ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
10 մայիսի 2017 թվականի N 509-Ա/2
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՄ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» թիվ 647-Ա/Ք հրամանի`
1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում` «0315 Մշակութաբանություն» բաժնի «031501.00.6-Մշակութաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031501.02.6-Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն» տողով:
2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`
ա. «0413 Կառավարում և վարչարարություն» բաժնի «041301.00.7-Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041301.28.7-Բուժհաստատությունների կառավարում» տողով:
բ. «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում» բաժնի «071403.00.7 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071403.03.7 Ազդանշանների թվային մշակում» տողով:
գ. «0311 Տնտեսագիտություն» բաժնի «031101.00.7-Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041301.19.7-Տվյալների գիտությունը բիզնեսում» տողով:
դ. «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում» բաժնի «071403.00.7 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «071403.02.7 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» տողը և այն լրացնել նոր` «071403.02.7 Հեռահաղորդակցություն» տողով.
ե. «0321 Լրագրություն» բաժնի «032101.00.7 Լրագրություն» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «032101.05.7 Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն» տողը և այն լրացնել նոր` «032101.05.7 Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» տողով:
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ