Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

 «6) պահպանել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.

 «7.1. Երևանի ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել`

1) օրենքով նման իրավունք ունեցող անձինք.

2) Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները.

3) Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի հրավիրած` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները կամ այլ անձինք:

 7.2. Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որն ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

 «5.1) հաստատում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.»:

 

i

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «և ապահովում նրա բնականոն գործունեությունը» բառերով.

2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

 «14.1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-256-Ն

 

 

pin
ՀՀ 23.03.2018
N ՀՕ-256-Ն օրենք