| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 29-Լ
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.3-րդ մասի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին արձանագրության ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները` համաձայն հավելված 2-ի:
i
2. Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ե. Կարապետյանին` մինչև 2020 թվականի հունվարի 20-ը, իսկ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ումրշատյանին` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը.
1) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի հետ գրավոր համաձայնեցնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված այլ փաստաթղթերը, տեղեկությունները, տեսանյութերը, լուսանկարները կամ այլ նյութերը տրամադրելու (հասանելի դարձնելու) պայմանները (ժամկետը, եղանակը և այլն).
2) մշակել սույն հրամանի 1-ին կետով սահմանված փաստաթղթերի լրացման ուղեցույց և տրամադրել դրանք լրացնող անձնակազմին:
(2-րդ կետը փոփ. 22.10.2021 թիվ 48-Լ հրաման)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 14-Լ հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2020 թվականի հունվարի 31-ը կարող Են օգտագործվել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 14-Լ հրամանով սահմանված արձանագրության ձևաթղթերը:
ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2019 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի դեկտեմբերի 30-ի
թիվ 29-Լ հրամանի
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ (ՃՏՊ) ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|Արձանագրությունը | | | | |
|կազմելու ամսաթիվը և |___________|___________|___________|___________|
|ժամը |օր |ամիս |տարի |ժամ |
|_____________________________________________________________________|
| 1. ՃՏՊ մասին ընդհանուր տվյալներ |
|_____________________________________________________________________|
|1.1. ՃՏՊ ամսաթիվը և | | | | |
|ժամը |___________|____________|___________|__________|
| |օր |ամիս |տարի |ժամ |
|_____________________|___________|____________|______________________|
|1.2. ՃՏՊ վայրի հասցեն| | | |
| |___________|____________|______________________|
| |մարզ |քաղաք/գյուղ |փողոց (այլ կողմնորոշիչ|
| | | |հասցե) |
|_____________________________________________________________________|
|2. ՃՏՊ-ին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների, ճանապարհային |
|նշանների և վնասված այլ գույքի մասին տվյալներ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1| |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Լքել է |[] Առկա է|ՏՄ առկայությունը |[] Լքել է |[] Առկա է |
|ՃՏՊ վայրը | | |ՃՏՊ վայրը | |
|_____________________|_______________________|_______________________|
| |Հաշվառման համարանիշը | |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է |Հաշվառման վկայագիր |[] Առկա|[] Առկա է |
| չէ | _________| | չէ | _________ |
| | սերիան, | | | սերիան, |
| | համարը | | | համարը |
|_____________________|_______________________|_______________________|
| |ՃՏՊ վայրում | |
|_____________________|երթևեկությունը |_______________________|
| |կարգավորող ճանապարհային| |
|_____________________|նշանները` ըստ ՃԵԿ-ի |_______________________|
| | | |
|_____________________________________________________________________|
|ՃՏՊ-Ի հետևանքով |[] Առկա |[] Առկա է ՏՄ 1-ում |
|վնասված այլ գույք| չէ |__________________________________________|
| | |[] Առկա է ՏՄ 2-ում |
| | |__________________________________________|
| | |[] Առկա է ______________________ հասցեում |
|_____________________________________________________________________|
|3. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդների մասին տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1 | |ՎԱՐՈՐԴ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
| |Անունը և ազգանունը | |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է |Վարորդական վկայական |[] Առկա|[] Առկա է |
| չէ | _________| | չէ | _________ |
| | սերիան, | | | սերիան, |
| | համարը | | | համարը |
|________|____________|_______________________|_______|_______________|
|[] Սթափ |[] Ոչ սթափ |Վարորդի սթափություն |[] Սթափ|[] Ոչ սթափ |
|_____________________|_______________________|_______________________|
| |Հեռախոսահամարը | |
|_____________________________________________________________________|
|4. ՃՏՊ-ի վայրի և պայմանների մասին տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|4.1. ՃՏՊ պահին |[] Պարզ ցերեկային [] Արևային |
|տեսանելիությունը և |[] Պարզ գիշերային [] Անձրևային |
|եղանակային պայմանները |[] Ցերեկային մառախլապատ [] Ձյուն |
| |[] Գիշերային մառախլապատ [] Կարկուտ |
|______________________|______________________________________________|
|4.2. ՃՏՊ վայրի |[] Ասֆալտբետոնյա [] Մանրախիճ հիմնային|
|ճանապարհային ծածկույթը|[] Ցեմենտբետոնյա [] Այլ _____________|
| |[] Սալաքարային |
|______________________|______________________________________________|
|4.3. ՃՏՊ պահին |[] Չոր [] Մերկասառույց |
|ճանապարհի վիճակը |[] Թաց [] Ծածկված կոշտացած ձյունով|
| |[] Ձյունապատ [] Այլ _____________ |
|_____________________________________________________________________|
|5. ՃՏՊ-ին նախորդող պահին իրենց գործողությունների մասին վարորդների |
|նշումները |
|_____________________________________________________________________|
| |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1 |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
|5.1. ՏՄ-ների | _________________ ից | _________________ ից |
|երթևեկության |(քաղաք, գյուղ և |(քաղաք, գյուղ և |
|ուղղության վերաբերյալ|(կամ) փողոց կամ այլ |(կամ) փողոց կամ այլ |
| |կողմնորոշիչ) |կողմնորոշիչ) |
| | | |
| | ___________________ | ___________________ |
| |(քաղաք, գյուղ և |(քաղաք, գյուղ և |
| |(կամ) փողոց կամ այլ |(կամ) փողոց կամ այլ |
| |կողմնորոշիչ) |կողմնորոշիչ) |
|_____________________|_______________________|_______________________|
|5.2. ՏՄ-ների |[] Առաջին [] Հինգերորդ|[] Առաջին [] Հինգերորդ |
|երթևեկության մասերը`| գոտի գոտի | գոտի գոտի |
|ըստ գծանշումների կամ |[] Երկրորդ [] Վեցերորդ |[] Երկրորդ [] Վեցերորդ |
|ճանապարհային | գոտի գոտի | գոտի գոտի |
|երթևեկության |[] Երրորդ [] Հանդիպա- |[] Երրորդ [] Հանդիպակաց|
|կանոնների | գոտի կաց | գոտի գոտիներ |
|(հաշված տվյալ |[] Չորրորդ գոտիներ |[] Չորրորդ |
|ուղղության երթևեկելի | գոտի | գոտի |
|մասի աջ եզրից) |[] Կողնակ |[] Կողնակ |
|_____________________|_______________________|_______________________|
|5.3. Գործողություննե-|[] Երթևեկության սկիզբ |[] Երթևեկության սկիզբ |
|րի վերաբերյալ |[] ՈՒղիղ երթևեկություն |[] ՈՒղիղ երթևեկություն |
| |[] Աջ վերադասավորում |[] Աջ վերադասավորում |
| |[] Ձախ վերադասավորում |[] Ձախ վերադասավորում |
| |[] Անշարժ վիճակ |[] Անշարժ վիճակ |
| |[] Աջ շրջադարձ |[] Աջ շրջադարձ |
| |[] Հետադարձ |[] Հետադարձ |
| |[] Վազանց |[] Վազանց |
| |[] Արգելակում |[] Արգելակում |
| |[] Կայանված |[] Կայանված |
| |[] Ձախ շրջադարձ |[] Ձախ շրջադարձ |
| |[] Հետընթաց |[] Հետընթաց |
| |[] Կողանցում |[] Կողանցում |
| |[] Կայանում |[] Կայանում |
|_____________________|_______________________|_______________________|
|5.4. ՏՄ-ների բախման |1-ին բախում|ՏՄ _ |ՏՄ _ |1-ին բախում|ՏՄ _ |ՏՄ _ |
|հաջորդականության | | | | | | |
|վերաբերյալ` ըստ տվյալ|___________|_____|_____|___________|_____|_____|
|վարորդի |2-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |2-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |
|(կիրառելի է միայն | | | | | | |
|ՃՏՊ-ին երկուսից ավել |___________|_____|_____|___________|_____|_____|
|ՏՄ-ների առնչության |3-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |3-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |
|դեպքում) | | | | | | |
|_____________________|_______________________|_______________________|
|5.5. Լուսային |[] Գաբարիտային |[] Գաբարիտային |
|ազդանշանների |[] Վթարային ազդանշան |[] Վթարային ազդանշան |
|վերաբերյալ |[] Հակամառախուղային |[] Հակամառախուղային |
| |լապտեր |լապտեր |
| |[] Հեռահար [] Մոտակա |[] Հեռահար [] Մոտակա |
| |[] Թարթիչ աջ [] Թարթիչ |[] Թարթիչ աջ [] Թարթիչ |
| | ձախ | ձախ |
|_____________________|_______________________|_______________________|
|5.6. Խաչմերուկ մուտք |[] Կարմիր |[] Կարմիր |
|գործելու պահին |[] Կարմիր և դեղին |[] Կարմիր և դեղին |
|լուսացույցի ազդանշանի|[] Դեղին |[] Դեղին |
|վերաբերյալ |[] Կանաչ |[] Կանաչ |
|(կիրառվում է |[] Չէր աշխատում |[] Չէր աշխատում |
|կարգավորվող | | |
|խաչմերուկներում | | |
|ՃՏՊ-ների դեպքում) | | |
|_____________________|_______________________|_______________________|
|5.7. Այլ վարորդների |[] Համաձայն եմ |[] Համաձայն եմ |
|նշումների վերաբերյալ |_______________________|_______________________|
|համաձայնության |[] Համաձայն չեմ |[] Համաձայն չեմ |
|(անհամաձայնության) | հետևյալ նշումներին`| հետևյալ նշումներին`|
|վերաբերյալ |_______________________|_______________________|
| |Կետը|Վարորդի այլ նշումը|Կետը|Վարորդի այլ նշումը|
| | |կետի վերաբերյալ | |կետի վերաբերյալ |
| |____|__________________|____|__________________|
| | | | | |
| |____|__________________|____|__________________|
| | | | | |
| |____|__________________|____|__________________|
| | | | | |
|_____________________|_______________________|_______________________|
|5.8. ՃՏՊ-ի առաջացման |[] Մեղավոր եմ |[] Մեղավոր եմ |
|մեջ իրենց | | |
|մեղավորության |[] Մեղավոր չեմ |[] Մեղավոր չեմ |
|վերաբերյալ (նախնական)| | |
|_____________________________________________________________________|
|6. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդները սույնով հայտարարում են |
|(յուրաքանչյուրն իր նշումների մասով), որ ներկայացված տեղեկատվությունը |
|համապատասխանում է իրականությանը, և գիտակցում են, որ կեղծ |
|տեղեկատվություն ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կարող |
|են ենթարկվել օրենքով նախատեսված, այդ թվում` քրեական |
|պատասխանատվության, որի համար ստորագրում են` |
|_____________________________________________________________________|
| 7. Ստորագրություններ |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1 | |ՎԱՐՈՐԴ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
| |Ստորագրությունը | |
|_____________________________________________________________________|
|Արձանագրությունը| |
|կազմեց | |
| |____________________________________________________|
| |Անունը, ազգանունը, կրծքանշանի համարը|Ստորագրությունը|
._____________________________________________________________________.
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ (ՃՏՊ) ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|Արձանագրությունը | | | | |
|կազմելու ամսաթիվը և |___________|___________|___________|___________|
|ժամը |օր |ամիս |տարի |ժամ |
|_____________________________________________________________________|
| 1. ՃՏՊ մասին ընդհանուր տվյալներ |
|_____________________________________________________________________|
|1.1. ՃՏՊ ամսաթիվը և | Ըստ կից տեսագրության |
|ժամը | |
|_____________________|_______________________________________________|
|1.2. ՃՏՊ վայրի հասցեն| | | |
| |___________|____________|______________________|
| |մարզ |քաղաք/գյուղ |փողոց (այլ կողմնորոշիչ|
| | | |հասցե) |
|_____________________________________________________________________|
|2. ՃՏՊ-ին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների, ճանապարհային |
|նշանների և վնասված այլ գույքի մասին տվյալներ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1| |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Լքել է |[] Առկա է|ՏՄ առկայությունը |[] Լքել է |[] Առկա է |
|ՃՏՊ վայրը | | |ՃՏՊ վայրը | |
|_____________________|_______________________|_______________________|
| |Հաշվառման համարանիշը | |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է |Հաշվառման վկայագիր |[] Առկա|[] Առկա է |
| չէ | _________| | չէ | _________ |
| | սերիան, | | | սերիան, |
| | համարը | | | համարը |
|_____________________|_______________________|_______________________|
| |ՃՏՊ վայրում | |
|_____________________|երթևեկությունը |_______________________|
| |կարգավորող ճանապարհային| |
|_____________________|նշանները` ըստ ՃԵԿ-ի |_______________________|
| | | |
|_____________________________________________________________________|
|ՃՏՊ-Ի հետևանքով |[] Առկա |[] Առկա է ՏՄ 1-ում |
|վնասված այլ գույք| չէ |__________________________________________|
| | |[] Առկա է ՏՄ 2-ում |
| | |__________________________________________|
| | |[] Առկա է ______________________ հասցեում |
|_____________________________________________________________________|
|3. ՃՏՊ-ին նախորդող պահին իրենց գործողությունների մասին վարորդների |
|նշումները |
|_____________________________________________________________________|
| |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1 |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
|ՏՄ-ների երթևեկության | _________________ ից | _________________ ից |
|ուղղության վերաբերյալ|(քաղաք, գյուղ և |(քաղաք, գյուղ և |
| |(կամ) փողոց կամ այլ |(կամ) փողոց կամ այլ |
| |կողմնորոշիչ) |կողմնորոշիչ) |
| | | |
| | ___________________ | ___________________ |
| |(քաղաք, գյուղ և |(քաղաք, գյուղ և |
| |(կամ) փողոց կամ այլ |(կամ) փողոց կամ այլ |
| |կողմնորոշիչ) |կողմնորոշիչ) |
|_____________________________________________________________________|
|4. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդների և մեղավորության մասին |
|տեղեկատվություն և ստորագրություններ |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1 | |ՎԱՐՈՐԴ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
| |Անունը և ազգանունը | |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է |Վարորդական վկայական |[] Առկա|[] Առկա է |
| չէ | _________| | չէ | _________ |
| | սերիան, | | | սերիան, |
| | համարը | | | համարը |
|________|____________|_______________________|_______|_______________|
|[] Սթափ |[] Ոչ սթափ |Վարորդի սթափություն |[] Սթափ|[] Ոչ սթափ |
|_____________________|_______________________|_______________________|
| |Հեռախոսահամարը | |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Մեղավոր եմ |ՃՏՊ-ի առաջացման մեջ |[] Մեղավոր եմ |
| |իրենց մեղավորության | |
|[] Մեղավոր չեմ |վերաբերյալ (նախնական) |[] Մեղավոր չեմ |
|_____________________________________________________________________|
|5. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդները սույնով հայտարարում են |
|(յուրաքանչյուրն իր նշումների մասով), որ ներկայացված տեղեկատվությունը |
|համապատասխանում է իրականությանը, և գիտակցում են, որ կեղծ |
|տեղեկատվության ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կարող |
|են ենթարկվել օրենքով նախատեսված, այդ թվում` քրեական |
|պատասխանատվության, որի համար ստորագրում են` |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1 | |ՎԱՐՈՐԴ 2 |
|_____________________|_______________________|_______________________|
| |Ստորագրությունը | |
|_____________________________________________________________________|
|Արձանագրությունը| |
|կազմեց | |
| |____________________________________________________|
| |Անունը, ազգանունը, կրծքանշանի համարը|ստորագրությունը|
._____________________________________________________________________.
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի դեկտեմբերի 30-ի
թիվ 29-Լ հրամանի
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ (ՃՏՊ) ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Նյութական վնասով ՃՏՊ-ի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմն ու կառուցվածքը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
1) պետք է կազմված լինի ՃՏՊ վայրի սխեմա` ձեռքով կամ համակարգչային եղանակով, որտեղ արտացոլվում են ստորև տվյալները (նշումները)`
ա. ՃՏՊ-ին առնչվող ճանապարհի (ների) (պողոտա, փողոց, նրբանցք և այլն) անվանումը, իսկ միջբակային տարածքի (ճանապարհի) դեպքում` բակային տարածք նշումը,
բ. ՃՏՊ-ին առնչվող ճանապարհի (ների) (պողոտա, փողոց, նրբանցք և այլն) լայնությունը,
գ. ՃՏՊ-ի վայրում կատարված և ՃՏՊ-ի վրա ազդեցություն ունեցած գծանշումները (առկայության դեպքում), իսկ կարգավորողի առկայության դեպքում` կարգավորողի կարգադրություններն ու ազդանշանները ՃՏՊ-ին նախորդող պահին,
դ. ՃՏՊ-ի վայրում տրանսպորտային միջոցների հետվթարային դիրքերի սխեմատիկ պատկերն` ըստ տրանսպորտային միջոցների ուղղությունների և հաշվառման համարանիշերի,
ե. ՃՏՊ-ի վայրում տրանսպորտային միջոցների հետվթարային դիրքերն անշարժ կողմնորոշիչի և միմյանց նկատմամբ, իսկ եթե որևէ պատճառով տեղի է ունեցել վթարին մասնակից տրանսպորտային միջոցի(ների) տեղաշարժ` նշումներ այդ մասին` հայտնի լինելու դեպքում (վարորդի հայտարարություն կամ այլ հիմքեր) գրառելով նաև վերջիններիս պատճառները,
զ. ՃՏՊ-ի հետևանքով առաջացած հետքերի առկայության դեպքում (արգելակային, քերծվածք, սահք, հեղուկ, հող և այլն) դրանց սխեմատիկ արտապատկերումը և հեռավորությունը (չափային տվյալները) սույն ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված միևնույն անշարժ կողմնորոշիչի նկատմամբ,
է. ՃՏՊ-ի հետևանքով տրանսպորտային միջոցից պոկված (շպրտված) իրերի առկայության դեպքում (արգելակային, քերծվածք, սահք, հեղուկ, հող և այլն) դրանց սխեմատիկ արտապատկերումը և հեռավորությունը (չափային տվյալները) սույն ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված միևնույն անշարժ կողմնորոշիչի նկատմամբ,
ը. երթևեկելի մասում խոչընդոտների (փոսեր, տրանսպորտային միջոցներ, այլ առարկաներ և այլն) առկայության դեպքում` դրանց չափերը, խորությունը, դրանց սխեմատիկ արտապատկերումը և հեռավորությունը (չափային տվյալները) սույն ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված միևնույն անշարժ կողմնորոշիչի նկատմամբ.
2) պետք է ՃՏՊ վայրում առնվազն հինգ տարբեր դիրքերից կատարված լինեն լուսանկարներ, որոնք առնվազն արտացոլում են`
ա. պատահարից հետո պատահարին մասնակից բոլոր ավտոտրանսպորտային միջոցների դիրքերն անշարժ կողմնորոշիչների և միմյանց նկատմամբ (ընդ որում դա պետք է կատարվի այնպես, որ դրանցից գոնե մեկում տեսանելի լինեն նաև ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը),
բ. պատահարից վնասված ավտոտրանսպորտային միջոցների վրա առկա մեխանիկական վնասվածքները.
3) եթե ՃՏՊ հետևանքով ավտոտրանսպորտային միջոցներից բացի վնասվել է նաև այլ գույք, ապա պետք է կատարված լինեն տվյալ վնասված գույքի` առնվազն երկու տարբեր դիրքերից լուսանկարներ.
4) եթե ՃՏՊ-ում ներգրավված է ՀՀ և ԱՀ իրավասու պետական մարմինների կողմից չհաշվառված ավտոտրանսպորտային միջոց, ապա պետք է կատարված լինեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի կամ նմանատիպ այլ փաստաթղթի լուսանկարները:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ՃՏՊ վայրի սխեմային, ինչպես նաև սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված լուսանկարներին կարող է փոխարինել`
1) ՃՏՊ-ի ամբողջական տեսագրությունը, որտեղ հստակ երևում են ՃՏՊ-ի մեխանիզմը և տրանսպորտային միջոցների շարժման ուղղությունները, իսկ ՃՏՊ-ն կարգավորվող խաչմերուկում տեղի ունեցած լինելու դեպքում` նաև ավտոտրանսպորտային միջոցների` խաչմերուկ մուտք գործելու պահին համապատասխան լուսացույցի (լուսացույցերի) ազդանշանը (ազդանշանները), և (կամ)
2) անօդաչու թռչող սարքի միջոցով վերևից կատարված ՃՏՊ վայրի` ճանապարհային ոստիկանության և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի միջև համաձայնեցված տեխնիկական պահանջներին բավարարող ամբողջական տեսագրությունը, որն արտացոլում է ՃՏՊ-ի վայրի և դրանում տրանսպորտային միջոցների հետ կապված ՃՏՊ վայրի սխեմայում ներառման ենթակա ելակետային տվյալները:
3. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեսագրությունը կարող է փոխարինել նաև սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված լուսանկարներին: