ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.3-րդ հոդվածով.
«Հոդված 14.3. Փոխադարձության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող դրույքաչափը
1. Փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել պետական տուրքի` օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող այլ դրույքաչափեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-352-Ն
|