ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 մայիսի 2021 թվականի N 39-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 790-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 790-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»,
2) Հրամանի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
2. Նախագծի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
i
«1.4 Սույն Կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից:»,
2) 18-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
i
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 18 մայիսի 2021 թվական: