ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
2 փետրվարի 2022 թվականի N 437-Լ
«ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ COVID-19-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն` մինչև 150 մահճակալով (մինչև 110` սոմատիկ, մինչև 40` վերակենդանացման):
2. Սույն բաժանմունքում կազմակերպել միայն կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:
3. «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Էդուարդ Բարսեղյանին`
1) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:
4. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
5. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`
սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով:
6. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պարտականությունները կատարող Գարուշ Այվազյանին`
սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև վերապրոֆիլավորված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը:
7. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
8. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
9. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 31-ից ծագած հարաբերությունների վրա:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ