ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 8-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կատարված կազմհաստիքային փոփոխությունների կապակցությամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության ելքի ինդեքսները հաստատելու, փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները կանոնակարգելու մասին» թիվ 1-Լ հրամանով հաստատված հավելվածի 91-րդ կետը լրացնել նոր ենթակետերով` հետևյալ խմբագրությամբ`
«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ 91/2»:
«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ 91/3»:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի և Լոռու մարզի գումարտակների գործարկման պահից:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին /աշխատողներին/:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
16 մարտի 2022թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 17 մարտի 2022 թվական: