ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 մայիսի 2016 թվականի N 441-Ա/2
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. N 647-Ա/Ք հրամանի հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`
1) «0313 Հոգեբանություն» բաժնի «031301.00.7 Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031301.14.7 Կիրառական հոգեբանություն» տողով.
2) «0231 Բանասիրություն» բաժնի «023101.00.7 Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «023101.07.7 Հայոց լեզու» և «023101.08.7 Հայ գրականություն» տողերով.
3) «053 Քիմիա» բաժնի «053101.00.7 Քիմիա» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «053101.05.7 Ֆիզիկական և կոլոիդ քիմիա» տողը և այն լրացնել նոր` «053101.05.7 Ֆիզիկական քիմիա» տողով.
4) «0312 Քաղաքագիտություն» բաժնի «031201.00.7 Քաղաքագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031201.08.7 Տարածաշրջանային քաղաքականություն» տողով.
5) «0511 Կենսաբանություն» բաժնի «051101.00.7 Կենսաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «051101.10.7 Կենսահնագիտություն» տողով:
Լևոն Մկրտչյան