Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 դեկտեմբերի 2021 թվականի N 82-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 48-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգի.

i

1) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1 և 4.2 կետերը` հետևյալ բովանդակությամբ.

«4.1 Սույն կարգի 4-րդ կետով սահմանված համապատասխան անձ չլինելու և սույն կարգով սահմանված 2 անգամ հայտարարված մրցույթին համապատասխան Մանկավարժի չմասնակցելու դեպքում` տնօրենը կարող է մինչև տվյալ ուսումնական տարվա կիսամյակի ավարտը կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր այն անձի հետ, ով ունի`

ա) վերջին 10 տարվա ընթացքում 2 տարվա տվյալ մասնագիտությամբ աշխատանքային փորձ, կամ

բ) վերջին 5 տարվա ընթացքում տվյալ մասնագիտությամբ վերապատրաստման վկայական` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված ուսուցման ծրագրով:

4.2 Սույն կարգի 4.1 կետով սահմանված Մանկավարժի պաշտոնը զբաղեցված լինելու դեպքում, մրցույթում հաղթող ճանաչված Մասնակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որն ուժի մեջ է մտնում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին հաջորդող կիսամյակի առաջին օրվանից:

i

2) 11-րդ կետում «զբաղվածության ծառայությանը» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայությանը» բառերով:

i

3) 13-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ մրցույթը կազմակերպվում է փաստաթղթերի ընդունման ավարտման օրվանից հետո` երրորդ աշխատանքային օրը:»: բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.12.2021
N 82-Ն
Հրաման