Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Կենտրոնական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բանկերի, օտարերկրյա պետությունների ֆինանսական կազմակերպությունների, կենտրոնական և այլ բանկերի, ֆինանսական վերահսկողների ու կարգավորողների, ինչպես նաև նրանց միությունների հետ կարող է իր իրավասության շրջանակներում կնքել միջազգային պայմանագիր չհանդիսացող ոլորտային համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և այլ փաստաթղթեր` այդ մասին նախապես ծանուցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին: Սույն մասով նախատեսված փաստաթղթերը ստորագրում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա լիազորությամբ` այլ անձը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 29
Երևան
ՀՕ-247-Ն

 

 

pin
ՀՀ 23.03.2018
N ՀՕ-247-Ն օրենք