Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ԻՐԱԿԱ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

29 հոկտեմբերի 2021 թվականի N 4170-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ «ԱՐՄԵԴ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՆԱԽԱՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի հավելվածի 64-րդ կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացված պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրման գործընթացի կանոնակարգման նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումներից առաջ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Նախապատվաստումային զննում» փաստաթղթի լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)` ապահովել.

1) սույն թվականի նոյեմբերի 8-ից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումներից առաջ սույն հրամանի հավելվածով հաստատված «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Նախապատվաստումային զննում» փաստաթղթի լրացման կարգի համաձայն տեղեկատվության մուտքագրումը:

3. Առաջարկել «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանին (համաձայնությամբ)` ապահովել.

1) սույն թվականի նոյեմբերի 8-ից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումներից առաջ լրացման ենթակա «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Նախապատվաստումային զննում» փաստաթղթի ներդրումը և գործարկումը` համաձայն հավելվածի:

4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել.

1) սույն հրամանի տեղադրումը Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 29-ի

N 4170-Լ հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
«ԱՐՄԵԴ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ «ՆԱԽԱՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ» ՓԱՍՏԱԹՂԹԻ

 

1. Արմեդ էլեկտրոնային համակարգում Պատվաստում փաստաթուղթը այցի ընթացքում լրացվում է Նախապատվաստումային զննում փաստաթղթի լրացումից հետո: Նախապատվաստումային զննում» փաստաթղթի և պատվաստումների հակացուցումների լրացման համար սահմանափակում առկա չէ:

2. Միայն վերոնշյալ փաստաթուղթը պահպանելուց հետո Օրագիր բաժնում կարտացոլվի Պատվաստում փաստաթուղթը:

3. Փաստաթուղթը լրացնելու համար անհրաժեշտ է մուտքգործել համակարգ որևէ բժշկի կամ Մուտքագրող օպերատորի դերով և Այցերի կառավարում բաժնի «+» կոճակի օգնությամբ գրանցել այց:

4. Այցի գրանցման մանրամասներին կարող եք ծանոթանալ համապատասխան ուսուցողական հոլովակներում:

5. Ընտրեք պացիենտին: Այստեղ հարկավոր է լրացնել պացիենտի կողմից տրամադրած բջջային հեռախոսահամարը, պացիենտի լատինատառ անունն ու ազգանունը, եթե այն լռելյայն չի լրացվել անձնագրային բաժից:

6. Դեպքդ աշտում հարկավոր է լրացնել

1) Դեպքի տեսակը

2) Դիմելու նպատակը

3) Քարտի/Դեպքի համարը

4) Ֆինանսական աղբյուր

7. Տվյալների լրացնելուց հետո հարկավոր է սեղմել Հաստատել կոճակը:

8. Ախտորոշում, ծառայություն, ծածկույթ բաժնում պետք է լրացնել Ախտորոշումը:

9. Ախտորոշումը պետք է լրացված լինի Z23.0-Z28.9 ICD-ների միջակայքից: Նշենք նաև, որ Covid պատվաստում լրացնելիս ախտորոշումը պետք է ընտրել Z25.8: Ախտորոշումն ընտրելուց հետո հարկավոր է սեղմել Հաստատել, ապա Հիշել կոճակը:

10. Այցը պահպանելուց հետո հարկավոր է սեղմել պացիենտի անձնական տվյալների մոտ առկա խմբագրման կոճակը և բացված պատուհանում ստուգել, որ լրացված լինի պացիենտի

քաղաքացիություն տվյալը:

11. Այնուհետև հարկավոր է մուտք գործել Անձնական և բժշկական տվյալներ և բացել Բժշկական տվյալներ-ը, որից հետո հարկավոր է սեղմել ԶՆՆՈՒՄ տվյալի պլյուս կոճակը: Բացված փաստաթղթերից հարկավոր է սեղմել Նախապատվաստումային զննում տողի վրա:

12. Բացված փաստաթղթում լռելյայն լրացված արտացոլվում է պացիենտի անձնական տվյալներն ու Այցի սկիզբը:

13. Փաստաթղթում հնարավորություն ունեք լրացնելու պացիենտի առողջության հետ կապված հետևյալ տվյալները`

1) Ընդհանուր վիճակը տվյալի ներքո կարող եք լրացնել`

ա. Կայուն է-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

բ. Ակտիվ է-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

գ. Ջրազրկման նշաններ չկան- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

2) Գանգատներ

Ա. Չունի-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

3) Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները

ա. Մաքուր-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

բ. Առանց ցանավորման- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

4) Ավշային հանգույցները

ա. Չափսերը նորմայի սահմաններում -տվյալն ընտրվում է թափվող ցանկից

5) Բկանցքը

ա. Առանց ախտաբանական փոփոխությունների- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

6) Շնչառական համակարգը

ա. Առանց ախտաբանական փոփոխությունների- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

բ. պերկուտոր` պարզ թոքային հնչյուն- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

7) Սիրտանոթային համակարգը

ա. Սրտի տոները` պարզ, ռիթմիկ- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

բ. Անոթազարկը նորմալ լեցունությամբ և լարվածությամբ- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

8) Աղեստամոքսային համակարգը

ա. պալպատոր`որովայնը փափուկ, անցավ-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

9) Քրոնիկ հիվանդություններ

ա. չունի- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

10) Անամնեզում ծանր ռեակցիա պատվաստում ստանալուց հետո

ա.չունի-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

11) Մարմնի ջերմաստիճան, անութափոսում`- պարտադիր է լրացման համար: Տվյալը խմբագրելիս բացվում են հետևյալ լրացման դաշտերը`

 Չափում*- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

 Արժեք* - թվային լրացման դաշտ

 Չափման միավոր*- դաշտը լրացվում է լռելյայն` ըստ Չափում դաշտի ընտրված տվյալի

 Ամսաթիվ*- օրացույցային դաշտ Հաստատել և Չեղյալ կոճակներ: Տվյալները մուտքագրելուց հետո հարկավոր է սեղմել հաստատել կոճակը:

12) Ձախակողմյասիստոլիկ/ դիաստոլիկարյանճնշում`

պարտադիր է լրացման համար: Տվյալը խմբագրելիս բացվում են հետևյալ լրացման դաշտերը

 Չափում* - տվյալն ընտրվում է թափվող ցանկից

 Սիստոլիկ- թվային լարցման դաշտ

 Դիաստոլիկ- թվային լարցման դաշտ

 Չափմանմիավոր*- դաշտը լրացվում է լռելյայն` ըստ Չափում դաշտի ընտրված տվյալի

 Ամսաթիվ* - օրացույցային դաշտ  Հաստատել և Չեղյալ կոճակներ: Տվյալները մուտքագրելուց հետո հարկավոր է սեղմել հաստատել կոճակը:

13) Պացիենտը հավաստիացնում է, որ անցյալում չի ունեցել ալերգիկ ռեակցիաներ և ներկայումս նկատելի ալերգիա չունի`- լռելյայն դրված է ակտիվ թռչնանիշ:

14) Այն դեպքում, երբ պացիենտն ունի որևէ ալերգիա, ապա անհրաժեշտ է հանել թռչնանիշն ու սեղմելով Ալերգիա պլյուս կոճակը` լրացնել համապատասխան դաշտերը:

Ալերգենի տիպը*

Ռեակցիայի նկարագրություն` ICD10 *

 Հիմքը`

Կարգավիճակ`

Սկիզբ` Ավարտ`

Համընդհանուր անվանում

15) Հակացուցումներ պատվաստումն իրականացնելու համար

առկա չեն --տվյալն ընտրվում է թափվող ցանկից

14. Բոլոր անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո հարկավոր է սեղմել Հիշել կոճակը:

15. Փաստաթուղթը հնարավոր է խմբագրել միայն այն դեպքում, քանի դեռ լրացված չէ Պատվաստում փաստաթուղթը:

16. Այն դեպքում, երբ պացիենտի համար հակացուցումներ առկա չեն, ապա Օրագիր բաժնում կարտացոլվի Պատվաստաում փաստաթուղթը

17. Բացված փաստաթղթում հարկավոր է լրացնել հետևյալ դաշտերը`

18. Նախ և առաջ պետք է Պատվաստման կարգավիճակի թափվող ցանկից ընտրել Պատվաստումը պլանավորվել է տվյալը,

5) Պատվաստման տիպը* - տվյալն ընտրվում է թափվող ցանկից

6) Պլանավորման ամսաթիվ- օրացույցային դաշտ, հարկավոր է նշել այն օրը, երբ պացիենտը պետք է մոտենա պատվաստումը ստանալու

7) Պատվաստման նշանակման հիմնավորում* -տվյալն ընտրվում է թափվող ցանկից

8) Բրենդային անուն*-- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

9) Համընդհանուր անվանում`- լռելյայն լրացվում է բրենդային անվանումն ընտրելուց հետո

10) Ընդունման եղանակ`- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

11) Դեղաձև*, Դեղաչափ/Կոնցենտրացիա*- լռելյայն լրացվում է բրենդայի նանվանումն ընտրելուց հետո

19. Մասնակիցներ բաժնում անհրաժեշտ է լրացնել պատվաստման գործընթացի հետ առնչվող տեղամասային բուժքրոջ, իմուն կանխարգելման կաբինետի բժշկի և իմունկանխարգելման կաբինետի բուժքրոջ տվյալները: Դա անելու համար հարկավոր է լրացնել Մասնակիցներ բաժնում առկա հետևյալ դաշտերը`

1) Բուժհաստատության անվանումը- տվյալը լրացվում է լռելյայն` ըստ լրացնող հաստատության անվան

2) Ստորաբաժանում- տվյալն ընտրվում է թափվող ցանկից

3) Մասնագիտացում-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

4) Աշխատակից-տվյալն ընտրվում է թափվող ցանկից

Բոլոր անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո հարկավոր է պահպանել փաստաթուղթը` սեղմելով Հիշել կոճակը: Պատվաստանյութը պացիենտին տրամադրելուց հետո մուտքագրող օպերատորը կամ առաջնային օղակի բժիշկը պետք է Այցերի կառավարում ֆորմայում որոնի և գտնի պլանավորված այցն ու Պատվաստում փաստաթղթում կարգավիճակ փոփոխելով լրացնի Պատվաստումը կատարվել է և նշվի պատվաստման կատարման ամսաթիվը:

20. Եթե Բրենդային անուն տվյալի ներքո, երբ ընտրվում է այնպիսի պատվաստանյութ, որն առկա չէ պահեստում, ապա արտացոլվում է հետևյալ հաղորդագրությունը`«Տվյալ պատվաստանյութը առկա չէ  պահեստում!!!» որի դեպքում հարկավոր է սեղմել Պատվիրել կոճակը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
29.10.2021
N 4170-Լ
Հրաման