ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի հունվարի 16-ին
«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետում «Ազգային ժողովի վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «Հաշվեքննիչ պալատ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում` նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
|
2018 թ. հունվարի 30 Երևան ՀՕ-61-Ն
|