Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ծրագրերը» բառից հետո լրացնել «(ներառյալ` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը)» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ կետով.

«25) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցներ, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է Երևանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը համարվում են հատուկ ծրագրեր և կարող են կազմված չլինել քաղաքապետի կողմից:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հուլիսի 16
Երևան
ՀՕ-117-Ն

 

 


 

 

pin
ՀՀ 28.06.2019
N ՀՕ-117-Ն օրենք