Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2021 թվականի N 37-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Հրամանի նախաբանում «4-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «և 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի» բառերը,», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի» բառերը հանել,

2. Հրամանով հաստատված Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ`» բառերը,

2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«5. Աղբամուղներ ունեցող շենքերում սպառման թափոնները ժամանակավոր պահվում են աղբահավաք խցերում տեղակայված մետաղական կամ պլաստմասսե, առնվազն 750 լ տարողությամբ աղբահավաք բեռնարկղերում` կոնտեյներներում: Եթե աղբահավաք խցի մուտքը հնարավորություն չի ընձեռում տեղակայելու 750 լ տարողությամբ աղբահավաք բեռնարկղ, ապա թույլատրվում է աղբը կուտակել աղբահավաք խցին համապատասխան աղբահավաք բեռնարկղում: Աղբահավաք խցի և աղբամուղի կառուցվածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերի պահանջներին:»,

i

3) 6-րդ կետում «աղբահավաք խցի դռները հերմետիկ փակվում են» բառերը փոխարինել «աղբահավաք խցի դռները ամուր փակվում են» բառերով,

i

4) 8-րդ կետում «օրենքով սահմանված օպերատորի կողմից սահմանված կարգով թույլատրված տեղադրման վայրերում» բառերը փոխարինել «օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված վայրերում» բառերով,

5) 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«18. Աղբահավաք կոնտեյներների, աղբանոթների ախտահանման համար օգտագործվում են ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:»,

i

6) 23-րդ կետում «առևտուր իրականացնող օբյեկտների» բառերը փոխարինել ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների» բառերով, իսկ «և այլն» բառերը հանել,

i

7) 27-րդ կետում «Կրպակներում առևտուր իրականացնող սուբյեկտները» բառերը փոխարինել ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները» բառերով,

8) 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«32. Նոր կառուցվող, վերակառուցվող սպառման թափոնների տեղադրման, վնասազերծման, կամ մշակման, վերամշակման, օգտահանման օբյեկտների և կառույցների հողամասերի և դրանց սանիտարական պահպանման գոտիների չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:»,

i

9) 33-րդ կետում «2008 թվականի 21 օգոստոսի «Մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 953-Ն» բառերը փոխարինել «2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1673-Ն» բառերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.05.2021
N 37-Ն
Հրաման