ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
31 մարտի 2022 թվականի N 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-ին կետերը և 16-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) IV գլխի 5-րդ կետի 6-րդ ենթակետի «Գծագրական նյութեր» մասը լրացնել նոր` «է.» պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «է. օրենքով սահմանված դեպքերում օբյեկտների շինարարական հրապարակը համալրվում է նաև տեսախցիկներով` շինարարական աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածում:»:
2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները կիրառելի չեն մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի նկատմամբ:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2022 թվական: