ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 
ՀՐԱՄԱՆ
 
30 հունիսի 2021 թվականի N 639-Ն
 
i 
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և 134-րդ հոդվածի 4-րդ մասով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
1. Հաստատել այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունների ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
 
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2021 թվականի հունիսի 30-ի
N 639-Ն հրամանի
 
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Ձև___
 
._____________________________________________________________________.
|                        ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                              |
|  ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ        |
|  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ         |
|         ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                |
|_____________________________________________________________________|
|1. Հարկ վճարողը                                  |                   |
|_________________________________________________|___________________|
|2. Հարկ վճարողի հաշվառման համարը                 |  | | | |  |  | |  |
|_________________________________________________|___________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)|                   |
|_________________________________________________|___________________|
|4. Հաշվետու ժամանակաշրջանը                       |Տարի    |  |  | |  |
._____________________________________________________________________.
 
Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված
եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից
հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ
 
Աղյուսակ
 
(դրամ)
._________________________________________________________________________.
|Այլ      |Այլ      |Կազմա-|Իրավա-|Պետու|Եկա- |Վճարված եկամտի տեսակը      |
|պետու-   |պետու-   |կերպա-|բանա- |թյան |մըտի |(կոդը), եկամտի գումարը,    |
|թյուննե- |թյուն-   |իրավա-|կան   |կոդը |վճար-|շահութահարկի դրույքաչափը,  |
|րում     |ներում   |կան   |հասցեն|     |ման  |շահութահարկի գումարը       |
|գրանցված |գրանցված |ձևը   |(գտնվե|     |ամսա-|___________________________|
|կազմակեր-|կազմակեր-|(առկա-|լու   |     |թիվը |եկամտի|եկամտի|դրույ-|հարկի |
|պության  |պության  |յութ- |վայրը)|     |     |կոդ   |գումար|քաչափ |գումար|
|անվանումը|հարկ     |յան   |      |     |     |      |      |      |      |
|(ՀՀ-ում  |վճարողի  |դեպ-  |      |     |     |      |      |      |      |
|մշտական  |նույնա-  |քում  |      |     |     |      |      |      |      |
|հաստա-   |կանացման |      |      |     |     |      |      |      |      |
|տությանը |ծածկագիրը|      |      |     |     |      |      |      |      |
|եկամուտ  |(համարը) |      |      |     |     |      |      |      |      |
|վճարելու |         |      |      |     |     |      |      |      |      |
|դեպքում` |         |      |      |     |     |      |      |      |      |
|մշտական  |         |      |      |     |     |      |      |      |      |
|հաստա-   |         |      |      |     |     |      |      |      |      |
|տության  |         |      |      |     |     |      |      |      |      |
|անվա-    |         |      |      |     |     |      |      |      |      |
|նումը)   |         |      |      |     |     |      |      |      |      |
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
|    1    |    2    |  3   |  4   |  5  |  6  |  7   |  8   |  9   |  10  |
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
|_________|_________|______|______|_____|_____|______|______|______|______|
._________________________________________________________________________.
 
Պաշտոնատար անձ __________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
 
ԿԱՐԳ
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
 
1. Տեղեկությունների ձևը լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան: Տեղեկություններում թվային տվյալները լրացվում են դրամներով (առանց լումաների): Հաշվետու տարում այլ պետություններում գրանցված նույն կազմակերպությանը եկամուտների մի քանի տեսակներ վճարվելու դեպքում յուրաքանչյուր եկամտատեսակը լրացվում է առանձին-առանձին` ըստ վճարման ամսաթվերի:
2. Տեղեկությունների 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում` անունը, ազգանունը):
3. Տեղեկությունների 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4. Տեղեկությունների 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում` բնակության վայրը):
5. Տեղեկությունների 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են տեղեկությունները:
6. Տեղեկությունների աղյուսակի («Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ») 1-ին սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության լրիվ անվանումը: Ընդ որում, եթե եկամուտը վճարվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատությանը, ապա լրացվում է այդ մշտական հաստատության լրիվ անվանումը:
7. Տեղեկությունների աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը):
8. Տեղեկությունների աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության կազմակերպաիրավական ձևը (առկայության դեպքում):
9. Տեղեկությունների աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է այլ պետություններում գրանցված կազմակերպության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը):
10. Տեղեկությունների աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է եկամուտ ստացող կազմակերպության գրանցման պետության կոդը.
1) 101` Ռուսաստանի Դաշնություն.
2) 102` Բելառուսի Հանրապետություն.
3) 103` Ղազախստանի Հանրապետություն.
4) 104` Ղրղզստանի Հանրապետություն.
5) 105` Տաջիկստանի Հանրապետություն.
6) 106` Թուրքմենստան.
7) 107` Ուզբեկստանի Հանրապետություն.
8) 108` Ուկրաինա.
9) 109` Մոլդովայի Հանրապետություն.
11. Տեղեկությունների աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է եկամտի վճարման ամսաթիվը:
12. Տեղեկությունների աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է վճարված եկամտի կոդը.
1) 001` շահաբաժիններ.
2) 002` պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ: Այս տողում լրացվում են, մասնավորապես` փոխառության տոկոսների տեսքով եկամուտները.
3) 003` ռոյալթի, բացի ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտների.
4) 004` ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ.
5) 005` գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ.
6) 006` շարժական գույքի օտարումից եկամուտներ.
7) 007` անշարժ գույքի օտարումից եկամուտներ.
8) 008` արժեթղթերի օտարումից եկամուտներ.
8) 099` այլ եկամուտներ:
13. Տեղեկությունների աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը:
14. Տեղեկությունների աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով կամ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
15. Տեղեկությունների աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը` ըստ եկամտի տեսակների:
 
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2021 թվական: