Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1987 թվականի մայիսի 29-ի «Ինքնաօղեթորման համար պատասխանատվության մասին» հրամանագրին համապատասխան Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

Հայկական ՍՍՀ օրենսդրական ակտերում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

I. Հայկական ՍՍՀ 1961 թվականի մարտի 7-ի օրենքով հաստատված հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1961 թ., N 7, հոդվ. 41, 1973 թ., N 13, հոդվ. 110, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 23, հոդվ. 316).

i

1) օրենսգրքի 27 հոդվածի երկրորդ մասում «մինչև երեք հարյուր ռուբլու» բառերը փոխարինել «մինչև հինգ հարյուր ռուբլու» բառերով.

i

2) օրենսգրքի 159 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ինքնաթոր օդի, ճաճա, արակա, թթի օղի, բրագա կամ տնային եղանակով այլ թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով, դրանց արտադրության համար ապարատներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով, որ կատարվել է վարչական տույժ նշանակելուց հետո կրկին անգամ մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով` երկու հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլի:

Ինքնաթոր օղի, ճաճա, արակա, թթի օղի, բրագա կամ տնային եղանակով այլ թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով, դրանց արտադրության համար ապարատներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով, որ կատարվել է սույն հոդվածով նախատեսված հանցագործությունների համար նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով»:

II. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985 թ., N 23, հոդվ. 295, 1986 թ., N 10, հոդվ. 89, N 12, հոդվ. 94, N 18, հոդվ. 148).

1 ) օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 174.2 հոդվածով.

 

«Հոդված 174.2. Տնային եղանակով թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով

 

Ինքնաթոր օղի, ճաճա, արակա, թթի օղի, բրագա կամ տնային եղանակով այլ թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով, դրանց արտադրության համար ապարատներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով`

առաջացնում է տուգանքի նշանակում հարյուրից մինչև երեք հարյուր ռուբլու չափով».

2) օրենսգրքի 224 հոդվածում`

առաջին մասը «174» թվից հետո լրացնել «174.2» թվով.

երկրորդ մասի 1-ին կետի առաջին և երրորդ պարբերությունները «174» թվից հետո լրացնել «174.2» թվով.

3) օրենսգրքի 264 հոդվածի առաջին մասը լրացնել «Ինքնաթոր օղին և տնային եղանակով պատրաստված այլ թունդ ոգելից խմիչքները, դրանց արտադրության համար ապարատները ոչնչացվում են գործը քննելուց հետո»:

4) օրենսգրքի 284 հոդվածը «174» թվից հետո լրացնել «174.2» թվով:

III. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թվականի մայիսի 29-ի «Հարբեցողության և ալկոհոլիզմի դեմ պայքարն ուժեղացնելու և ինքնաթոր խմիչքների պատրաստումն արմատախիլ անելու միջոցառումների մասին» հրամանագրում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985 թ., N 10, հոդ. 129).

1) հրամանագրի 14 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Ինքնաթոր օղի, ճաճա, արակա, թթի օղի, բրագա կամ տնային եղանակով այլ թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով, դրանց արտադրության համար ապարատներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով առաջացնում է վարչական տույժի նշանակում տուգանքի ձևով` հարյուրից մինչև երեք հարյուր ռուբլու չափով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում են քրեական պատասխանատվություն և պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով երկու հարյուրից մինչև հինգ հարյուր ռուբլու չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են ինքնաթոր օղի, ճաճա, արակա, թթի օղի, բրագա կամ տնային եղանակով այլ թունդ ոգելից խմիչքներ պատրաստելու կամ պահելու, դրանց արտադրության համար ապարատներ պատրաստելու կամ պահելու համար` ինչպես վաճառելու նպատակով, այնպես էլ առանց այդպիսի նպատակի, այլև նշված ոգելից խմիչքների կամ ապարատների վաճառքի համար նախկինում դատապարտված անձի կողմից, առաջացնում են քրեական պատասխանատվություն և պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով».

2) հրամանագրի 17 հոդվածում «16 հոդվածով նախատեսված» բառերը փոխարինել «14 հոդվածի առաջին մասով և 16 հոդվածով նախատեսված» բառերով:

IV. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թվականի ապրիլի 28-ի (Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 46.1 հոդվածին համապատասխան քրեական պատասխանատվությունից ազատված անձանց նկատմամբ վարչական տույժի միջոցներ կիրառելու կարգի մասին» հրամանագրի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1977 թ., N 8, հոդվ. 64) 3 հոդվածում «տուգանք` մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «տուգանք` մինչև հարյուր ռուբլու չափով, իսկ շահադիտական իրավախախտումների և հարբեցողության դեմ պայքարի օրենսդրության խախտումների համար` մինչև երեք հարյուր ռուբլի» բառերով:

 

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար` Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

30 սեպտեմբերի 1987 թվականի,

քաղ. Երևան

N 1031-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
30.09.1987
N 1031-XI.
Հրամանագիր