Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 15-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` «Օրենք») 28-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի 7-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «15 000 և ավելի բնակչություն ունեցող» բառերը հանել:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից:

2. Մինչև 15 000 բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, որն Օրենքի իմաստով համարվում է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր:

3. Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը ներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունները դադարում (դադարեցվում) են, ապա իր լիազորությունների դադարման (դադարեցման) օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը ներկայացնելը, հայտարարատու պաշտոնատար անձն Օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 21
Երևան
ՀՕ-212-Ն

 

pin
ՀՀ 15.04.2020
N ՀՕ-212-Ն օրենք