ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
15 նոյեմբերի 2018 թվականի N 1550-Ա/2
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանի հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում` «0562 Վիճակագրություն» բաժնի «056201.00.6-Վիճակագրություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «056201.02.6-Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» տողով:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(պաշտոնակատար)