Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2021 թվականի N 36-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 236-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 12-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2-III-2.1. սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 236-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»,

2. Հրամանով հաստատված Հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) 3.1-ին կետում «N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի»» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի ու» բառերով,

2) 3.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խմելու-տնտեսական ջրի (այդ թվում` պահուստային տարողությունների) որակը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:»,

i

3) 3.4-րդ կետում «ապահովի N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ի պահանջները» բառերը փոխարինել «համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի պահանջներին» բառերով,

i

4) 4.2-րդ կետում ««Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին, ինչպես նաև» բառերը հանել,

5) 5.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«5.4 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարներում կենցաղային աղբը կուտակում են աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:»,

6) 5.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«5.6 Աղբի տեղափոխումից հետո անհրաժեշտ է կոնտեյներները լվանալ և ախտահանել ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:»,

7) 5.10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«5.10 Համարներում յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրվի մաքրման խոզանակ, որը ենթակա է ախտահանիչ լուծույթով ամենօրյա մաքրման:»,

i

8) 5.13-րդ կետում «Առողջապահության նախարարության կողմից թույլատրված որևէ ախտահանիչ նյութով, դրա օգտագործման հրահանգին համապատասխան» բառերը փոխարինել «ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը» բառերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.05.2021
N 36-Ն
Հրաման