչ մեծ մակերեսներով մակերևույթների ախտահանման համար,

6) Հրուշակեղենի արտադրամասերում (յուղի մաքրման սենք, ձվի մշակման սենք ձվային զանգվածի պատրաստման բաժանմունքի հետ նրա պահման սառնարանային սարքավորման հետ, խմորի պատրաստման և մշակման սենք, կիսաֆաբրիկատների պատրաստման բաժանմունք, կրեմի պատրաստման բաժանմունք սառնարանային սարքավորումով, հրուշակեղենի սենք սառնարանային խցով, հրուշակեղենի առաքում սառնարանային խցով, հրուշակային պարկեր, ծայրակալներ, մանր գույք, տեխնոլոգիական սարքավորում, որոնք գտնվում են այդ սենքերում, խոշոր և մանր գույք) ոչ մեծ մակերեսով մակերևույթների, ինչպես նաև մշակման համար դժվարհասանելի մակերեսների ախտահանման համար,

7) Մթերային առևտրի կազմակերպություններում (ներառյալ խոշոր սուպերմարկետները, շուկաները, պտուղ-բանջարեղենի բազաները, պահեստները, բանջարեղենի և մրգի պահեստները, ինչպես նաև ստացիոնար (վրան, կրպակ, ավտոֆուրգոն, տաղավար) և շարժական (սայլակ, զամբյուղ, տեփուր, ավտովաճառասեղան, ավտոկցորդ և այլն)) առևտրային (կշեռք, վաճառասեղան, ցուցափեղկ, փաթեթավորման ագրեգատներ և այլն) և տեխնոլոգիական սարքավորման (սղոց, մսի, ձկան կտրատման սեղան, վանդակաճաղեր, դարակաշարեր, ապրանքատակի մարդակներ և այլն), սառնարանային սարքավորման, տարաների, սպասքի, խոշոր (ապրանքատակի մարդակներ, սայլակ, փոխակրիչ) և մանր գույքի (տեփուր, սկուտեղ, դանակ, կտրատման տախտակ, սննդամթերքի կտրատման սարքի (սլայսեր), հաց կտրելու մեքենաների, վակուումային փաթեթավորման արտադրամասում և այլն) ոչ մեծ մակերեսով մակերևույթների, ինչպես նաև մշակման համար դժվարհասանելի մակերեսների ախտահանման համար:

23. Արտադրությունում ձեռքերի հիգիենիկ մշակման համար 3 մլ միջոց ներմերսում են, մինչև ամբողջությամբ չորանալը, առնվազն 20 վայրկյան:

24. Ոռոգման եղանակով մակերեսների ախտահանման իրականացման ժամանակ միջոցը 30-50 սմ հեռավորության վրա հավասարաչափ տարածում են մինչև ամբողջությամբ թրջվելը: Միջոցի ծախսը կազմում է 30 մլ 1 մ2 մակերեսի համար: Միամոմենտ մշակվում է սենքի մակերեսի 1/10-ից ոչ ավելի:

25. Կենսաբանական նյութերով չաղտոտված մակերեսները և սարքավորումները շփում են միջոցով թրջված անձեռոցիկներով կամ ոռոգում դրանք մեկ անգամ: Ախտահանման ժամանակը (էքսպոզիցիան) 30 վայրկյան է:

26. Անհրաժեշտության դեպքում մշակումից առաջ աղտոտված մակերեսների կամ մանր գույքի վրայից հեռացնում են տեսանելի աղտոտվածությունները: Այնուհետև ցողացրում են միջոցը մակերեսի վրա կամ շփում են այն միջոցով թրջված անձեռոցիկով: Ախտահանման էքսպոզիցիան կազմում է 30 վայրկյան:

27. Չաղտոտված մանր գույքի ախտահանման իրականացման ժամանակ շփում են այն միջոցով թրջված անձեռոցիկով կամ ոռոգում միջոցով մեկ անգամ` 30 վայրկյան ախտահանման էքսպոզիցիայով:

 

3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

28. Միջոցն օգտագործում են միայն արտաքին կիրառության համար` նշանակությանը համապատասխան: Չօգտագործել ներքին ընդունման համար:

29. Չլցնել վերքերի և լորձաթաղանթների վրա: Խուսափել միջոցն աչքերի մեջ լցվելուց:

30. Դյուրավառ է: Թույլ չտալ շփում բաց կրակի, միացված տաքացուցիչ սարքերի հետ: Չծխել:

31. Պիտանելիության ժամկետի սպառումից հետո միջոցը չօգտագործել:

32. Միջոցի մեծ քանակությամբ արտահոսքի ժամանակ վրան լցնել ավազ կամ հող (չօգտագործել դյուրավառ նյութեր, օրինակ` թեփ, տաշեղ) և հավաքել տարաների մեջ` հետագա օգտահանման համար: Մաքրման ժամանակ օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (խալաթ, ճտքակոշիկ, ռետինե կամ պոլիէթիլենե ձեռնոց), շնչառական օրգանների համար` Ա մակնիշի պատրոնով ՌՊԳ-67 կամ ՌՈւ-60Մ տեսակի ունիվերսալ շնչադիմակներ կամ արդյունաբերական հակագազ:

33. Շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումներ. չնոսրացված միջոցը չլցնել կոյուղու, կեղտաջրերի/մակերեսային կամ ստորգետնյա ջրերի մեջ: Մեծ քանակությամբ միջոցի պատահական արտահոսքի ժամանակ վրան լցնել ավազ կամ հող (չօգտագործել դյուրավառ նյութեր, օրինակ` թեփ, տաշեղ), հավաքել կափարիչով տարայի մեջ հետագա օգտահանման համար: Մնացորդը լվանալ մեծ քանակությամբ ջրով:

 

4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

34. Աչքերի մեջ միջոցի լցվելու ժամանակ դրանք անմիջապես լվանալ առատ հոսող ջրով և կաթացնել նատրիումի սուլֆացիլի 20-30%-ոց լուծույթ: Անհրաժեշտության դեպքում դիմել ակնաբույժի:

35. Ստամոքսի մեջ միջոցի լցվելու ժամանակ ստամոքսը լվանալ առատ սենյակային ջերմաստիճանի ջրով: Այնուհետև խմել ադսորբենտով մի քանի բաժակ ջուր (օրինակ` ակտիվացված ածուխի 10-15 մանրացված հաբ մեկ բաժակ ջրին): Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

 

5. ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՊԱՀՈՒՄ

 

36. Միջոցի տեղափոխումն իրականացնում են տրանսպորտի բոլոր միջոցներով, տվյալ տեսակի տրանսպորտի համար գործող բեռների տեղափոխման կանոններին համապատասխան (ԳՕՍՏ 19433-88):

37. Միջոցը պահում են արտադրողի սերտ փակ փաթեթավորմամբ, դեղերից առանձին, երեխաների համար անհասանելի տեղում, ծածկ ունեցող օդափոխվող պահեստային սենքերում, մթնոլորտային տեղումներից, արևի ուղիղ ճառագայթներից և տաքացումից պաշտպանված, տաքացուցիչ սարքերից առնվազն 1մ հեռավորության վրա, -35 oC-ից մինչև + 35 oC ջերմաստիճանում:

38. Միջոցի պիտանելիության ժամկետը արտադրողի չբացված փաթեթավորմամբ պահման պայմանները պահպանելու դեպքում 6 տարի է արտադրման օրվանից, անձեռոցիկներով փաթեթավորման պաշտպանիչ թաղանթը բացելուց հետո 6 ամիս է` պահման և կիրառման պայմանները պահպանելու ժամանակ: Թույլատրվում է ժամանակավոր պահում ավելի ցածր և բարձր ջերմաստիճաններում:

 

6. ՄԻՋՈՑԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱ-ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՄԵԹՈԴՆԵՐ

 

39. Մաշկային հականեխիչ ախտահանիչ միջոցը, ըստ արտադրող-ընկերության ներկայացրած պահանջների, հսկվում է որակի հետևյալ ցուցանիշներով. արտաքին տեսք, գույն, հոտ, խտություն 20 oC, գ/սմ3-ում, ն-պրոպիլ սպիրտի (պրոպանոլ-1) զանգվածային բաժին, %, իզոպրոպիլ սպիրտի (պրոպանոլ-2) զանգվածային բաժին, %, ջրածնային իոնների ակտիվության ցուցանիշ, pH, ջրածնի պերօքսիդի զանգվածային բաժին, %, քլորհեքսիդինի զանգվածային բաժին, %, ըստ սույն հրահանգի աղյուսակ 2-ի, որտեղ ներկայացված են հսկվող ցուցանիշները և դրանցից յուրաքանչյուրի նորման:

 

Աղյուսակ 2

 

Միջոցի որակի ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|N  |Ցուցանիշ                       |Նորմա                            |

|___|_______________________________|_________________________________|

|1  |Արտաքին տեսք, գույն            |Թափանցիկ անգույն կամ օգտագործվող |

|   |                               |ներկանյութի գույնով հեղուկ       |

|___|_______________________________|_________________________________|

|2  |Հոտ                            |Յուրահատուկ հոտով կամ օգտագործվող|

|   |                               |բուրանյութի հոտով                |

|___|_______________________________|_________________________________|

|3  |Խտություն 20 oC ժամանակ, գ/սմ3 |0,884-0,90                       |

|___|_______________________________|_________________________________|

|4  |Միջոցի ջրածնային իոնների       |6,5+-1,0                         |

|   |խտություն (pH)                 |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|5  |n-պրոպիլ սպիրտի (պրոպանոլ-1),  |25,0+-2,5                        |

|   |զանգվածային բաժին, %           |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|6  |Իզոպրոպիլ սպիրտի (պրոպանոլ-2)  |45,0+-2,5                        |

|   |զանգվածային բաժին, %           |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|7  |Ջրածնի պերօքսիդի զանգվածային   |0,5+-0,1                         |

|   |բաժին, %                       |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|8  |Քլորհեքսիդին բիգլյուկոնատի     |0,6+-0,1                         |

|   |զանգվածային բաժին, %           |                                 |

._____________________________________________________________________.

 

40. Արտաքին տեսքի, գույնի և հոտի որոշում. արտաքին տեսքը և գույնը որոշում են ակնադիտորեն (20+-2) oC ջերմաստիճանում Բ-1 (2)-50 բաժակի մեջ շուրջ 20-30 մլ քանակությամբ նմուշը սպիտակ թղթի ֆոնի վրա անցնող կամ արտացոլված լույսի կամ էլեկտրական լամպի տակ զննելով: Հոտը գնահատում են օրգանոլեպտիկ մեթոդով (20+-2) oC ջերմաստիճանում:

41. Խտության որոշում 20 oC ժամանակ: Խտությունը 20 oC ժամանակ որոշում են պիկնոմետրով կամ արեոմետրով:

42. Միջոցի ջրածնային իոնների ակտիվության ցուցանիշը (pH) որոշում են պոտենցիոմետրիկ մեթոդով (ԳՕՍՏ 32385-2013)` ցանկացած տեսակի իոնաչափով, որն ապահովում է 2-ից մինչև 12 pH չափում` սարքին կից հրահանգին համապատասխան:

43. Պրոպանոլ-2 և պրոպանոլ-1-ի զանգվածային բաժինը որոշում են գազային քրոմատոգրաֆիայի մեթոդով, գազաիոնիզացիոն դետեկտորացումով:

1) Սարքեր, ռեակտիվներ և լուծույթներ.

ա. Քրոմատոգրաֆ լաբորատոր գազային բոցաիոնիզացիոն դետեկտորով,

բ. Քրոմատոգրաֆիկ սյուն մետաղական 100 սմ երկարությամբ և 0,3 սմ ներքին տրամագծով,

գ. Սորբենտ պոլիսորբ-1 0,1-0,3 մմ մասնիկների չափսով, ՏՈւ6-09-10-1834-88,

դ. Կշեռք լաբորատոր ընդհանուր նշանակության, ճշտության 2-րդ դասի, 200 գ կշռման առավելագույն սահմանով, ԳՕՍՏ Պ 53228-2008,

ե. Միկրոներարկիչ ՄՇ-1,

զ. Ազոտ գազանման տեխնիկական ԳՕՍՏ 9293-74, բալոնի մեջ սեղմված,

է. Ջրածին տեխնիկական ԳՕՍՏ 3022-88, բալոնի մեջ սեղմված կամ ՍԳՍ-2 տեսակի ջրածնի գեներատորից,

ը. Օդ, սեղմված բալոնում ԳՕՍՏ 17433-80 կամ կոմպրեսորից,

թ. Վայրկյանաչափ ՏՈՒ 25-1894.003-90,

ժ. Պրոպանոլ-1 քրոմատոգրաֆման համար ՏՈՒ 6-09-783-76, անալիտիկ ստանդարտ,

ի. Պրոպանոլ-2 քրոմատոգրաֆման համար ՏՈՒ 6-09-4522-77, անալիտիկ ստանդարտ:

2) Չափումների իրականացման նախապատրաստում. քրոմատոգրաֆի մոնտաժը, կարգավորումը և աշխատանքային ռեժիմի պատրաստումը իրականացնում են սարքին կից հրահանգին համապատասխան:

3) Քրոմատոգրաֆման պայմաններ.

    ա. Գազ-կրիչի արագություն                 30 սմ3/րոպե,

    բ. Ջրածնի արագություն                    30 սմ3/րոպե,

    գ. Օդի արագություն                       300+-100 սմ3/րոպե,

    դ. Սյան թերմոստատի ջերմաստիճան           135 օC,

    ե. Դետեկտորի ջերմաստիճան                 150 օC,

    զ. Գոլորշացուցիչի ջերմաստիճան            200 օC,

    է. Ներմուծվող նմուշի ծավալ               0,3 մկլ,

ը. Դիագրամի ժապավենի շարժման արագություն 200 մմ/ժամ,

    թ. Պրոպանոլ-2-ի պահման ժամանակ           ~4 րոպե,

    ժ. Պրոպանոլ 1-ի պահման ժամանակ           ~6 րոպե

ի. Նվազեցման (ատենյուացման) գործակիցը ընտրում են այնպես, որպեսզի քրոմատոգրաֆիական պիկերի բարձրությունները կազմեն դիագրամի ժապավենի 40-60%-ը:

4) Աստիճանավորման լուծույթի պատրաստում. մինչև 0,0002 գ ճշտությամբ կշռում են պրոպանոլ-2 և պրոպանոլ-1-ի անալիտիկ ստանդարտները, թորած ջուրը` նշված սպիրտների շուրջ 65% և 10% համապատասխանաբար խտություններով լուծույթներ ստանալու համար անհրաժեշտ քանակությամբ: Նշում են կշռուկների մեծությունները և հաշվում սպիրտների ստույգ պարունակությունը զանգվածային տոկոսներով:

5) Հետազոտության իրականացում. աստիճանավորման լուծույթը և հետազոտվող միջոցը քրոմատոգրաֆում են յուրաքանչյուրը առնվազն 3 անգամ և հաշվում քրոմատոգրաֆման պիկերի մակերեսները:

6) Արդյունքների մշակում. սպիրտի զանգվածային բաժինները (Y1,2) տոկոսներով հաշվում են հետևյալ բանաձևով.

 

Cստ x Sx x 100

Y1,2 = ________________________

Sստ x m

 

որտեղ` Cստ - որոշվող սպիրտի պարունակությունն է ստանդարտ լուծույթի մեջ, %,

Sx - որոշվող սպիրտի պիկի մակերեսը փորձարկվող միջոցի քրոմատոգրամի վրա,

Sստ - որոշվող սպիրտի պիկի մակերեսը աստիճանավորման լուծույթի քրոմատոգրամի վրա,

m - հետազոտվող միջոցի կշռուկի զանգվածն է, գ:

44. Ջրածնի պերօքսիդի զանգվածային բաժինը որոշվում է պերմանգանոմետրիկ տիտրմամբ:

1) Սարքավորումներ և ռեակտիվներ.

ա. Լաբորատոր կշեռք ընդհանուր նշանակության, 2-րդ դասի ճշտության,

բ. Վայրկյանաչափ ցանկացած տեսակի,

գ. Չափիչ կոլբա 1000 սմ3 տարողությամբ,

դ. Կոլբա կոնաձև 250 սմ3 տարողությամբ,

ե. Բյուրետ 50 սմ3 տարողությամբ,

զ. Կաթոցիկներ,

է. Գլան 50 սմ3 տարողությամբ,

ը. Ծծմբական թթու, 10 զանգվ. % խտության ջրային լուծույթ,

թ. Կալիումի մանգանաթթվային խչ (քիմիապես մաքուր) մակնիշի, (1/5 ԿՄպO4) = 0,1 մոլ/դմ3 (0,1 ն) խտության ջրային լուծույթ:

2) Հետազոտության իրականացում. հղկված խցանով կոլբայի մեջ կաթոցիկով վերցնում են 0,1500-0,2000 գ զանգվածով միջոցի կշռուկ: Կշռման արդյունքները գրանցում են գրամներով մինչև չորրորդ տասնորդական նիշը: Կշռուկին ավելացնում են 25 սմ3 ջուր և 20 սմ3 ծծմբական թթվի լուծույթ: Կոլբայի պարունակությունը խառնում են և տիտրում կալիումի պերմանգանատի լուծույթով մինչև 1 րոպեի ընթացքում չանհետացող բաց վարդագույնի առաջանալը:

3) Արդյունքների մշակում. ջրածնի պերօքսիդի զանգվածային բաժինը (X) տոկոսներով որոշում են հետևյալ բանաձևով.

 

0.0017.V.100

X = ____________________

m

 

Որտեղ` V-ն հետազոտվող լուծույթի մեջ ջրածնի պերօքսիդի տիտրման վրա ծախսված կալիումի պերմանգանատի (1/5 ԿՄպO4) = 0,1 մոլ/դմ3 (0,1 ն) խտության լուծույթի ծավալն է, սմ3,

0,0017 - ջրածնի պերօքսիդի զանգվածն է, որը համապատասխանում է 1 սմ3 կալիումի պերմանգանատի (1/5 ԿՄպO4) = 0,1 մոլ/դմ3 (0,1 ն) խտության լուծույթին գ/սմ3,

m - միջոցի հետազոտվող նմուշի զանգվածը, գ:

4) Որպես հետազոտության վերջնական արդյունք ընդունում են երկու զուգահեռ որոշումների արդյունքների միջին թվաբանականը, որոնց միջև բացարձակ տարբերությունները չի գերազանցում թույլատրելի տարբերությունը, որը հավասար է 0,2%-ի վստահական հավանականության P = 0,95 ժամանակ:

45. Քլորհեքսիդինի զանգվածային բաժնի որոշում.

1) Քլորհեքսիդին դիգլյուկոնատի` (1,1-հեքսամեթիլենբիս{5-(4-քլորֆենիլ) բիգուանիդ} զանգվածային բաժնի չափումը հիմնված է բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի մեթոդի վրա` ՈՒՖ (ՈՒՄ)-դետեկտորացումով, լուծույթի նմուշի գրադիենտային քրոմատոգրաֆումով և բացարձակ աստիճանավորման մեթոդով քանակական գնահատմամբ:

2) Անհրաժեշտ սարքավորում.

ա. անալիտիկ հեղուկային քրոմատոգրաֆ ՈՒՖ-դետեկտորով, աստիճանավորման համակարգով, Ռեոդայն տեսակի ինժեկտորով օղակի 10 մկլ ծավալով,

բ. քրոմատոգրաֆիական սյուն «LUNA C», 5 մկմ, 15 մ երկարությամբ, 4 մմ ներքին տրամագծով («Ֆենոմենեքս» ընկերություն, ԱՄՆ) կամ այլ համանման թույլատրող հատկությամբ,

գ. կշեռք լաբորատոր 2-րդ դասի, 200 գ կշռման առավելագույն սահմանով, գ,

դ. չափիչ կոլբաներ 100 սմ3 տարողությամբ,

ե. կաթոցիկներ 0,5 սմ3, 1 սմ3 տարողությամբ:

3) Անհրաժեշտ ռեակտիվներ.

ա. քլորհեքսիդին դիգլյուկոնատի 20% լուծույթ, անալիտիկ ստանդարտ,

բ. գրադացիայի ացետոնիտրիլ հեղուկային քրոմատոգրաֆիայի համար,

գ. քացախաթթու մ.հ.հ. ((չ.դ.ա) մաքուր հետազոտության համար), 1%-ոց ջրային լուծույթ,

դ. մաքրման ջուր միլլիպոր-q կամ կրկնաթորված,

ե. հելիում բալոնից:

4) Չափումների իրականացման նախապատրաստում. Էլյուենտները դեգազացնում են հելիումի հոսքով 15-20 րոպե կամ այլ եղանակով: Քրոմատոգրաֆիական սյունը դնում են թերմոստատի մեջ և, մղելով շարժական ֆազան, ստուգում են համակարգի հերմետիկությունը: Օդորակում են սյունը մինչև կայուն զրոյական գծի ստացումը:

5) Քրոմատոգրաֆման պայմաններ.

ա. շարժական ֆազայի ծավալային արագությունը 0,5 սմ3/րոպե,

բ. շարժական ֆազա. էլյուենտ Ա` քացախաթթվի 1 %-ոց ջրային լուծույթ, էլյուենտ Բ` ացետոնիտրիլ,

դ. գրադիենտ. 20% Բ-ից մինչև 30% Բ 5 րոպեում, 30% Բ-ից մինչև 40% Բ 5 րոպեում, 2 րոպե:

ե. իզոկրատիկա. 40% Բ-ից մինչև 20% Բ 0,5 րոպեում, 7,5 րոպե` իզոկրատիկա,

զ. ալիքի երկարություն 254 նմ,

է. ներմուծվող չափաբաժնի ծավալ 10 մկլ,

ը. քլորհեքսիդին դիգլյուկոնատի պահման ժամանակ` շուրջ 7,6 րոպե:

Չափումների իրականացման պայմանները ենթակա են պարբերական ստուգման և, անհրաժեշտության դեպքում, շտկման:

6) Աստիճանավորման խառնուրդների պատրաստում. հիմնական աստիճանավորման խառնուրդն ստանում են 100 սմ3 տարողությամբ չափիչ կոլբայում ջրի մեջ 1 սմ3 քլորհեքսիդին դիգլյուկոնատի 20% լուծույթը լուծելով: Աշխատանքային աստիճանավորման խառնուրդի պատրաստման համար 100 սմ3 տարողությամբ չափիչ կոլբայի մեջ դոզավորում են 0,5 սմ3 հիմնական աստիճանավորման խառնուրդ և մինչև նիշը ավելացնում են ջուր: Աշխատանքային աստիճանավորման խառնուրդը քրոմատոգրաֆում են մի քանի անգամ, մինչև քլորհեքսիդին դիգլյուկոնատի քրոմատոգրաֆիական պիկի կայուն մակերեսի և պահման ժամանակի ստացումը: Ըստ ստացված քրոմատոգրամների որոշում են քլորհեքսիդին դիգլյուկոնատի քրոմատոգրաֆիական պիկի մակերեսը և պահման ժամանակը:

7) Չափումների իրականացում. անալիտիկ ստանդարտը և արտադրանքի նմուշը կշռում են մինչև չորրորդ տասնորդական նիշի ճշտությամբ: 100 սմ3 տարողությամբ չափիչ կոլբայի մեջ դոզավորում են 0,1 սմ3 միջոց, մինչև նիշը ավելացնում են ջուր և մանրակրկիտ խառնելուց հետո ներմուծում քրոմատոգրաֆի մեջ: Ստացված քրոմատոգրամներից հաշվում են քլորհեքսիդին դիգլյուկոնատի քրոմատոգրաֆիական պիկի մակերեսը: Հետազոտում են արտադրանքի առնվազն երկու զուգահեռ նմուշ:

8) Չափումների արդյունքների մշակում. քլորհեքսիդին դիգլյուկոնատի զանգվածային բաժինը (X, %) հաշվում են հետևյալ բանաձևով.

 

S.SCա.խ.kC

X = ___________________

Sա.խ.

 

Որտեղ` S, (SCա.խ.)` քլորհեքսիդին դիգլյուկոնատի պիկի մակերեսն է հետազոտվող լուծույթի մեջ (աշխատանքային աստիճանավորման խառնուրդի),

Cա.խ.` քլորհեքսիդին դիգլյուկոնատի խտությունն է աշխատանքային աստիճանավորման խառնուրդի մեջ, %,

V` էքստրակտի ծավալ, սմ3,

k` նոսրացման պատիկություն:

9) Չափումների արդյունքի թվային արժեքը կլորացնում են մինչև նշված ամենափոքր նիշը: Որպես հետազոտության արդյունք ընդունում են զուգահեռ չափումների միջին թվաբանականը, որոնց միջև բացարձակ տարբերությունը չպետք է գերազանցի թույլատրելի տարբերությունը` հավասար 0,05 %-ի:

10) Համակարգի վերարտադրողականության որոշման համար ստանդարտ լուծույթը քրոմատոգրաֆում են քլորհեքսիդին գլյուկոնատի պարունակության համար եռակի, ընդ որում քլորհեքսիդինի պիկերի մակերեսները չպետք է շեղվեն միջին արժեքից 2 %-ից ավելի:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.05.2021
N 1803-Լ
Հրաման