Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում`

ա. 1-ին կետը «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման,» բառերով, իսկ նույն կետի «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

 

«1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա­գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում ԿՄ Ա Վ (միայն արտադրության մասով)
1.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա­գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացում ԿՄ Ա»,

 

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ կետերով.

 

«8.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820  ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում ԿՄ Ա
8.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820  ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում ԿՄ Ա».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին:»:

 

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ և իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրականացման ծանուցում:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.2-րդ և 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցումը պետք է ներկայացվի մինչև լրացուցիչ խմբաքանակների իրացումը կամ ներմուծումը:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.2-րդ և 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները չեն կարող գերազանցել սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.1-ին և 8.1-ին կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2018 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-358-Ն

 

 

pin
ՀՀ 13.06.2018
N ՀՕ-358-Ն օրենք