Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2021 թվականի N 585-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 477-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի մայիս 27-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 102-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 477-Ն հրամանում (այսուհետև` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանի 2-րդ կետից հետո լրացնել 2.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

i

«2.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված Հավելված N 1-ի Օրինակելի ձևի 7-րդ, 9-րդ և 11-րդ դաշտերում լրացված հաշվետվական տվյալները համարվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն».

2) Հրամանի «Հավելված N 1»-ի (այսուհետև` Հավելված) Օրինակելի ձև-ի (այսուհետև` Ձև) «3. Կանոնադրությամբ սահմանված գործունեության`» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակը`».

3) Ձևից հանել` ««3.1 Առարկան» և «3.2 Նպատակը»» կետերը.

4) Ձևի 11-րդ կետի «միջոցները» բառը փոխարինել «միջոցների» բառով.

i

5) Հավելվածի 6-րդ կետի «Լրացուցիչ տողեր ավելացվում են 3.1 և 3.2 կետերում առկա ստեղների միջոցով:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լրացուցիչ տողեր ավելացվում են 3-րդ կետում առկա ստեղնի միջոցով:»

6) Հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Հաշվետվության «Կից ներկայացվում է» բաժնում «Կցել» ստեղնի միջոցով ընտրվում և կցվում է աուդիտորի եզրակացության ֆայլը և համապատասխանաբար նշում է կատարվում կցվող փաստաթղթերի քանակի վերաբերյալ: Կցված ֆայլը (փաստաթուղթը) հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.06.2021
N 585-Ն
Հրաման