Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2019 թվականի N 556-Ա

 

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2019 թվականի մայիսի 22-25-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Արևելյան գործընկերության նախաձեռնության 2-րդ պլատֆորմի շրջանակներում գործող «Տեխնիկական կանոնակարգերի և հարակից ենթակառուցվածքների համակարգերի բարեփոխում» առևտրի հարցերով պանելի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Կոտոլյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 20
Երևան

 


 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.05.2019
N 556-Ա
Որոշում