Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մայիսի 6-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հետո դնել վերջակետ և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 «Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրա վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է: Տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված կարգով համապատասխան տեղեկությունները համայնքապետարանում ներկայացնելու (նշված տեղում փակցնելու), ինչպես նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով:

Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում Երևանի քաղաքապետը դրա վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է` սահմանված կարգով այն Երևանի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով:

Նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի վերաբերյալ տվյալները (կամ տեղեկատվությունը) կարող են հրապարակվել միայն նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի գրավոր համաձայնության առկայության դեպքում.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. մայիսի 12
Երևան
ՀՕ-257-Ն

 

pin
ՀՀ 06.05.2020
N ՀՕ-257-Ն օրենք