Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 օգոստոսի 2017 թվականի N 925-Ա/2

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՄ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանի`

1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

 ա. «0231 Բանասիրություն» բաժնի «023102.00.6-Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «023102.08.6-Չինարեն լեզու և գրականություն» տողով.

բ. «0716 Ցամաքային և օդային փոխադրամիջոցներ» բաժնի «071603.00.6-Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071603.04.6-Թռչող ապարատներ և շարժիչներ» և «071603.05.6 Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում» տողերով.

գ. «0841-Անասնաբուժություն» բաժնի «084101.00.6-Անասնաբուժություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «084101.03.6-Դեղագիտություն» տողով:

2) Հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

 ա. «0231-Բանասիրություն» բաժնի «023102.00.7-Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «023102.17.7-Չինարեն լեզու և գրականություն» տողով.

բ. «0311 Տնտեսագիտություն» բաժնի «031101.00.7-Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «041301.19.7-Տվյալների գիտությունը բիզնեսում» տողը և այն լրացնել նոր` «031101.19.7-Տվյալների գիտությունը բիզնեսում» տողով.

գ. «0413 Կառավարում և վարչարարություն» բաժնի «041301.00.7-Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041301.29.7-Ռազմավարական կառավարում» տողով.

դ. «0421 Իրավունք» բաժնի «042101.00.7-Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «042101.10.7-Առողջապահական իրավունք» տողով.

ե. «0841-Անասնաբուժություն» բաժնի «084101.00.7-Անասնաբուժություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «084101.04.7-Դեղագիտություն» տողով:

 

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ


 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
21.08.2017
N 925-Ա/2
Հրաման