ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 34-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կատարված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության ելքի ինդեքսները հաստատելու, փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները կանոնակարգելու մասին» թիվ 1-Լ հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 7-րդ կետից հանել «ՀՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ 1-ին գումարտակ 7/2» բառերը:
2) 10-րդ կետում «ՀՀ ոստիկանության ԵՔՎ պարեկապահակակետային ծառայության գունդ» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակ» բառերով:
3) Լրացնել նոր կետերով հետևյալ խմբագրությամբ.
«90. ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 90»,
«91. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն 91»,
«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդ 91/1»:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործարկման պահից:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին /աշխատողներին/:
ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
1 հուլիսի 2021թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 2 հուլիսի 2021 թվական: