ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
13 մայիսի 2021 թվականի N 1769-Լ
«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ՆԵՐԻ, «ԻՌ-ՎԻՆԳ», «ՄԵԴԼԱՅՆ» ՍՊԸ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդացությամբ (COVID-19) պայմանավորված «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ» թիվ 968-Լ հրամանը:
i
2. Ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդացությամբ (COVID-19) պայմանավորված «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ» թիվ 970-Լ հրամանը:
3. «Վանաձորի բժշկական կենտրոն», «Գյումրու բժշկական կենտրոն», «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Իռ-Վինգ», «Մեդլայն» ՍՊԸ-ների (այսուհետ` Կազմակերպություններ) տնօրեններին`
1) 2021 թվականի մայիսի 17-ից դադարեցնել Կազմակերպությունների կողմից իրականացվող կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները,
2) կորոնավիրուսի հիվանդությամբ (COVID-19) հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել` հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ,
3) սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ,
4) 2021 թվականի մայիսի 17-ից սկսած կազմակերպել պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը սահմանված կարգով ընդհանուր հիմունքներով:
4. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
5. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`
սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից մինչև ս.թ. մայիսի 17-ն ավարտված դեպքերի փոխհատուցումը:
6. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
1) սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպությունների միջև վերապրոֆիլավորված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման ու այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի` «Պայմանագիր ԱՆ 018», «Պայմանագիր ԱՆ 011», լուծման գործընթացը:
7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
8. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
9. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ