ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2016 թվականի N 149-Ա/2
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. N 647-Ա/Ք հրամանի հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում` «0114 Առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն» բաժնի «011401.00.7 Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «011401.24.7 Իրավագիտություն» տողով:
Լևոն Մկրտչյան