Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

1) 7.6-րդ ենթակետի «ներկրման» բառը փոխարինել «մեծածախ առևտրի» բառերով, իսկ «5000-ապատիկի» բառը` «1000-ապատիկի» բառով.

2) 7.9-րդ ենթակետի «արտահանման» բառը փոխարինել «մատակարարման (ներառյալ` երաշխավորված)» բառերով, իսկ «5000-ապատիկի» բառը` «1000-ապատիկի» բառով.

3) 7.14-րդ ենթակետի «շուկային մատուցվող» բառերը փոխարինել «շուկայի օպերատորի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. փետրվարի 22
Երևան
ՀՕ-102-Ն

 

 

pin
ՀՀ 07.02.2018
N ՀՕ-102-Ն օրենք