Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 փետրվարի 2016 թվականի N 124-Ա/Ք

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. N 647-Ա/Ք հրամանի`

1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում «0413 Կառավարում և վարչարարություն» բաժնի «041301.00.6 Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041301.02.6 Հանրային կառավարում» տողով.

2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

ա. «0111 Կրթական գիտություններ» բաժնի «011101.00.7 Կրթական գիտություններ» մասնագիտության 3-րդ սյունակը շարադրել նոր խմբագրությամբ.

«011101.01.7 Կրթական գիտություններ

011101.02.7 Դիդակտիկա

011101.03.7 Կրթության գնահատում և թեստավորում

011101.04.7 Կրթության կազմակերպում

011102.05.7 Կրթության կառավարում

011101.06.7 Մասնագիտական կրթության տեսություն և մեթոդիկա

011101.07.7 Ուսումնական ծրագրերի մշակում».

բ. «0551 Ֆիզիկա» բաժնի «055101.00.7 Ֆիզիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «055101.10.7 Օպտիկա» տողով.

գ. «0314 Սոցիոլոգիա» բաժնի «031401.00.7 Սոցիոլոգիա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031401.04.7 Կանայք, առաջնորդություն և զարգացում» տողով.

դ. «0222 Պատմություն և հնագիտություն» բաժնի «022201.00.7 Պատմություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «022201.04.7 Հայաստանի հարակից երկրների պատմություն» տողով.

ե. «0714 էլեկտրոնիկա և ավտոմատացում» բաժնի «071403.00.7 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «071403.03.7 Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» տողը.

զ. «0714 էլեկտրոնիկա և ավտոմատացում» բաժնի «071401.00.7 էլեկտրոնիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071401.04.7 Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» տողով.

է. «0231 Բանասիրություն» բաժնի «023101.00.7 Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «023101.03.7 Հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն» տողը և այն լրացնել նոր` «023101.03.7 Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» տողով.

ը. «0312 Քաղաքագիտություն» բաժնի «031201.00.7 Քաղաքագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «031201.02.7 Հանրային կառավարում» տողը և այն լրացնել նոր` «031201.02.7 Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» տողով.

թ. «0312 Քաղաքագիտություն» բաժնի «031201.00.7 Քաղաքագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «031201.07.7 Տարածաշրջանային քաղաքականություն» տողը և այն լրացնել նոր` «031201.07.7 Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն » տողով.

ժ. «0413 Կառավարում և վարչարարություն» բաժնի «041301.00.7 Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041301.24.7 Հանրային քաղաքականություն» և «041301.25.7 Հանրային ֆինանսների կառավարում» տողերով.

ժա. «0414 Շուկայագիտություն» բաժնի «041401.00.7 Շուկայագիտություն (մարքեթինգ)» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041401.05.7 Կոմերցիա» և «041401.06.7 Բիզնեսի կազմակերպում» տողերով.

ժբ. «0611 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» բաժնի «061102.00.7 Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը շարադրել նոր խմբագրությամբ. «061102.01.7 Ծրագրային ճարտարագիտություն

061102.02.7 Ինտեգրալ սխեմաների և համակարգերի մշակման ծրագրային միջոցներ».

ժգ. «1014 Սպորտ» բաժնի «101401.00.7 Սպորտ» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «101401.03.7 Ադապտիվ սպորտ» տողով.

ժդ. «0561 Մաթեմատիկա» բաժնի «056101.00.7 Մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ սյունակը շարադրել նոր խմբագրությամբ.

«056101.01.7 Մաթեմատիկա

056101.02.7 Կիրառական մաթեմատիկա

056101.03.7 Ֆունկցիաների տեսություն

056101.04.7 Դիֆերենցիալ հավասարումներ

056101.05.7 Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն

056101.06.7 Հանրահաշիվ և երկրաչափություն

056101.07.7 Օպտիմիզացիայի մեթոդներ».

ժե. «0723 Տեքստիլ արդյունաբերություն» բաժնի «072301.00.7 Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «072301.02.7 Կաշվի և մորթու տեխնոլոգիա» տողը և այն լրացնել նոր` «072301.02.7 Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա» տողով.

 

Արմեն Աշոտյան

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
22.02.2016
N 124-Ա/Ք
Հրաման