ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 մայիսի 2021 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներ իրականացվում են նաև մանկական նախադպրոցական կազմակերպությունների, հանրակրթական, հատուկ կրթական և այլ կազմակերպությունների բուժկետերում` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կանխարգելիչ պատվաստումներ կարող են իրականացվել աշխատավայրում, ուսումնական կազմակերպությունում, այլ կազմակերպություններում և հանրային վայրերում` շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները:»:
i
2) Հրամանի հավելվածի Ձև 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն հրամանի հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2021 թվականի մայիսի 20-ի
N 41-Ն հրամանի
Ձև 6
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանում)
Սկիզբ .__.______.__.______________20______ թ
.__. .__.
Վերջ .__.___.__.______________20______ թ
.__. .__.
._________________________________________________________________________.
|Հ/|Ամ-|Ա- |Հաս-|Ծը- |Տա-|Տե-|ԲՑԺ |ԱԿԴՖ/ՎՀԲ |Ռոտա |Պնևմո |ԿԿԽ |
|Հ |սա-|նուն|ցե |նընդ|րիք|ղա-| |/ՀԻԲ/ԻՊՊ | | | |
| |թիվ|ազ- | |յան | |մաս| |կամ այլ | | | |
| | |գա- | |ամ- | | | |բաղադրիչ- | | | |
| | |նուն| |սա- | | | |ներով | | | |
| | | | |թիվ | | | |համեմված | | | |
|__|___|____|____|____|___|___|_____|___________|_______|_________|_______|
| | | | | | | |1|դ|ս|1|2|3|4|դ|ս|1|2|դ|ս|1|2|3|դ|ս|1|2|դ|ս|
| | | | | | | | |ե|ե| | | | |ե|ե| | |ե|ե| | | |ե|ե| | |ե|ե|
| | | | | | | | |ղ|ր| | | | |ղ|ր| | |ղ|ր| | | |ղ|ր| | |ղ|ր|
| | | | | | | | |ա|ի| | | | |ա|ի| | |ա|ի| | | |ա|ի| | |ա|ի|
| | | | | | | | |չ|ա| | | | |չ|ա| | |չ|ա| | | |չ|ա| | |չ|ա|
| | | | | | | | |ա| | | | | |ա| | | |ա| | | | |ա| | | |ա| |
| | | | | | | | |փ| | | | | |փ| | | |փ| | | | |փ| | | |փ| |
|__|___|____|____|____|___|___|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|__|___|____|____|____|___|___|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|ԱԿԴՓ/ԻՊՊ |ԱՓԴԿ 15-16|Տուլա-|Հեպա- |Մենին-|ՄՊՊ |Գրիպ |Այլ|Այլ|Պատա- |
|6 տարեկան|տարեկան |րեմիա |տիտ Ա |գակոկ | | | | |հական |
| | | | | | | | | |ծակոց-|
| | | | | | | | | |ներ |
|_________|__________|______|_______|______|_______|_______|___|___|______|
|1|դեղա-|ս|1|դեղա-|ս |1|դ|ս||1|2|դ|ս|1|դ|ս |1|2|դ|ս|1|2|դ|ս| | | |
| |չափ |ե| |չափ |ե | |ե|ե|| | |ե|ե| |ե|ե | | |ե|ե| | |ե|ե| | | |
| | |ր| | |ր | |ղ|ր|| | |ղ|ր| |ղ|ր | | |ղ|ր| | |ղ|ր| | | |
| | |ի| | |ի | |ա|ի|| | |ա|ի| |ա|ի | | |ա|ի| | |ա|ի| | | |
| | |ա| | |ա | |չ|ա|| | |չ|ա| |չ|ա | | |չ|ա| | |չ|ա| | | |
| | | | | | | |ա| || | |ա| | |ա| | | |ա| | | |ա| | | | |
| | | | | | | |փ| || | |փ| | |փ| | | |փ| | | |փ| | | | |
|_|_____|_|_|_____|__|_|_|_||_|_|_|_|_|_|__|_|_|_|_|_|_|_|_|___|___|______|
| | | | | | | | | || | | | | | | | | | | | | | | | | | |
|_|_____|_|_|_____|__|_|_|_||_|_|_|_|_|_|__|_|_|_|_|_|_|_|_|___|___|______|
| | | | | | | | | || | | | | | | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
* Պատվաստումների գրանցամատյանի համարակալումն սկսվում է 1-ով և շարունակվում է մինչև գրանցամատյանի ավարտը, առանց տողեր բաց թողնելու:
** Մեծահասակների ԱԴՓ-Մ պատվաստումները գրանցվում են 1-ին նվագի սյունակում` համապատասխան վանդակում նշելով պատվաստման հերթական նվագը:
*** Նշվում են պատվաստման ընթացքում պատվաստում իրականացնող բուժաշխատողի մոտ ներարկիչի ասեղից պատահական ծակոցները:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2021 թվական: